Մանիլան ԱՄՆ-ին թույլ չի տա Ֆիլիպիններում տեղակայել ամերիկյան ՀՕՊ համակարգեր
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110284-Մանիլան_ԱՄՆ_ին_թույլ_չի_տա_Ֆիլիպիններում_տեղակայել_ամերիկյան_ՀՕՊ_համակարգեր
Ֆիլիպինների նախագահը հայտարարել է, որ Մանիլան ԱՄՆ-ին թույլ չի տա իր տարածքում տեղակայել ՀՕՊ համակարգեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2019 13:50 Asia/Tehran
  • Մանիլան ԱՄՆ-ին թույլ չի տա Ֆիլիպիններում տեղակայել ամերիկյան ՀՕՊ համակարգեր

Ֆիլիպինների նախագահը հայտարարել է, որ Մանիլան ԱՄՆ-ին թույլ չի տա իր տարածքում տեղակայել ՀՕՊ համակարգեր:

Ռոդրիգո Դուտերտեն ասել է, որ Ֆիլիպինների Սահմանադրությունն արգելում է այդ երկրի տարածքում արտասահմանյան զինտեխնիկայի, այդ թվում՝ ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայումը:

Ֆիլիպինների նախագահը հավելել է, որ որևէ օտար ուժ իրավունք չունի այդ երկրի տարածքն օգտագործել՝ Չինաստանի դեմ պատերազմելու նպատակով, քանի որ այդ երկրի հետ ցանկացած բախում, կվնասի տարածաշրջանի երկրներին:

INF պայմանագրից Վաշինգտոնի դուրս գալուց հետո, ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերն ասել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է Հարավարևելյան Ասիայում տեղակայել ամերիկյան միջին հեռահարության հրթիռներ:

Սպիտակ տան կողմից միջուկային հրթիռների տեղակայման մասինբ հայտարարությանը Ֆիլիպինների բացասական արձագանքը ևս մեկ պարտություն է Վաշինգտոնի համար: Վաշինգտոնը փորձում է Չինաստանի հարևան երկրներում նման հրթիռներ տեղակայելով , ռազմական գոտի ստեղծել Չինաստանի շուրջ և հոգեբանական պատերազմի միջոցով, Ասիայում իրականացնել իր անվտանգության քաղաքականությունը:

Ֆիլիպինները Ավստրալիայից հետո երկրորդ երկիրն է, որը բացասաբար է արձագանքել Ֆիլիպիններում կարճ հեռահարության հրթիռների տեղակայմանը:

Ավելի վաղ, Ավստրալիայի պաշտոնյաները, ներառյալ վարչապետը և պաշտպանության նախարարը, դեմ էին արտահայտվել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից  Ավստրալիայում միջին հեռահարության հրթիռների տեղակայման առաջարկին:

ԱՄՆ կառավարությունը հույս ունի Պեկինի հետ լարվածության մեջ գտնվող երկրների աջակցությամբ, Չինաստանի հարևան  երկրներում  տեղակայել իր միջակային հրթիռները:

Չնայած Սպիտակ տան պաշտոնյաները կարծում էին, որ Ավստրալիան ավելի մեղմ կվերաբերվի միջուկային հրթիռների տեղակայմանը, ելնելով ԱՄՆ-ի հետ քաղաքական և անվտանգության կապերից, սակայն Կանբերայի կառավարությունը նման պլանը համարել է իր ազգային և տարածաշրջանային շահերին հակասող քայլ:  Ավստրալիայի իշխող Լեյբորիստական կուսակցությունը խստորեն նախազգուշացրել է այդ հրթիռները տեղակայելու ԱՄՆ-ի առաջարկության կապակցությամբ:

Չնայած Կանբերայի կառավարությունը լարվածության մեջ է Չինաստանի հետ, սակայն պատրաստ չէ ենթարկվել միջին հեռահարության հրթիռներ տեղակայելու ԱՄՆ պահանջներին և միաժամանակ սրել լարվածությունը մրցակից քաղաքական խմբերի միջև  և մուտք գործել Պեկինի կառավարության հետ  հակամարտության նոր փուլ:

Ֆիլիպինները հայտարարել է, որ ԱՄՆ միջին հեռահարության հրթիռների տեղակայումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Ավստրալիայի տարածաշրջանային հարաբերությունների վրա: 

Չնայած Ֆիլիպինները լարվածության մեջ է Չինաստանի հետ Հարավային Չինաստանի ծովի սեփականության հարցով, սակայն պատրաստ չէ մուտք գործել Պեկինի հետ լարվածության սրման նոր փուլ:

Հաշվի առնելով Չինաստանի հստակ դիրքորոշումը տարածաշրջանում ԱՄՆ հրթիռների տեղակայման՝ լուրջ և անմիջական դիմակայության վերաբերյալ, Ֆիլիպինները մտավախություն ունի, որ Պեկինի հետ իր հարաբերությունները կարող են լարվել Սպիտակ տան սադրիչ գործողությունների հետևանքով: