Ի՞նչ նպատակներ է հետապնդում ԱՄՆ-ը՝ Իրանի նկատմամբ ծովահենություն վարելով
Երբ ԱՄՆ-ը պարտություն կրեց Ջիբրալթարում կալանավորված «Գրեյս 1», ներկայումա՝ «Ադրիան» իրանական նավթատարի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցում, այդ երկրի Կոլումբիա նահանգի դաշնային դատարանը կայացրեց «Ադրիան» նավթատարը կալանավորելու վճիռը՝ ահաբեկիչների հետ համագործակցելու և փողերի լվացման մեղադրանքով:
Այս դատարանն Իրանի դեմ վճիռներ կայացնելու երկար անցյալ ունի: Այն բազմաթիվ անհիմն մեղադրական վճռներ է կայացրել Իրանի դեմ՝ ահաբեկչական գործողություններին մասնակցելու կապակցությամբ: Այս անգամ դատարանը հայտարարել է, որ «Ադրիան» նավթատարը համագործակցել է ԻՀՊԿ-ի հետ, որի անունը ներառված է ահաբեկչական խմբերի ցուցակում: Այս պատրվակով, ԱՄՆ-ը փորձում է իրանական նավթատարին թույլ չտալ դուրս գալ Ջիբրալթարից:
Ամերիկացիների այս որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ Բրիիտանիան, նավթատարի ճակատագիրը որոշելու հարցը թողեց Ջիբրալթարի ինքնավար տարածքի կառավարությանը: Իսկ Ջիբրալթարի Գերագույն դատարանը, հինգշաբթի օրն ընդունեց վճիռ, որով դադարեցվեց իրանական նավթատարի կալանվորումը:
Բրիտանիայում ԻԻՀ դեսպան Համիդ Բաիդինեժադի ասելով, «Գրեյս 1» նավթատարի կալանքի չեղարկումը, որը 2 միլիոն բարել նավթ էր տեղափոխում Ջիբրալթարի նեղուցով, ԱՄՆ-ի ջանքերի նվաստացուցիչ պարտության ապացույցն է: ԱՄՆ-ը փորձում էր թույլ չտալ, որ նավթատարի կալանքը դադարեցվի: Այդուհանդերձ, ԱՄՆ-ի կառավարությունն այս իրավական-քաղաքական պարտությունից հետո հայտարարեց, որ իրանական նավթատարի անձնակազմի դեմ իրավական մեղադանք է առաջադրվել և նրանք չեն կարող մուտք գործել ԱՄՆ:
«Ադրիան» նավթատարը տեղափոխում է 2 միլիոն բարել նավթ, և դրա կալանավորումը վկայում է ամերիկացիների կողմից Իրանի հարստությանը տիրանալու ցանկության մասին: Իսկ «Գրեյս 1» նավթատարի հարցով ԱՄՆ-ի ու Բրիտանիայի բախումն ավելի է սաստկացրել Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու Վաշինգտոնի ջանքերը:
Ամերիկացիները մտածում են, որ ՀԳՀԾ-ից դուրս գալով և հակաիրանական պատժամիջոցները վերականգնելով, կարող են Թեհրանին պարտադրել ընդունել Վաշինգտոնի նախապայմանները: Այդ նպատաին հասնելու համար, ամերիկացիներն Իրանի նկատմամբ կիրառում են առավելագույն ճնշման քաղաքականությունը:
Սակայն հակառակ ամերիկացիների սպասելիքների, Իրանը ոչ միայն կարողացավ դիմակայել այդ ճնշումներին, այլ մեծ ձեռքբերումներ արձանագրեց քաղաքական, տնտեսական, ռազմական ու անվտանգության ոլորտներում: Այդ թվում, Իրանը շարունակեց իր նավթի արտահանումը, բարձրացրեց տնտեսության դիմադրողականությունը, խոցեց ամերիկյան լրտեսական ԱԹՍ-ը և ի վերջո կալանավորեց բրիտանական նավթատարը, որը խախտել էր ծովային երթևեկության կանոնները:
Իսկ իրանական նավթատարի կալանավորումը, որը տեղի ունեցավ ԱՄՆ-ի ճնշմամբ, չի կարող պատճառ դառնալ, որ Իրանը փոխի իր դիրքոշորումը և դադարի նավթ վաճառել Սիրիային, կամ դադարեցնի «Գրեյս 1» ի դեպի Սիրիա կատարելիք նավարկությունը:
Հենց այդ պատճառով էլ ԱՄՆ-ի կառավարությունը, հուսալքվելով Բրիտանիայից ու Ջիբրալթարի ինքնավար շրջանից, անձամբ մտավ այս պատմության մեջ և վճռեց բռնագարավել նավթատարը: Սակայն ԱՄՆ-ի կողմից Իրանի ժողովրդի և նրա ունեցվածքի դեմ կայացված այս վճիռն անպատասխան չի մնա:
Պարսից ծոցի և Օմանի ծովի վերջին իրադարձությունները վկայում են, որ Իրանը շարունակելու է պաշտպանել իր ազգային շահերն ու տարածքային ինքնիշխանութունը և պատասխան է տալու ցանկացած ագրեսորի:
Իրանը, որպես խոշոր արդյունահանող և նավթ արտահանող երկիր, որն իր հսկողության տակ է պահում աշխարհի ամենակարևոր ծովային միջանցքներից մեկը, այն երկիրը չէ, որին ԱՄՆ-ը կարողանա առանց տնտեսական, ռազմական ու քաղաքական ծանր վնասներով չեզոքացնել: