ԱՄՆ-ի թշնամությունն Իրանի դեմ. 1953թ. հեղաշրջումից մինչև մեր ժամանակները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110449-ԱՄՆ_ի_թշնամությունն_Իրանի_դեմ._1953թ._հեղաշրջումից_մինչև_մեր_ժամանակները
Երբ 1978թ փետրվարին Իրանում հաղթեց իսլամական հեղափոխությունը, որոշ բռնատերեր սկսեցին վարել հակաիրանական քաղաքականություն, որպեսզի տարածաշրջանում հաստատեն իրենց ներկայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2019 13:14 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի թշնամությունն Իրանի դեմ. 1953թ. հեղաշրջումից մինչև մեր ժամանակները

Երբ 1978թ փետրվարին Իրանում հաղթեց իսլամական հեղափոխությունը, որոշ բռնատերեր սկսեցին վարել հակաիրանական քաղաքականություն, որպեսզի տարածաշրջանում հաստատեն իրենց ներկայությունը:

Սակայն ԱՄՆ-ի թշնամությունն Իրանի նկատմամբ, սկսվեց 1953թ օոգոստոսին իրականացված հեղաշրջումից հետո:

1953թ օոգոստոսին, ԱՄՆ-ի հետախուզական վարչության ուժերը (CIA), Բրիտանիայի հետախուզական վարչության (MI6) հետ համագործակցությամբ, և ամերիկացի Քրոմիթ Ռուզվելթի ղեկավարությամբ իրականացված արյունալի հեղաշրջման ժամանակ, տապալեցին Իրանի վարչապետ Մուհամմադ Մուսադդեղի կառավարությունը և շահ Մուհամամդ Ռեզա Փահլավիին վերադարձրին Իրան: Հեղաշրջումն իրականացվեց «Աժաքսի գործողություն» գաղտնաբառով:

Հեղաշրջումը սկսվեց նավթային պատժամիջոցներով, որոնց նպատակն էր Իրանին զրկել նավթային պատժամիջոցներից: Բացի այդ, հեղաշրջումը կազմակերպող ուժերը փորձեցին պառակտում սերմանել կրոնական, քաղաքական ու հասարակական խմբերի միջև և ներքին ապստամբություններ հրահրել՝ խաժամուժին գումար տրամադելով ու հովանավորելով:

Այս հեղաշրջումն իրականացվեց այն պայմաններում, երբ դեռևս 1951թ., Իրանը աշխարհի նավթ արտահանող ամենախոշոր երկրներից էր: Սակայն երկրի նավթարդյունաբերությունը կենտրոնացած էր իրանա-բրիտանական մի ընկերության ձեռքում: Իրանն այդ ժամանակ շատ քիչ գումար էր ստանում նավթի վաճառքից և շահույթի խոշոր մասը յուրացնում էր վերոնշյալ ըներությունը: Այս անարդարությունը բողոքի ալիք բարձրացրցրեց երկրում: 1951թ Մուսադդեղը դարձավ Իրանի վարչապետ և հայտարարեց, որ նավթարդյունաբերությունը պետք է ազգայնացվի, և նավթի տերը պետք է լինի միայն Իրանի ժողովուրդը: Ի պատասխան, Բրիտանիան Իրանի դեմ նավթային պատժամիջոներ կիրառեց: Դրանց հետևանքով, նավթային խոշոր ընկերությունները դադարեցին համագործակցել Մուսադդեղի կառավարության հետ: Իրանի նավթի արդյունահանման ծավալը, որ 1950թ կազմում էր օրական 660 հազար բարել, 1952 թվականին հասավ զրոյի: Իրանի կառավարությունն այդ ժամանակ կանգնեց փաստի առջև ու սնանկացավ: Դա Բրիտանիայի ուԱՄՆ-ի ընդհանուր նպատակն էր:

ԱՄՆ կառավարությունն աջակցեց այս պատժամիջոցներին, քանի որ ամերիկացիները մտածում էին, որ Իրանի նավթի ազգայնացումը վտանգավոր հետևանքներ կունենա ամերիկյան նավթային ընկերությունների համար: Նրանք հույս ունեին տնտեսական ճնշումներով տապալել Մուսադդեղին: Մուսադդեղի կառավարությւնը տապալվեց և դրանում դերակատար եղան տարբեր գործոններ: Պատմական փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ն մեծ դերակատարություն է ունեցել Մուսադդեղի տապալման հարցում:

2000թ մարտի 18-ին, ԱՄՆ ժամանակի ԱԳՆ Մադլեն  Օլբրայթն իր ելույթում ասաց. «1953թ ԱՄՆ-ն մեծ դերակատարություն ունեցավ Իրանի վարչապետ Մուհամմադ Մուսադդեղի կառավարության տապալման հարցում: Էյզենհաուերի կառավարությունը համոզված էր, որ իր քայլերն արադարացված են ռազմավարական պատճառներով: Սակայն հեղաշրջումը պատճառ դարձավ, որ Իրանի քաղաքական ընթացքը նահանջի: Եվ զարմանալի է, որ շատ իրանցիներ չեն ներում ԱՄՆ-ի այս միջամտությունն իրենց ներքին հարցերին: Դրանից բացի, դեպքից մեկ քառորդ դար անց, ԱՄՆ-ն ու արևմտյան երկրները շարունակում էին հովանավորել շահին: Չնայած շահի կառավարությունը շատ  քայլեր արեց երկրի տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, սակայն դաժանաբար ճնշեց իր ըննդդիմադիրներին»:

Սաուդյան Արաբիա և Եգիպտոս կատարած իր այցերի ժամանակ, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման խոստովանեց, որ 1953թ Իրանի հեղաշրջումը կազմակերպվել էր ԱՄՆ-ի կողմից: Նա նշել է, որ այդ իրադարձությունը ԱՄՆ-ի ու Իրանի լարված հարաբերությունների իսկական պատճառն էր: ԱՄՆ-ի ազգային անվտանգության արխվը, Իրանի հեղաշրջման 60-րդ տարեիցին հրապարակեց մի շարք փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ հեղաշրջումը ղեկավարել է CIA-ը, որպես ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մի մասը:

Foreign Policy պարբերականն այս փաստաթղթերի հրապարակումից հետո գրել է. «ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հետախուզական գործակալություններն իրենց նպատակներն իրականացնելու համար, հեղաշրջման ընթացքում մշակեցին ու իրագործեցին մի բարդ նախագիծ: Նախ նրանք խոշոր հակաքարոզչական արշավ սկսեցին Մուսադդեղի քաղաքական հեղինակությունը խաթարելու նպատակով: Նրանք կաշառեցին Իրանի խորհրդարանի պատգամավորներին ու վերապատրաստեցին ռազմական ուժերին: Ամենավերջում, կազմակերպվեցին բողոքի ցույցեր՝ Մուսադդեղի դեմ»: ԱՄՆ-ն շարունակեց միջամտել Իրանի ներքին հարցերին, մինչև իսլամական հեղափոխության հաղթանակը: Իսկ ԱՄՆ-ի նախագահներն այս տարիների ընթացքում շարունակեցին սպառնալի հայտարարություններ հնչեցնել Իրանի դեմ: Հեղափոխությունից հետո նույնպես, CIA-ը Իրանի իշխանափոխությունը դարձրեց իր հիմնական նպատակներից մեկը: Դա այն դեպքում, երբ ամերիկացի որոշ պաշտոնյաներ խոստովանել են, որ հեղաշրջումը սխալ է  եղել: Նրանք նաև քննադատել են ԱՄՆ-ի հակաիրանական գործողությունները:  

ԻԻՀ առաջոնդրի ասելով, Իրանի ժողովրդի և ժողովրդական հիքմեր ունեցող ներկա վարչակազմի դեմ ԱՄՆ-ի թշնամանքի պատճառը հեղափոխության հաղթանակով իրանցիների կողմից Վաշինգտոնի ստացած ապտակն է: ԱՄՆ-ն զրկվել է իր շահերից և փորձում է ամեն կերպ վերականգնել Իրանի նախկին իշխանությունը: ԱՄՆ-ն արգելափակել է այդ երկրում գտնվող Իրանի ակտիվները: Իսկ այս տարիների ընթացքում ԱՄՆ-ն բազմիցս փորձել է երկպառակտում մտցնել Իրանում, Սադդամին հրահրել է հարձակվել Իրանի վրա, որի հետևանքով տեղի ունեցավ 8-ամյա պատերազմը, աջակցել է ահաբեկչական խմբերին և դրանց գործուղելով Իրան, անապահովություն է տարածել երկրի սահմաններում: Բացի դրանից, ԱՄՆ-ն ստեղծել է լրատվական ցանցեր և մեդայի միջոցով փորձել խաթարել Իրանի մշակութային ու կրոնական ինքնությունը: Մյուս կողմից, Իրանում սրանից մի քանի տարի առաջ տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, ԱՄՆ-ն փորձեց աջակցելով այդ ժամանակ տեղի ունեցած բողոքի ցույցերին, տապալել Իրանի իսլամական համակարգը: Բացի այդ, Իրանն ԱՄՆ-ի կողմից ենթարկվել է լայնածավալ պատժամիջոցների, որոնք ըստ ԱՄՆ –ի, նպատակ ունեն ծնկի բերել Իրանին:  

Սրանք այն գործողությւններն են, որ անցած 40 տարիների ընթացքում ամերիկացի պաշտոնյաներն իրականացնում են Իրանի դեմ: Հաջորդ հաղորդման ժամանակ կներկայացնենք վերջին ժամանակաշրջանում Իրանի դեմ Թրամփի թշնամական գործողությունները: