ԼՂ-ում հրադադար է հաստատվել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i11044-ԼՂ_ում_հրադադար_է_հաստատվել
Հրադադարի շուրջ համաձայնությամբ, ժամանակավոր կերպով դադարեցվել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2016 07:42 Asia/Tehran
  • ԼՂ-ում հրադադար է հաստատվել

Հրադադարի շուրջ համաձայնությամբ, ժամանակավոր կերպով դադարեցվել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմը:

Այս կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ԼՂ-ում բախվող կողմերի միջև հաստատված հրադադարով, ապրիլի 5-ի կեսօրվա ժամը 12-ից, ԼՂ շփման գծերում բախումները դադարեցվել են: ԼՂ-ի պաշտպանության նախարարությունը նույնպես տեղեկացրել է հրադադար հաստատելու հարցով Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայացած համաձայնության մասին:

ԼՂ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռազմական գործողությունների դադարեցման հրահանգ է արձակվել: ՀՀ պաշտպանության նախարարությունը, հաստատելով հրադադարի մասին լուրը հայտարարել է. «Հրադադարի հաստատման համար քայլեր են վերցվում»:

ԻԻՀ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու եվրոպական շատ պետություններ և նույնիսկ միջազգային կառույցներ ողջունել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի հաստատումը:

Հիմնական հարցն այն է, թե արդյոք հայկական ու ադրբեջանական ուժերի միջև հաստատված հրադադարը կրկին խախտվելու է, թե կողմերը հավատարիմ են մնալու դրան:

Կովկասի տարածաշրջանի շատ փորձագետներ հավատացած են, որ թեև կողմերը երկարատև և կամ միջին ժամկետով պատերազմի տարողություն չունեն, հայկական ու ադրբեջանական ուժերի միջև ռազմական բախումների հավանականությունը շատ ավելի լուրջ է հրադադարից: Իրականության մեջ պատերազմը մոխրի տակ անթեղված կրակի նման է և ամեն պահ կարող է բռնկվել: Այս միջոցին Բաքվի իշխանությունները այլ երկրներից գնված սպառազինության և այլ երկների հովանավորության վրա հիմնվելով , բազմիցս հանդես են եկել ռազմատենչական կոչերով և ընդգծել ռազմական միջոցներով ԼՂ-ի ղնդրի կարգավորման անհրաժեշտությունը: Իսկ հայկական կողմը ձգտել է պահպանել ոչ-խաղաղություն ոչ-պատերազմ իրավիճակը:

ԼՂ պատերազմում հրադադար հաստատվեց 1994 թվականի մայիսի 12-ին: Այդուհանդերձ, հրադադարի կանոնները զուրկ են եղել գործադրման անհրաժեշտ երաշխիքներից: Այս միջոցին շփման գծերում հրադադարի պահպանման պարտականությունը ստանձնած ԵԱՀԿ Մինսկի միջնորդ խումբը վերջին ամիսներին բավարարվել է հայտարարություններ տարածելով, կամ ընդգծելով բանակցության անհրաժեշտությունը:

Վերջին երկու օրերին որոշ լրատվական աղբյուրներ տեղեկացրել են չնայած հաստատված հրադադարին շփման գծերում բախումները շարունակվելու մասին: Դա կարող է կրկին կողմերի միջև պատերազմի բռնկման հանգեցնել: Հատկապես որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ազդարարել է, որ եթե Հայաստանը շարունակի իր հրետանային հարձակումները, հրթիռներով կահարվածի ԼՂ-ի կենտրոն Ստեփանակերտին: