Թուրքիայի կառավարության ընդդիմադիր կուսակցությունները ձգտում են փոխել Սահմանադրությունը
Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության խոսնակը այդ երկրի կուսակցություններին կոչ է արել համատեղ դիրքորոշում որդեգրել երկրի Սահմանադրությունը փոխելու համար:
Երկուշաբթի օրն անդրադառնալով Թուրքիայի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությանը, Գունայ Կուբիլայն այդ երկրի մյուս ընդդիմադիր կուսակցություններին կոչ է արել միավորված ու միասնական քայլերով ձեռնամուխ լինել դեմոկրատական Սահմանադրության մշակմանը:
Նշելով, որ հասարակության մեծ մասը դեմ է այդ երկրում նախագահական համակարգին, Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության խոսնակն ասել է.«Թուրքիայի իշխանական համակարգը վերանորոգելու համար, նոր Սահմանադրության մշակմանը, որպես անխուսափելի նախապայման պետք է առաջնային տեղ հատկացնել երկրի հարցերում»:
Կուբիլայը նաև ընդգծել է.«Նոր Սահմանադրությունը հիմնված կլինի քրդերի, ալավիների ու աշխատավորների խավի խնդիրները կարգավորելու հավասար սկզբունքի վրա, որը կլինի Թուրքիայի օգտին»: Նա քաղաքական կուսակցություններին ու քաղաքացիական խմբակցություններին կոչ է արել մասնակցել այդ կարևոր հարցի իրականացման գործին:
Պարոն Կուբիլայն այն դեպքում է նման հայտարարություններով հանդես եկել, երբ 2017 թվականին Թուրքիայի Սահմանադրության փոփոխումը հանրաքվեի դրվեց և շատ քիչ տարբերությամբ, փոփոխման կողմնակիցներին հաջողվեց շահել ժողովրդի ձայները: Այդ հանրաքվեից հետո, Թուրքիայի կառավարման խորհրդարանական համակարգից անցում կատարվեց նախագահական համակարգի:
Պարոն Կուբիլայը փոքրամասնությունների հետ կապված սահմանափակություններն ու խնդիրներն առաջ քաշելով, փորձում է Սահմանադրությունը փոխելու հարցում մյուս ընդդիմադիր կուսակցություններին համաքայլ դարձնել իր հետ: Իրականում, Էրդողանի կառավարության հայտնի ընդդիմադիրը ձգտում է Թուրքիայի խնդիրները կապակցել Սահմանադրության հետ: Մինչդեռ շատ հարցեր Թուրքիայի կառավարման խորհրդարանական համակարգի օրոք են առաջացել: Հիմնական խնդիրն այն է, որ իշխող կուսակցության ընդդիմադիր կուսակցությունները մտահոգ են այն բանի համար, որ խորհրդարանի ուժը կարող է նվազել նախագահականի դիմաց:
Թուրքիայի հարցերի փորձագետ Զեյնաբ Մենթաշօղլուն Եվրոպական մի կայքում տեղադրած հոդվածում նշել է.«Թուրքիայի քաղաքական համակարգի փոխվելը մեծ լիազորություններ է շնորհում նախագահին, այս փոփոխությունը գործադիր իշխանությանը ամբողջությամբ տրամադրում է նախագահին և նա կարող է նույնիսկ դատական բաժնում որոշումներ կայացնել»:
Մի խոսքով, կարելի է ասել, որ բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ քաղաքական փոփոխությունները, 2016 թվականի ձախողած հեղաշրջումը, և Էրդողանի ձեռքերում իշխանության կենտրոնացումը, մտահոգություններ են առաջացրել Թուրքիայի քաղաքական գործիչների մոտ: Նրանք պահանջում են փոխել Սահմանադրությունը: Թուրքիան ներքին առումով քաղաքական կայունության և տարածաշրջանային մասշտաբով լարվածության նվազման կարիք ունի և այդ նպատակը կարող է իրականություն դառնալ միայն Թուրքիայի իշխանական համակարգում ուժի օղակը ընդլայնվելու դեպքում: