Մամուլի տեսություն 7-7-2019
Եվրոպացիների համար ճշտված 60-օրյա ժամկետն ավարտվեց և եվրոպացիների կողմից ՀԳՀԾ-ի շրջանակում ԻԻՀ պահանջները չիրականացվելու պատճառով, կիրակի օրն Իրանը հայտարարեց, որ կատարելու է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների դադաչեցման երկրորդ քայլը:
« Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Իսրայելում շարունակվում են բողոքի ցույցերը՝ ռասայական խտրականության դեմ
Բռնագրավված տարածքներում շարունակվում են Եթովպիայի հրեաների բողոքի ցույցերը՝ Ղոդսն օկուպացրած ռեժիմի ռասիստական քաղաքականության եւ գործելակերպի դեմ:
Ցուցարարների ղեկավարները հայտարարել են , որ բողոքի ցույցերը շարունակվելու են մինչեւ իսրայելցիները դադարեցնեն եթովպացի հրեաների (Ֆալաշեների) նկատմամբ խտրական վերաբերմունքը:
Ալ-Մենար կայքի հաղորդմամբ, եթովպացի հրեաները զգուշացրել են, որ բողոքի ցույցերը սկսվել են Սիոնիստական ռեժիմի իշխանությունների խտրական վարքագծի հետևանքով և շարունակվելու են մինչև սիոնիստական օկուպանտ իշխանությունները և ոստիկանությունը, վերջ տան բռնություններին:
Նրանք համոզված են, որ իսրայելական հասարակությունը խտրական է նայում եթովպացի հրեաներին:
«Քեյհան» օրաթերթ
Իրանի Կենտրոնական բանկի նոր քաղաքականությունը՝ արտադրությանն աջակցելու համար
Իրանի կենտրոնական բանկի տնօրեն Աբդուլ Նասեր Հեմաթնին հայտարարել է որ «Արտադրության ֆինանսավորում» ծրագրի համաձայն, գործարարներն աջակցություն են ստանալու՝ արտադրական գործունեություն ծավալելու համար:
Նասեր Հեմաթնին տեղեկացրել է, որ անցյալ տարվա ընթացքում ավելացել են արտադրական ծախսերը և մեծացել է արտադրական ներդրումների անհրաժեշտությունը և դրա համար ավելի է դժվարացել ֆինանսավորումը:
Նա հավելել է, որ կենտրոնական բանկը փորձում է լուծել այս դժվարությունը:
Կենտրոնական բանկի հիմնական սկզբունքն այն է, որ ցանկացած ծրագրի պետք է նպաստել ֆինանսավորմամբ: Երկրորդ, դա չի հանգեցնի բանկային համակարգի ռեսուրսների շեղման և գնաճի:
«Էբթեքար» օրաթերթ
Եվրոպան անկարող վիճակում է հայտնվել
Այն բանից հետո, երբ Իրանը հայտարարեց ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններ դադարեցման նոր փուլի մասին, ՄԱԳԱՏԷ-ի վճռադատ խորհուրդը որոշել է նիստ գումարել:
Իրանի պաշտոնյաները այսօր հայտարարել են ՀԳՀԾ-ով ստանձնած Իրանի պարտավորությունների դադարեցման նոր փուլի մեկնարկի մասին: ԱՄՆ-ն դիմել է ՄԱԳԱՏԷ-ի վճռադատ խորհրդին՝ արտահերթ նիստ գումարել՝ ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի խախտումները ուսումնասիրելու համար :
«Համշահրի» օրաթերթ
ԻԼԻՊ-ի ղեկավարը ձերբակալվել է կանացի հագուստով
Իրաքի ներքին գործերի նախարարի խոսնակ Սաադ Մոենը հայտարարել է, որ ձերբակալվել է ԻԼԻՊ ահաբեկչականխմբի ղեկավարներից մեկը, ով մահապատիժների հրաման էր արձակում:
Նա հավելել է, որ Նինվե նահանգի ոստիկանությունը քաղաքացիների համագործակցույամբ ձերբակալել են ԻԼԻՊ-ի ղեկավարին, որի հագին եղել է կանացի հագուստ:
Իրաքի ներքին գործերի նախարարության հաղորդման համաձայն, ԻԼԻՊ-ի ղեկավարը շարիաթի դատարանի պատասխանատուն էր և Մոսուլում մահապատժի դատավճիռ էր արձակում իրաքցի քաղաքացիների դեմ :
lragir.am
Դոնալդ Տուսկը կժամանի Հայաստան
Հուլիսի 10-ին Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Նույն օրը տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս։
Դոնալդ Տուսկին կընդունի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Վարչապետ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահը միասին կայցելեն Երևանի Եվրոպայի հրապարակ:
tert.am
ԵԱՀԿ ԽՎ-ն Ղրիմը Ռուսաստանի մաս չճանաչելու մասին բանաձև է ընդունել
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովն այսօր կայացած նիստի ժամանակ Ղրիմը Ռուսաստանի մաս չճանաչելու մասին բանաձև է ընդունել: Փաստաթղթի հեղինակը Ուկրաինայի գերագույն Ռադայի պատգամավոր Արթուր Գերասիմովն է, գրում է tass.ru-ն:«ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ևս մեկ անգամ իր հարգանքն է արտահայտում Ուկրաինայի ինքնիշխանության և երկրի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանով տարածքային ամբողջականության նկատմամբ, որը ներառում է Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը, Սևաստոպոլ քաղաքը և ծովային շրջանները»,- ասված է բանաձևի տեքստում:Վեհաժողովը դատապարտել է Ռուսաստանի կողմից Ղրիմի շրջափակումը՝ ՌԴ-ին կոչ անելով դուրս բերել ուժերը թերակղզու տարածքից և այն «Ուկրաինայի կառավարության վերահսկողությանը վերադարձնել»:Ռուսական պատվիրակությունը դեմ է հանդես եկել բանաձևին:
/news.am
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սինգապուր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտել է պաշտոնական այցը Վիետնամ և այսօր՝ հուլիսի 7–ին, ժամանել Սինգապուր։
Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում վարչապետի հանդել է Սինգապուրի և հարակից երկրների հայ համայնքների ներկայացուցիչների հետ։
Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Սինգապուրի բարձրագույն ղեկավարության՝ Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբի, Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լոնգի, Սինգապուրի խորհրդարանի խոսնակ Թան Չուան-Ջինի հետ: Նախատեսվում է երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում:
Նախատեսվում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Սինգապուրի գործարար շրջանակների հետ:
Պաշտոնական այցը Սինգապուր վարչապետը կավարտի հուլիսի 9–ին։