Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև ՀԳՀԾ-ի հարցով ճեղք է առաջացել
Ամերիկացի ավագ սենատոր, Սենատի դատական կոմիտեի նախագահ Լինդսի Գրահամը երկուշաբթի օրը եվրոպական երկրներին սպառնացել է պատժամիջոցներով,ասելով, որ եթե շարունակեն առևտուր անել Իրանի հետ, ԱՄՆ-ն խիստ պատժամիջոցների կկիրառի նրանց դեմ:
Գրահամը հստակեցրել է.«Եվրոպական երկրներն Իրանի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության ռազմավարության հետ համաքայլ դարձնելու համար, պատրաստ եմ այնպիսի քայլ անել, որպեսզի Եվրոպան ստիպված լինի ընտրություն անել Իրանի և Միացյալ Նահանգների միջև»:
Հանրապետական կուսակցության բարձրաստիճան անդամ, ամերիկացի ավագ սենատոր Լինդսի Գրահամի աննախընթաց և սպառնալի հայտարարությունները վկայում են այն մասին,որ Վաշինգտոնը հուսահատվել է Իրանի դեմ ճնշումները մեծացնելու հարցում ԱՄՆ-ի հետ Եվրոպայի հետ համաքայլ դարձնելուց:
Թրամփի կառավարությունը կարծում էր, որ 2018 թվականի մայիսին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալով, եվրոպացիներն անմիջապես կփոխեն իրենց դիրքորոշումը և կհետևեն իր օրինակին ու միասնական ճակատ կստեղծեն ոչ միայն ՀԳՀԾ-ի այլևս Իրանի դեմ: Այնուամենայնիվ ինչպես, որ Եվրամիության պաշտոնատարներն ու եվրոպական խոշոր երկրների ղեկավարներն են բազմիցս ընդգծել, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը ետսառըպատերազմյան ժամանակաշրջանում եվրոպական դիվանագիտության մեծ ձեռքբերման խորհրդանիշ է և մեծ հաջողություն տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու կայունության ստեղծման ուղղությամբ: Եվրամիության և Եվրոպական եռյակի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի տեսանկյունից՝ ՀԳՀԾ-ի չեղարկումը բացասական հետևանքներ է ունենալու անվտանգության ոլորտում: Ուստի եվրոպացիները խիստ դեմ են Թրամփի կառավարության՝ ՀԳՀԾ-ի դեմ կողմնորոշմանը:
Հակադարձելով եվրոպացիների խոստմնադրժությանը, Իրանը կրճատել է ՀԳՀԾ-ի շրջանակում իր պարտավորությունների կատարումը: Վաշինգտոնն Իրանի այս քայլը որակել է համաձայնագրի խախտում: Մինչդեռ Եվրոպան այլ կարծիք ունի: Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հուլիսի 15-ին, Բրյուսելում այդ միության ԱԳ նախարարների նիստի ավարտին, անդրադառնալով ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի արած քայլերին ասել է.«Ներկայումս ՀԳՀԾ-ի կողմերից և ոչ մեկը Իրանի վերջին քայլերը միջուկային համաձայնագրի լուրջ խախտում չեն համարում: Մոգերինին անդրադառնալով մեկ այլ կարևոր կետի, ընդգծել է.«Ներկայումս շատ երկրներ,նույնիսկ այն երկրները որոնք դեմ էին ՀԳՀԾ-ին, և այն ազդեցիկ համաձայնություն չէին համարում, պահանջում են, որ Իրանը հավատարիմ մնա ՀԳՀԾ-ին»: Մոգերինին հավելել է.«Այսօր բոլորն անդրադարձել են, որ ՀԳՀԾ-ն փոխարինող տարբերակ չունի և մենք բոլոր ցանկանում ենք պահպանել ՀԳՀԾ-ն: Եվրամիությունը ներկայումս մտադիր է երկխոսության շրջանակում տարաձայնությունների կարգավորման նպատակով խորհրդակցություններ անցկացնել և չի ձգտում «Ձգանի մեխանիզմ»-ին:
Կարևոր հանգամանքն այն է, որ թեև ՀԳՀԾ-ի եվրոպական կողմերն այսինքն Եվրոպական եռյակը և Եվրամիությունը ցանկանում են պահպանել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, բայց ցանկությունը բավական չէ:
Եվրոպացիները մինչ այժմ ազդեցիկ քայլ չեն կատարել INSTEX-ի գործարկման ուղղությամբ, թեև Մոգերինին պնդում է, որ NSTEX-ի շրջանակում մշակվում է առաջին ֆինանսական գործարքը:Մյուս կարևոր հանգամանքն այն է,որ եթե իրոք եվրոպացիները ցանկանում են պահպանել ՀԳՀԾ-ն , ապա պետք է դեմ գնան Վաշինգտոնի զոռբայական դիրքորոշմանը և պաշտպանեն Իրանի օրինական իրավուքնները,հատկապես որ Թեհրանն ընդգծել է,որ մինչև այնքան ժամանակ որ իր նկատի առած շահերը կապահովվեն, Իրանը հավատարիմ կմնա ՀԳՀԾ-ին: