Իրանի նավատորմը պատրաստ է հակառակորդի դավադրություններին դիմակայելու համար
ԻԻՀ բանակի նավատորմի հրամանատարը հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են դիմակայել թշնամու դավադրություններին:
Ծովակալ Հոսեյն Խանզադին նշել է, որ թշնամին իր ռազմածովային ուժերը պահել է Իրանի ծովային սահմանից մի քանի հարյուր մղոն հեռավորության վրա և գիտի որ եթե փորձի հարվածել Իրանի շահերին և խաթարի երկրի տարածքային ամբողջականությունը, փախուստի ճանապարհ չի ունենալու:
Ծովակալ Հոսեյն Խանզադին հստակեցրել է, Իրանն իր ջրային տարածքներում շուրջօրյա ռեժիմով հետևում է թշնամու տեղաշարժերին: «Մի մեծ թիմ ամբողջությամբ վերահսկում է նրանց հրթիռների, նավախմբերի և էլեկտրոնային պատերազմի ու դիտարկման համակարգերի տեղեկություններին». ասել է նա:
Տարածաշրջանում ԱՄՆ ներկայությունը միշտ եղել է անկայունություն ստեղծելու համար: Այդ նպատակով ԱՄՆ-ը փորձում է ռազմական կոլիցիա ստեղծել Պարսից ծոցի տարածաշրջանում:
Հարց է առաջանում, թե ԱՄՆ-ն և արտատարածաշրջանային երկրները ի՞նչ նպատակով են միջամտում տարածաշրջանի ներքին գործրին:
Պարզ է, որ տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությունը և Պարսից ծոցի ծովային առևտրի միջավայրի անվտանգության խաթարումը, ենթահող են պատրաստում տարածաշրջանի արաբական երկրներին միլիարդավոր դոլարների զենք վաճառելու համար: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը փորձում է վերահսկել տարածաշրջանում էներգիայի ազատ հոսքը:
Աշխարհի նավթի պաշարների շուրջ երկու երրորդը և աշխարհի բնական գազի պաշարների շուրջ մեկ երրորդը գտնվում է այս տարածաշրջանում: Նավթը տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների և աշխարհի հետ տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական կապերի հիմքն է:
Տարածաշրջանում ԱՄՆ-ի սադրիչ ռազմական գործողությունները հանգեցրել են տարածաշրջանի անապահովությանը: Սա այն դեպքում, երբ Պարսից ծոցի հարավային երկրները, Իրանը և Օմանը կարող են դրական համագործակցույամբ ապահովել Պարսից ծոցի անվտանգությունը և լուծել տարածաշրջանային հարցերը:
Իրանի Իսլամական Հանրապետությունը իր հարևաններին հրավիրել է համագործակցել և մասնակցել տարածաշրջանի անվտանգության ապահովման գործընթացներին: Իրանը առաջարկել է ստեղծել տարածաշրջանային երկխոսության ֆորում և ստորագրել չհարձակվելու մասին պայմանագիր:
Կիրակի օրը, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Քուվեյթում այդ երկրի գահաժառանգի և արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Twitter- ում գրել է, որ Քուվեյթի պաշտոնատարների հետ հանդիպումների ժամանակ բանակցել է տարածաշրջանային երկրների հետ ոչ ագրեսիվ համաձայնագիր ստորագրելու մասին Իրանի առաջարկի վերաբերյալ:
Անկասկած, տարածաշրջանի երկրները և այն երկրները, որոնց առևտրային շահերը կախված են Պարսից ծոցից և Հորմուզի նեղուցից, ունեն ծովային բեռնափոխադրման կայունության ու անվտանգության կարիք: Դա նշանակում է որ բոլորն ունեն մեկ նպատակ: Հետևաբար, կայունությունը և շահերի ապահովումը պետք է լինեն բոլորի համար: Այդ պատճառով, Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հապաղի պահպանել տարածաշրջանում իր և հարևանների անվտանգությունը:
Տարածաշրջանում ցանկացած անկայունություն, վնասում է ոչ միայն Իրանին, այլ տարածաշրջանի բոլոր երկրներին:
Տարածաշրջանում անվտանգության հաստատման Իրանի տեսակետը հիմնված է միջտարածաշրջանային, հավաքական ներգրավվածության և միջտարածաշրջանային պոտենցիալների օգտագործման վրա: