Բահրեյնի և Արաբիայի դերը՝ Միացյալ Նահանգների համար
(last modified Thu, 08 Aug 2019 15:09:31 GMT )
Օգոստոս 08, 2019 19:39 Asia/Tehran
  •  Բահրեյնի և Արաբիայի դերը՝ Միացյալ Նահանգների համար

ԱՄՆ-ն հակաիրանական պատրվակներով և իրանաֆոբիայի նպատակով, օրակարգում ներառել է նիստներ, որոնց անցկացման համար ընտրվել է Բահրեյնը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունն ամեն միջոց օգտագործում է իր քաղաքականություններն  արևմտյան Ասիայում և Պարսից ծոցում առաջ մղելու համար:

Արևմտյան Ասիայում և Պարսից ծոցում ԱՄՆ-ի քաղաքականության թիրախում են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Արտատարածաշրջանային ուժերի տեղաշարժերն ուղղակիորեն կապված են տարածաշրջանային անապահովության հետ:

ԱՄՆ կառավարությունն արևմտյան Ասիայում և Պարսից ծոցում իր տնտեսական շահերն ապահովելու համար, իրանաֆոբիայի ստվերի ներքո, տարատեսակ զենքեր է ուղարկում տարածաշրջան:

ԱՄՆ-ն  արևմտյան Ասիայում և Պարսից ծոցում իր քաղաքականություններն առաջ մղելու համար, որոշ պարսիցծոցյան մերձափնյա երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի ուղեկցության կարիքն ունի:

Ի դեպ, Սաուդյան Արաբիան տնտեսական և Բահրեյնը քաղաքական դեր են խաղում ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությունների շրջանակում:

Այս շրջանակում, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, չորեքշաբթի օրը հեռախուսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արքայազն-գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի հետ: Զրույցի թեման եղել է ծովային անվտանգությունը և Իրանի դերը տարածաշրջանում: Մայք Պոմպեոն հեռախոսազրույցի ժամանակ Սաուդյան Արաբիային ներկայացրել է որպես ազդեցիկ երկիր՝ ծովային անվտանգության հաստատման գործում, մինչդեռ Արաբիան խախտում է տարածաշրջանի անվտանգությունը: 

ԱՄՆ-ի այդ քաղաքականությունը իմաստալի առնչություն ունի Սաուդյան նավթային դոլարներ ստանալու հետ: Ի դեպ, 2019 թվականի հոկտեմբերի 21-ին և 22-ին ծովագնացության անվտանգությանը նվիրված նիստի հյուրընկալության համար Բահրեյնը որպես հյուրընկալ երկիր ընտրելն ԱՄՆ-ի նոր խաղի սկիզբն է արևմտյան Ասիայում և Պարսից ծոցում:

Այս կապակցությամբ, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Աբբաս Մուսավին, հինգշաբթի օրն անդրադառնալով Մանամայում կայանալիք ծովագնացության անվտանգության թեմայով նիստին, ասել է.«Նման նիստերը քայլեր են տարածաշրջանի անվտանգության ու կայունության խախտման շրջանակում և նախադրյալներ են ստեղծում Պարսից ծոցի տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի և Սիոնիստական ռեժիմի միջամտության համար»:

Սաուդյան Արաբիան և Բահրեյնը ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությունների իրագործման երկու թևերն են և այդ երկու արաբական երկրների հակաիրանական դիրքորոշումներն այս շրջանակում են իմաստ ստանում:

Իրանի իսլամական հանրապետությունը բազմիցս խոսքն ուղղելով պարսիցծոցյան արաբական մերձափնյա երկրներին ընդգծել է, որ տարածաշրջանի անվտանգության երաշխավորումը պայմանավորված է տարածաշրջանային հավաքական համագործակցությամբ և օտարերկրյա ուժերի ներկայությունը միմիայն կհանգեցնի անապահովության տարածմանն ու հարևան երկրների միջև տարաձայնության ծագմանը:

Ինչպես ասել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակը. «Տարածաշրջանի երկրների անվտանգությունը տրոհելի չէ, և  հնարավոր չէ ոմանց անվտանգությունն  ապահովել ուրիշների անապահովության հաշվին: Նման պայմաններում, ակնկալվում է, որ տարածաշրջանի երկրները խոհեմ քայլերով փորձեն կանխել օտարների լարվածություն հարուցող միջամտությունները:

Իրանի իսլամական հանրապետությունը որպես ազդեցիկ դերակատար՝ արևմտյան Ասիայի տարածաշրջանում, ռազմավարական դեր ունի Պարսից ծոցում և Հորմոզի նեղուցում ծովային անվտանգության հաստատման գործում:

ԱՄՆ-ն քաղաքականացված քայլերի դիմելով և Բահրեյնի նման ռեժիմիներին խաղի մեջ ներքաշելով, չի կարող շրջանցել ԻԻՀ կառուցողական դերակատարությունը և անօրինական ուժերի տեղակայել պարսիցծոցյան տարածաշրջանում :