Հայաստանը պնդում է, որ Ղարաբաղը մասնակցի խաղաղության բանակցություններին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109195-Հայաստանը_պնդում_է_որ_Ղարաբաղը_մասնակցի_խաղաղության_բանակցություններին
ՀՀ արտգործնախարարը Ղարաբաղ է այցելել վստահանալու, որ այդ տարածքի հայերը նույնպես մասնակցելու են խաղաղության բանակցություններին ու հակամարտության կարգավորման գործընթացին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2019 14:38 Asia/Tehran
  • Հայաստանը պնդում է, որ Ղարաբաղը  մասնակցի խաղաղության բանակցություններին

ՀՀ արտգործնախարարը Ղարաբաղ է այցելել վստահանալու, որ այդ տարածքի հայերը նույնպես մասնակցելու են խաղաղության բանակցություններին ու հակամարտության կարգավորման գործընթացին:

Ղարաբաղ այցելության ընթացքում, Զոհրաբ Մնացականյանը Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում հավաստիացրել է, որ երևանը երբեք որպես բանակցության նախապայման չի ներկայացնի խաղաղության բանակցություններում Ղարաբաղի մասնակցության հարցը:

Իրականում, չնայած Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնատարների բանակցություններին, Երևանի կառավարության պաշտոնատարները փորձում են Ղարաբաղին ներքաշել բանակցություններում: Այս բոլորն այն դեպքում, երբ Ադրբեջանը դեմ է հայկական կողմի այդ որոշմանը : Այդ մասին քաղաքական հարցերի փորձագետ՝ Վիգեն Հակոբյանն ասել է.«Չեմ կարծում, որ բանակցությունների օրակարգում դրված լինի Արցախի հայության ներկայության հարցը: Սակայն Հայաստանի պաշտոնատարների հայտարարությունները վկայում են այն մասին, որ ավարտվել է բանակցությունների ներկայիս ձևաչափի սպառման ժամկետը և պետք է հիմնական փոփոխություններ առաջացնել այս ձևաչափում»:

Իրողությունն այն է, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնն ստանձնելուց ի վեր, ղարաբաղյան հակամարտության ընթացքը նոր ձև է ստացել:

Առաջին հարցը Արցախի հայությանը խաղաղության բանակցություններում մասնակից դարձնելն է: Փաշինյանը վարչապետի պաշտոնն ստանձնելուց ի վեր դա է պահանջում: Սակայն ազերի կողմը դեմ լինելով, ժամանակավորապես հրաժարվել է այդ հարցից: Հայաստանի ղեկավարների վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ իրենք պնդում են նախորդ դիրքորոշումները:

Անշուշտ, խաղաղության բանակցություններում Ղարաբաղի հայության մասնակցության մասին Հայաստանի պաշտոնատարների պահանջը փոխելու է բանակցությունների ընթացքը: Այնպես որ հնարավոր է չեղարկվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերահսկողությամբ վերջերս Վիեննայում, Մոսկվայում ու Վաշինգտոնում Բաքվի ու Երևանի պաշտոնատարների միջև կայացած համաձայնությունները:

Այս բոլորն այն դեպքում, երբ քաղաքական հարցերի մեծ թվով փորձագետներ անհավանական են համարում Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսումը:

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Հայատանի ղեկավարների Ղարաբաղ այցելությունները և Ադրբեջանի հետ ընդունած համաձայնությունների հետ նրանց տեսակետների տարբերությունը, բացասաբար են ազդելու ղարաբաղյան խաղաղության բանակցությունների ընթացքի վրա: Հատկապես որ նման տեղաշարժերն ու հայտարարությունները հակասում են ազերի կողմի դիրքորոշումներին և կարող են նոր խնդիրներ առաջացնել խաղաղության բանակցությունների գործընթացում: