Սահմանների անվտանգության ամրապնդումը, սպառնալիքներին դիմակայելու Իրանի ռազմավարությունն է
Արևմտյան Ասիայի տարածաշրջանի սպառնալիքներն ու իրողությունները պահանջում են, որ Իրանի սահմանների անվտանգությունն ավելի ամրապնդվի:
Գեներալ-մայոր Հուսեյն Սալամին, Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքում հեղափոխության կորպուսիի ցամաքային զորքերի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը կանգնած է տարբեր սպառնալիքների առջև: Նա հավելել է, որ Իսլամական Իրանը պետք է իր սահմանները դարձնի անձեռնմխելի:
Աշխարհագրական սահմաններում անվտանգության ամրապնդումը ներքին և տարածաշրջանային անվտանգության կարևորագույն տարրերից է: Քանի որ տարածաշրջանում հավաքական անվտանգության դեմ ուղղված ցանկացած սադրիչ քայլ կարող է լինել մեծ ու փոքր դեպքերի աղբյուր հանդիսանալ:
Ստեղծված իրավիճակում, տարածաշրջանային ամենամեծ սպառնալիքներից մեկն ԱՄՆ-ի և Իսրայելի միջամտություն է տարածաշրջանում:
Շարունակելով տարածաշրջանում իր ներկայությունը և պնդելով ապակառուցողական ռազմական դաշինքների ձևավորման վրա, Միացյալ Նահանգները փորձում է ստեղծել տարածաշրջանում անապահով և լարված միջավայր:
Հաշվի առնելով Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի զգայուն տարածաշրջաններում տեղի ունեցող խորքային զարգացումները, վերջին տասնամյակների ընթացքում, Միացյալ Նահանգներն ուղղակի դերակատար է եղել տարածաշրջանի ավերիչ պատերազմներում: Հետևաբար, սահմանների անվտանգության վրա ազդող տարբեր կողմերը պետք է հաշվի առնվեն և դրանց հիման վրա որոշվի ռազմավարությունը:
Հենց այս համատեքստում պետք է գնահատել երեկ Իրանի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունը, որում ասված է, որ Սիոնիստական ռեժիմի հնարավոր ներկայությունը՝ Պարսից ծոցի ռազմական կոալիցիայիում, բացահայտ սպառնալիք է Իրանի ազգային անվտանգության համար:
Տարածաշրջանում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմավարությունը հիմնված է Թեհրանի հարևանների մոտ և սահմաններին անապահով միջավայրի ստեղծման և տարածաշրջանում անվտանգության հավասարումներից Իրանին դուրս մղելու վրա:
Այս ռազմավարությունը կարևոր նշանակություն ունի Իսրայելի անկայուն իրավիճակի համար:
Իսրայելի հինական խնդիրն այն է, որ ի վիճակի չէ որևէ պատերազմ սկսել, և այդ ընթացքում ավելանում է դիմադրության ուժը: Եվ Սիոնիստական ռեժիմի ոչնչացման հարցը այլևս անհիմն հույս չէ: Դրա ենթահողն ապահովված է և ճշմարտությունն այն է, որ Իսրայելը գտնվում է փլուզման եզրին:
Անկասկած, Իրանը, որպես Պարսից ծոցի կարևոր երկրներից մեկը, ունենալով 1500 մղոն առափնյա ծովային սահման, պարտավորվում է ապահովել Պարսից ծովի ու նավերի անվտանգությունը:
Իրականում ցամաքային, ծովային և օդային սահմանների անվտանգությունը կախված է անվտանգ և վերահսկվող սահմաններ ունենալու անհրաժեշտությունից:
Պարսից ծոցում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը ավելի է մեծացնում լարվածությունը և ճգնաժամը Պարսից ծոցի զգայուն տարածաշրջանում: