Թրամփը և սպառազինական պայմանագրերից ԱՄՆ-ի դուրս գալը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, 2017-թ հունվարից, իր պաշտոնը ստանձնելուց հետո, վարել է միջազգային նորմերն ու շրջանակներն անտեսելու և միակողմանի քաղաքականություն: Թրամփի կառավարությունն այս ընթացքում դուրս է եկել մի շարք, այդ թվում՝ սպառազինական պայմանագրից:
Որպեսզի հերքի այն մեղադրանքը, թե 2016-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանը հովանավորել է իրեն և իրականացնի իր նպատակներ, որոց թվում է նաև ԱՄՆ-ի ատոմային կարողության զարգացումը, Թրամփը Մոսկային մեղադրեց Միջին հեռահարության միջուկային զենքերի մասին պայմանագիր՝ INF-ը խախտելու մեջ: Արդեն մի քանի տարի, Վաշինգտոնը և Մոսկվան միմյանց մեղադրում են այդ պայմանագիրը խախտելու մեջ: ԱՄՆ-ն մասնավորապես նշում է, որ Ռուսաստանը «Քրուզ» տեսակի նոր հրթիռ փորձարկելով, խախտել է այդ պայմանագրի կետերը: Բացի այդ պայմանագիրն ԱՄՆ-ին թույլ չի տալիս զենք վաճառել Ասիայի արևելքի երկրներին, որպեսզի հնարավորություն ունենա դիմակայել Չինաստանի հեթիռային կարողությանը: 2019-թվականի փետրվարի 2-ից ,Վաշինգտոնն առկախեց պայմանագրին իր անդամակցությունը, հայտարարելով, էր հավատարիմ կմնա դրան, եթե Ռուսաստանը նույնպես պահպանի պայմանագրի կետերը: Ի պատասխան, Ռուսաստանը հայտարարեց, որ ԱՄՆ-ը այդ պայմանագիրը խախտել է՝ Եվրոպայի արևելքում հակահրթիռային համակարգ տեղակայելով, ԲԻ-61տակտիկական ատոմային ռումբն արդիականացնելով: Այնուհետև, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մի հրամանագրով դադարեցրեց Ռուսաստանի կողմիցՄիջին հեռահարության միջուկային զենքերի մասին պայմանագրի գործադրումը:
Արդյունքում, ԱՄՆ-ն իրականացրեց այս պայմանագրի վերաբերյալ հնչեցրած իր սպանալիքը: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, 2019-թ. փետրվարի 2-ին հայտարարեց, որ այդ երկիրը պաշտոնապես դուսր է գալիս պայմանագրից և դրա համար մեղավոր է Ռուսաստանը: Պոմպեոն իր թուիթերյան գրառման մեջ կրկնելով այն հայտարարությունը, թե Ռուսաստանը հավատարիմ չէ INF-իպայմանագրին, գրեց. «2019-ի փետրվարի 2-ին ԱՄՆ-ը Ռուսաստանին վեց ամսյա ժամկետ տվեց՝ Միջին հեռահարության միջուկային զենքերի մասին պայմանագրի դրորյթները կատարելու համար: Սակայն Ռուսաստանը դեմ արտահայտվեց և պայմանագիրն այսօր դադարումէ գործել: ԱՄՆ-ը չի անդամակցելու այն համաձայնագրին, որը խախել է կողմերից մեկը: Պայամանագրի չեղարկման միակ մեղավորը Ռուսաստանն է»:
Թրամփի կառավարությունը և ՆԱՏՕ-ն, Ռուսաստանին մեղադրում են INF-ի պայմանագիրը խախտելու մեջ և հահտարարել, որ այդ երկիրը արտադրել է ավելի քան 500 կիլոմետր հեռահարության միջուկային մարտագլխիկ կրող «Քրուզ 9 M729» հրթիռը: Ռուսաստանը հերքել է այդ մեղադրանքը, նշելով, որ ԱՄՆ-ի կողմից պայմանագրին հավատարիմ չմնալու պատճառով, օգոստոսի 2-ից դադարեցնումէ իր անդամակցությունը Միջին հեռահարության միջուկային զենքերի մասին պայմանագրին:
Միջին հեռահարության միջուկային զենքերի մասին պայմանագիրը կնքվել է 1987 թ.՝ ԱՄՆ-ի և Խորհրդային միության միջև: INF- պայմանագրի համաձայն արգելվում էր «Քրուզ» և բալիստիկ հրթիռների արտադրությունը, պահպանությունը և կիրառումը: Բացի այդ, Վաշինգտոնին և Մոսկվային արգելվում էր 500-ից 5500 կմ հեռահարությամբ բալիստիկ և «Քրուզ» հրթիռներ տեղակայել Եւրոպայում:
INF պայմանագրի չեղարկումը եվրոպացիների մոտ առաջացրել է այն մտավաությունը, որ այդ մայրցամաքը կրկին Վաշինգտոնի և Մոսկվայի միջև սպառազինական մրցակցության:Պայմանագիրը պաշտոնապես չեղարկվելուց հետո, եվրոպական երկրների բարձրաստիճան պաշտոնյաները զգուշացրել են երկրների միջև սպառազինական մրցակցության կապակցությամբ և հայտարարել, որ Եվրոպա մայրցամաքը հրթիռային պայմանագրի չեղարկման բացասական հետևանքնեի պատճառով, շատ խոցելի է դառնալու: Այս խնդիրը խիստ մտահոգել է Գերմանիային, որպես երոպական կարևորագույն այն երկրի, որը սառը պատերազմի տարիներին ևս, Եվրոպայում հանդիսանում էր ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի առճակատման կենտրոնը: Բեռլինը լուրջ մտահոգված է ,որ Թրամփի կառավարությունը INF պայմանագրից հեռանալուց հետո, ոչ միայն կզարգացնի «Քրուզ» և բալիստիկ հրթիռները, այլև արդիականացնելով իր միջուկային մարտագլխիկները, նոր սպառազինություն կտեղակայի Եվրոպայում, մասնավորապես՝ Գերմանիայում: Գերմանիայի բանակի գլխավոր քննիչ Էբերհարդ Զորնը, մտահոգություն հայտնելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Միջին հեռահարության միջուկային զենքերի մասին պայմանագրի չեղարկումցի հետո, պահանջել է այս կապակցությամբ նոր պայմանագիր կնքել: Գեներալ Զորնը հայտարարել է.«Ըստ իս, անհրաժեշտ է, որպեսզի երկրների միջև ձևավորվի սպառազինությունը վերահսկող նոր համակարգ, որին պիտի միանան Ռուսաստանը,ԱՄՆ-ը և Չինաստանը: Նոր պայմանագիրը կհանդիսանա Եվրոպայում և Գերմանիայում անվտանգության երաշխիքը»:
Այդ առումով կարևորագույն հարցը՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի տեսակետն է: Այս տարի հուլիսին, Եվրամիության արտաքին քաղաքականության գերատեսուչ Ֆեդերիկա Մոգերինին ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն առանց ակնարկելու INF պայմանագրից ԱՄՆ-ի միակողմանի դուսր գալուն, Ռուսաստանից պահանջել են պայմանագիրը փրկելու համար, օգտագործել իրեն ընձեռնված վերջին առիթը և իրականացնել իր պարտավորությունները: Մոգերինին նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում, Եվրոպայի և ընդհանրապես միջազգային անվտանգության հարցում Միջին հեռահարության միջուկային զենքերի մասին պայմանագրի դերն անժխտելի է: Նա հավելել է .«Մենք խորապես մտահոգված ենք INF- պայմանագրի շուրջ ընթացող իրադարձությունների կապակցությամբ:Եվրամիության պաշտոնատարները մտահոգված են Ռուսաստանի որոշման համար, կապված այդ համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունները դադարեցնելու գծով»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլենբերգը ևս մի հաղորդագրությամբ INF-ի պայմանագրի պահպանման հարցով պատասխանատու է համարել Ուսաստանին: Նա դիմել է Մոսկվային,որպեսզի այդ կարևոր ու ռազմավարական համաձայնագրի պահպանման համար օգտագործի վերջին առիթը, նշելով, որ հակառակ դեպքում, այդ երկիրն է համարվելու պայամանագրի չեղարկման միակ պատասխանատուն: Ստոլտենբերգը նշել է.«Այս պայմանագրի չեղարկման դեպքում, համաշխարհային անվտանգությունը հայտնվելու է վտանգի առջև»: INF-ի պայմանագրի չեղարկման դեպքում, ԱՄՆ-ն հնարավորություն կունենա Եվրոպայում տեղակայել միջուկային մարտագլխիկներով «Քրուզ» և բալիստիկ հրթիռներ: Ու թեև այդ հարցը խիստ մտահոգել է եվրոպացիներին, սակայն նրանք այդ կապակցությամբ արդար չգտնելով, Վաշինգտոնի հետ միասին, պայմանագրի չեղարկման համար մեղավոր են ճանաչել Ռուսաստանին: Սակայն հարկ է նշել, որ փաստերի համաձայն, պայամանագիրն առաջինը խախտել է ԱՄՆ-ը: Այսպիսով եվրոպացիները փակել են իրենց աչքերը՝ Թրամփի կառավարության կողմից պայմանագրի խախտման վրա: Սակայն դրա հետևանքները կրելու են հենց իրենք՝ եվրոպացիները:
Թրամփի կառավարությունը, INF- պայմանագրից դուսր գալով, մի քանի նպատակ է հետապնդում: Նախ՝ ձերբազատվելով INF և Ստարտ պայմանագրերի սահմանափակություններից, արդիականացնել իր հրթիռային ու միջուկային զինապահեստը: Պենտագոնիղեկավարի տեղակալ Ջան Ռոդը Ռուսաստանին մեղադրել է Միջին հեռավորության միջուկային ուժերի պայմանագրի խախտման մեջ: Նա հայտարարել է. «Մենք պիտի մտահոգվենք ապագայի համար և այլ երկրների հետ համագործակցաբար, Չինաստանին ու Ռուսաստանին համոզենք,որ նման գործընթացներն ապակայունացնող են և չեն ապահովելու իրենց ցանկացած անվտանգությունը»: Պենտագոնի տեղակալի հայտարարությունն ինչ որ տեղ փախուստ է դեպի առաջ, որպեսզի մղեադրելով ԱՄՆ-ի միջուկային մրցակիցներին, մասնավորապես՝ Ռուսաստանին, անհրաժեշտ պատրվակը ընձեռնվ՝ Թրամփի կառավարության միջուկային ծրագրերի իրագործման համար:
Թրամփի կառավարությունը ակտիվորեն արդիականացնում է ԱՄՆ-ի միջուկային ու ռազմավարական զինանոցները: ԱՄՆ-ի նոր դոկտերինան՝ «Միջուկային իրավիճակի վերանայման» փաստաթուղթը, հրապարակվեց 2018-թվականի փետրվարին: Այն շեշտում է ԱՄՆ-ի անվտանգության ռազմավարության շրջանակներում միջուկային սպառազինոթյան արդիականացման անհրաժեշտությունը, քանի որ աշխարհում առկա է միջուկային հարձակման հավանականությունը, հատկապես՝ Ռուսաստանի ու Չինաստանի կողմից:Այս փաստաթուղթը ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս արդիականացնել իր միջուկային զինանոցը: 2019թ բյուջեում, ԹՐամի կառավարությունն այդ ծրագրի համար նախատեսել է 24 միլիարդ դոլար:
Թրամփի կառավարության հաջորդ նպատակն է՝ Ռուսաստանին ներգրավել սպառազինական նոր մրցակցության մեջ, և նվազեցնել այդ երկրի տնտեսական ուժը: ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը, 2019թվականի ապրիլի 13-ին, Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նիստում հայտարարեց, որ Վաշինգտոնում գերակա դիրքերում են գտնվում սպառազինական մրցակցության կողմնակիցները, սակայն Ռուսաստանը սպառազինական մրցակցության մեջ չի ներքաշվելու: Ռուս բարձրաստիճան պաշտոնատարները քաջատեղյակ են, որ Մոսկվայի հարցով Վաշինգտոնի գործընթացը, քայլերը նպատակ ունեն տարբեր ոլորտներում թուլացնել Ռուսաստանի ուժը: Թրամփի կառավարությունն այդ նպատակին հասնելու համար դիմում է զանազան պատժամիջոցների, հեռանում սպառազինական պայմանագրերից, փորձում է խզել Մոսկվայի հետ եվրոպական երկրների կապերը և Մոսկվայի նկատմամբ կիրառում է սանձող քաղաքկաանություն: Բացի այդ, ԱՄՆ-ը ավելացնում է ՌԴ արևմտյան սահմանների մոտ իր զորուժի ներկայությունը:
INF- պայմանագրից, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դուսր գալուց հետո, Վաշինգտոնն արագ տեմպով իրագործում է իր նախագծերը՝ հրթիռների արդիականացմամբ և նոր շրջաններում հրթիռների տեղակայմամբ: Մոտ ապագայում, Պենտագոնն իրականացնելու է հրթիռների փորձարկում: «Ռոյտերզ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի կառավարության մի քանի բարձրաստիճան պաշտոնատարների, որոնց անունները չեն բացահատվել, հաղորդել է, որ Վաշինգտոնն այսուհետ իրեն պարտավորված չի զգալու չարտադրել ու չպահեստավորել միջին հեռավորության հրթիռներ, որոնք ունեն միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորություն: ԱՄՆ-ի կառավարությունն արդեն սկսել է բյուդջե ապահովել միջին հեռավորության միջուկային հրթիռների արտադրության հոսքագծի համար և առաջիկա շաբաթների ընթացքում սկսելու է նման փորձարկել արդիական «Քրուզ» հրթիռներ:
Մյուս կողմից ԱՄՆ-ի պաշտպանության նորանշանակ նախարար Մարկ Սփերն իր ասիական շրջայցի ընթացքում, օգոստոսի 3-ին, այսինքն՝ INF-պայմանագրից ԱՄՆ-ի հեռանալուց մեկ օր անց հայտարարեց ,որ Վաշինգտոնը Չինաստանի սպառնալիքին դիմակայելու նպատակով, մտադիր է արևելյան Ասիայում միջին հեռահարության նոր արագահաս հրթիռներ տեղակայել: Սփերն անդրադառնալով Միջին հեռավորության միջուկային հրթիռների պայմանագրի հարցով առկա սահմանափակությունների վերացմանը, նշել է.«ԱՄՆ-ը ցանկանում է հնարավորինս շուտ Ասիայում տեղակայել իր նոր հրթիռները»: Նա սակայն, չի նշել թե ԱՄՆ-ը,որ երկրներում է մտադիր տեղակայել այդ համակարգերը, նշելով, որ այդ կապակցությամբ, Վաշինգտոնը պետք է քննարկումներ անցկացնի իր դաշնակիցների հետ: Հարկ է նշել, որ Թրամփի կառավարությունը ձախողել է Հակառակ Ասիայում ու Խաղաղ օվկիանոսում միջին հեռահարության հրթիռների տեղակայման նախագծի առաջին իսկ փուլում: ԱՄՆ-ի ԱԳ և պաշտպանության նախարարները, Ավստրալիա կատարած այցի ընթացքում, փորձեցին ավստրալացի պաշտոնյաներին համոզել ամերիկյան ՀՕՊ համակարգերն այդ երկրում տեղակայելու հարցում: Ավստրալիան սակայն, մերժեց ԱՄՆ-ի առաջարկը: Ավստրալիայի վարչապետ Սկատ Մորիսոնը հայտարարեց, որ իր երկիրը չի ընդունելու ԱՄՆ-ի միջին հեռավորության հրթիռներն իր հողում տեղակայելու առաջարկը: Ավստրալիաի պաշտպանության նախարար Լինդա Ռինոլդզը ևս հայտարարեց, որ այդ երկիրը ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայման վայրը չէ: Ավստրալացի պաշտոնատարները հասկանում են, որ այդ երկրում ամերիկյան հրթիռների տեղակայումը ոչ միայն չի ապահովելու իրենց անվտանգությունն, այլ սրելու է Չինաստանի հետ Կանբերայի հարաբերությունները: Այսպիսով կարելիէ ասել, որ Ասիայի արևելքում ու Օվկիանիայում ՀՕՊ համակարգեր տեղակայելու Թրամփի նախագծի առաջին փուլը ձախողվել է: