Զարիֆի այցը Քուվեյթ, ընդգծելով տարածաշրջանային մերձեցման անհրաժեշտության վրա
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, շարունակելով իր տարածաշրջանային խորհրդակցությունները, շաբաթ օրը մեկնել է Քուվեյթ և այդ երկրի արտաքին գործերի նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում քննարկել է տարածաշրջանային և երկկողմ մի շարք հարցեր:
Տարածաշրջանի և հարևան երկրների կայունությունն ու անվտանգությունն Իրանի Իսլամական Հանրապետության մշտական պահանջն է եղել:
Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք գործողություններ չի ձեռնարկել հարևան երկրների դեմ:
Իրանի հիմնական նպատակը տարածաշրջանային փոխըմբռնման հասնելն է, իսկ տարածաշրջանի երկրների հետ բանակցությունն արտաքին քաղաքականության առաջնահերթությունն՝ է այս նպատակին հասնելու համար:
Այնուամենայնիվ, տարածաշրջանի որոշ երկրների կողմից պետք է գործնական քայլեր ձեռնարկվեն:
Քուվեյթի առաջին փոխվարչապետ և պաշտպանության նախարար Շեյխ Նասեր Սաբահ ալ-Ահմեդ ալ-Սաբահը, վերջերս ԻԻՀ պաշտպանության նախարար Գեներալ Հաթամիի հետ հեռախոսազրույցում, ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը որոշիչ և արդյունավետ դերակատարություն ունի տարածաշրջանի խաղաղության և կայունության պահպանման գործում:
ԻԻՀ արտաքին գործերի նախարար Զարիֆի հետ հանդիպման ժամանակ, Քուվեյթի առաջին փոխվարչապետ և պաշտպանության նախարար Շեյխ Նասեր Սաբահ ալ-Ահմեդ ալ-Սաբահն ասել է. «Տարածաշրջանի բոլոր երկրները համաձայն են, որ պետք է հնարավորինս արագ սկսել համապարփակ տարածաշրջանային երկխոսություն Իրանի հետ՝ որպես տարածաշրջանի կարևոր և արդյունավետ երկիր: Քանի որ մենք ներգրավված ենք բազմաթիվ երկրների և տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ տարբեր ոլորտներում բանակցություններում, ինչո՞ւ չպետք է այդպիսի երկխոսություն և համագործակցություն ունենանք նաև Իրանի հետ»:
Իրանը միջոցներ է ձեռնարկել Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Օմանի ծովում անվտանգության պահպանման ուղղությամբ: Այս շրջանակներում, տարածաշրջանի երկրների, հատկապես հարևանների հետ կոնվերգենցիան, Իրանի դիվանագիտության գերակայությունն է:
Տարածաշրջանային անվտանգությունը Իրանի և Պարսից ծոցի մյուս հարևանների ընդհանուր նպատակն է, հետևաբար, տարածաշրջանի երկրները պետք է կառուցողական երկխոսություն սկսեն այս առումով: Այս գործընթացում Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ կարևոր երկիր է Պարսից ծոցի անվտանգության պահպանման համար:
Անկասկած տարածաշրջանի անվտանգությունը պահանջում է բոլոր հարևանների համագործակցությունը Պարսից ծոցում: Սակայն ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունը խաթարել է ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը: Այս լարվածությունն աճեց այն բանից հետո, երբ Թրամփը Միացյալ Նահանգներում ստանձնեց իշխանությունը:
Պարսից ծոցի ծովային առևտրի միջավայրը պաշտպանելու համար և օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում, հանգեցրել են տարածաշրջանի արաբական երկրներին միլիարդավոր դոլարների զենքի վաճառքի: Դա ոչ մի արդյունք չի տվել, և ընդհակառակն ավելացրել է անվստահությունը տարածաշրջանի երկրների միջև:
Իրանի վերջնական ռազմավարությունն է՝ Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի արաբական երկրների հետ վստահություն հաստատելը և այս համատեքստում, Թեհրանը գտնում է, որ երկխոսությունը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:
Անցած շաբաթ Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը թուիթերյան իր էջում հրապարակելով Ալ-Ջազիրեին տված իր հարցազրույցի մի մասը և ընդգծելով տարածաշրջանային անվտանգության համագործակցության անհրաժեշտությունը, գրել է.«Անվտանգությունը ապահովելու լավագույն միջոցը միասին լինելն է, և մենք պատրաստ ենք դրան»: