Իրանի պաշտպանական հզորությունն անձեռնմխելի է
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի հրամանատար՝ բրիգադային գեներալ Մոհամմեդ Բաղերին , Դեզֆուլ քաղաքում այցելելով «Վահդաթի» հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ և 292 զրահային գումարտակ, ասել է.«Իրանի պաշտպանական հզորությունն անձեռնմխելի է »:
Երկուշաբթի օրը կայացած այցի ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցած որոշ իրադարձությունների, գեներալ Բաղերին ասել է.«Մեր շահերը վտանգելու կամ ոտնձգության մտադրություն ունենալու դեպքում, թշնամին արժանի պատասխան է ստանալու»:
Նա նշել է. «Վերջին օրերի ընթացքում դեպքեր են տեղի ունեցել, որոնք անպատասխան են մնացել: Սակայն դա չի նշանակում, որ Իրանը լռություն է պահում և ընդունել է այդ ոտնձգությունները: Իրանը հարմար առիթով պատասխան է տալու թշնամիներին»:
Երկուշաբթի օրը, Բանդար Աբբասում Իրանի իրավապահ ուժերի սահմնային միավորներին «Հեյդար» լողամիջոցների հատկացման միջոցառման ժամանակ, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է, որ իրանական նավթատարի կալանավորումը հակասում է միջազգային օրենքներին: Նա նշել է, որ Իրանը միշտ պայքարել է ծովահենության դեմ և անշուշտ Բրիտանիայի այդ քայլն անպատասխան չի մնալու: Իրանի իսլամական հանրապետությունը պաշտպանական կանխարգեկիչ հզորության ամենակատարյալ մակարդակում է գտնվում, սակայն հարկ եղած դեպքում, նաև հարձակողական հզորությամբ է օժտված:
Brookings վերլուծական կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն, Իրանը 200-6000 կմ հեռահարությամբ օժտված 15 տեսակի բալստիկ հրթիռներ ունի:
Ռազմական վերլուծական կենտրոնների տեսանկյունից, ոտնձգիչ ուժերի համար տեխնոլոգիական լիարժեք մարտահրավեր են համարվում Պարսից ծոցում տեղակայված արագընթաց նավերը և ափից ծով հրթիռների հզորությունը:
Ամերիկյան Rand ռազմավարական հետազոտությունների կենտրոնը և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի քոլեջն Իրանի ԱԹՍ-երի հզորությունը ևս ԱՄՆ-ի բանակի առջև ծառացած գլխավոր մարտահրավերներից է համարել:
Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնների կարծիքով, ստրատեգիական նպատակների շրջանակում, Իրանն իր կանխարգելիչ հզորությունը մեծացրել է սպառնալիքներին համապատասխան: Այդ ուղղությամբ ձեռքբերումներից են՝ ժամանակակից տորպեդոներով օժտված սուզանավերի, հականավ քրուզ հրթիռների և գետնի վրա ամրացված քրուզ հրթիռների կառուցումը:
Ստրատեգիական բոլոր հաշվարկները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ի ռազմական մեքենան Իրանի դեմ պատերազմ սկսելու դեպքում, ծանր գին է վճարելու, որին անկարող է դիմանալ:
ԻԻՀ երբեք պատերազմի սկսողը չի եղել, սակայն ռազմական սպառնալիքի ու հարձակման ենթարկվելու դեպքում, վճռակամությամբ ինքնապաշտպանության է դիմելու:
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար, գեներալ մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավիի հայտարարությունը ևս այդ մասին է վկայում:
Նշելով, որ ԻԻՀ-ը բազմիցս հայտարարել է, որ ոչ մի երկրի դեմ պատերազմի չի ձգտում, Իրանի բանակի գլխավոր հրամանատար՝ գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին ասել է.«Իրանը երբեք պատերազմի սկսողը չի եղել, սակայն կարևորում է ինքնապաշտպանությունը»: