Ինչու՞ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է Թբիլիսիի դեմ պատժամիջոցներ չկիրառել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109302-Ինչու_ՌԴ_նախագահ_Վլադիմիր_Պուտինը_որոշել_է_Թբիլիսիի_դեմ_պատժամիջոցներ_չկիրառել
Վլադիմիր Պուտինը չի պաշտպանում Ռուսաստանի խորհրդարանի պահանջը Վրաստանի դեմ խիստ պատժամիջոցներ կիրառելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2019 13:57 Asia/Tehran
  • Ինչու՞  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է  Թբիլիսիի դեմ պատժամիջոցներ չկիրառել

Վլադիմիր Պուտինը չի պաշտպանում Ռուսաստանի խորհրդարանի պահանջը Վրաստանի դեմ խիստ պատժամիջոցներ կիրառելու համար:

Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու դեպքում, Հարավային Կովկասի այս փոքր երկիրը կբախվի մի շարք խնդիրների:

Չնայած Վրաստանի կառավարության և ժողովրդի կողմից Ռուսաստանի և Մոսկվայի իշխանությունների դեմ հնչեցրած վիրավորական խոսքերին, չպետք է անտեսել, որ Ռուսաստանը մատակարարում է Վրաստանի կառավարության եւ ժողովրդի կարիքների մեծ մասը: Վերջին տվյալներով, Ռուսաստանում աշխատում է ավելի քան երկու միլիոն վրացի քաղաքացի  և այդպես ապահովում է նրանց ընտանիքները: Վրաստանի քաղաքացիների ազատ երթևեկը Ռուսաստանի քաղաքներում ցույց է տալիս, որ կողմերը հիմնական և արմատական խնդիրներ չունեն: Միեւնույն ժամանակ, Վրաստանի իշխանությունների և ժողովրդի կարիքների մեծ մասը տրամադրվում է Ռուսաստանից: Վրաստանի ժողովրդի սննդամթերքի մեծ մասը տրամադրվում է Ռուսաստանի կողմից: Կասկած չկա, որ արտաքին գործոնները հանդիսանում են Թբիլիսիում շարունակվող բողոքների հիմնական պատճառները:

Խորհրդային միության  փլուզման առաջին տարիներից եւ ԽՀՍՄ-ի որոշ հանրապետությունների ներառյալ Վրաստան անկախությունյունից ի վեր, ԱՄՆ-ը, որոշ եվրոպական կառավարությունները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ն  փորձում են խախտել է տարածաշրջանի իրավիճակը եւ հարվածել Ռուսաստանին հարեւանների միջոցով: Թբիլիսիում ընթացող բողոքի ցույցերը կազմակերպվել են «Էթնիկ միասնության շարժում» կուսակցության կողմից,  որը ղեկավարում է նախկին նախագահ եւ Վրաստանում արեւմտամետ քաղաքական գործիչ Միխայիլ Սահակաշվիլին:

Ռուս-վրացական հարաբերությունները վերջին օրերին Ռուսաստանի դեմ մի շարք վրացական քաղաքացիների բողոքի եւ այդ երկրի հեռուստատեսային ցանցերից մեկի կողմից  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասցրած վիրավորանքի պատճառով  լարված է:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Վրաստանի ու Ռուսաստանի  կառավարությունների դեմ ուղղված հանրահավաքների ուղղությամբ, վրացական հեռուստատեսության ցանցի հաղորդավարը վիրավորեց Ռուսաստանի նախագահին: Այս հաղորդավարը չհիմնավորված բառեր է օգտագործել Վլադիմիր Պուտինի դեմ: Այս տգեղ արարքը արժանացել է Ռուսաստանի կառավարության արձագանքին:

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ նման վարքագիծը ում կողմից էլ որ լինի, կարող է լարվածություն առաջացնել  ռուս-վրացական հարաբերություններում և վայել չէ Վրադտանի ժողովրդին:

Մոսկվայի եւ Թբիլիսի միջեւ եղած տարաձայնությունը պատմական եւ մշակութային արմատներ ունենլու փոխարեն կարծես ավելի շատ արտաքին ազդեցության տակ է և Ռուսաստանի նախագահ Պուտինի  իմաստուն արձագանքը Վրացիների դիրքորոշումներին, երկու երկրների միջեւ լարվածությունը թուլացնելու նպատակով է կատարվել: