Մամուլի տեսություն 20.08.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110654-Մամուլի_տեսություն_20.08.2019
Սիրիայի կառավարոթյունը Թուրքիային զգուշացրել է՝ Խան Շեյխունում ռազմական միջամտության կապակցությամբ, նշելով, որ այդ քայլը վատ հետևանքներ կունենա
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2019 12:30 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20.08.2019

Սիրիայի կառավարոթյունը Թուրքիային զգուշացրել է՝ Խան Շեյխունում ռազմական միջամտության կապակցությամբ, նշելով, որ այդ քայլը վատ հետևանքներ կունենա

Իրան օրաթերթ

Սիրիայի արձագանքը՝ Թուրքիայի ռազմական տեղաշարժերին

Սիրիայի արտգործնախարարությունը կտրուկ է արձագանքել դեպի Խան Շեյխուն քաղաք թուրքական զորուժի տեղաշարժին, հայտարարելով, որ այդ քայլը կարող է բացասական հետևանքներ ունենալ Անկարայի համար:  

Սիրիայի ԱԳ նախարարության աղբյուրը հայտարարել է, որ թուրքական զորուժը, զինտեխնիկայի հետ միասին, հատել է Սիրիայի սահմանը և Իդլիբի հարավային շրջաններով շարժվում է դեպի Խան Շեյխուն:  Թուրքիան նպատակ ունի աջակցել Ալ Նուսրա խմբավորման անդամներին, ինչը վկայում է ահաբեկչական խմբավորումներին Անկարայի ցուցաբերած աջակցության մասին:

Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է. «Այս քայլը, Թուրքիայի կողմից միջամտություն է Սիրիայի ներքին հարցերին և Թուրքիայի կառավարությունը կրում է Սիրիայի ինքնիշխանությունը և տարածաքային ամբողջականությունը խախտելու պատասխանատվությունը»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Նեթանյահուի որդի. Հայրս դատարկախոս է

Սիոնիստական ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, Բենիամին Նեթանյահուի որդին, վերջինիս համարում է թույլ և դատարկախոս մարդ:

Լոնդոնում տպագրվող Ալ Ղոդս Ալ Արաբիա օրթերթը գրել է. «Սիոնիստական ռեժիմի կապի նախարար Բեթսել Նիլ Սամութրիջի կողմից Բենիամին Նեթանյահուի դեմ ուղղված սուր քննադատություններից մի քանի օր անց, որոնցում վարչապետը մեդադրվել էր թուլության ու քաղաքական կամք չունենալու մեջ, հրապարկվել են մի հետազոտության արդյունքներ, որոնց համաձայն, Յանիր Նեթանյահուն՝ Սիոնիստական ռեժիմի վարչապետի որդին, նույնպես նման կարծիք ունի իր հոր մասին: 25-ամյա Նայիրը հորը որակել է որպես թույլ և դատարկախոս անձնավորություն»:  

Իսրայելի 21 հեռաուտստաալիքի կողմից հրապարկված հետազոտության տվյալները վկայում են, որ Նեթանյահուի որդին կարևոր դերակատարություն ունի այդ երկրի ռադիոհեռուստատեսության ոլորտում:

 

Էթեմադ օրաթերթ

Կոստա Ռիկայում ալկոհոլային թունավորումից մահացել է 25 մարդ

Կոստա Ռիկայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ալկոհոլային թունավորում ստացած 59 անձանցից 25-ը մահացել են:

Հրապարակված տվյալների համաձայն, Կենտրոնական Ամերիկայի զբոսաշրջային կենտրոնում, հունիս ամսից մինչ այսօր, ալկոհոլային թունավորումից մահացել է մինչև 72 տարեկան 19 տղամարդ և 32 կին:

Որոշ վաճառակետեր, ալկոհոլի ծավալը մեծացնելու համար, դրա մեջ ավելացնում են մեթանոլ:

 

Համշահրի օրաթերթ

Իրանի հարավում չեզոքացվել է թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող ամենախոշոր խմբավորումը

Թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող խոշոր խմբավորումը, որը մեծ քանակությամբ թմրանյութ էր ներմուծում երկիր, ոչնչացվել է:

Հորմոզգան նահանգում Իրանի տեղեկատվության նախարարության և հետախուզական վարչության գործողությունների արդյունքում, ոչնչացվել է թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող խմբավորումը, որի անդամները 5 եղբայրներ էին: Նրանք թմրանյութը ներմուծում էին Իրանի հարևան երկրներից մեկից, ձկնորսական նավակներով այն տեղափոխելով Հորմոզգանի ափամերձ շրջաններ:

Խմբավորումը թմրանյութի մի մասը տարածում էր Իրանում, իսկ մյուս մասն արտահանում այլ երկրներ: Խմբավորման շրջանառությունը կազմել է ավելի քան 10 հազար միլիարդ ռիալ, իսկ ընթացիկ պահուստների արժեքը կազմել է մոտ  3 հազար միլիարդ ռիալ:

 

armenpress.am

Նիկոլ Փաշինյանը Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանին նշանակել է վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանին նշանակեց վարչապետի խորհրդական:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում և համատեղ լուսանկար հրապարակել:

«Ինչպես և պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում»,- գրել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Ղուկասյանին իր խորհրդական նշանակելու մտադրության մասին հայտնել էր Կալավան այցելությունից հետո:

 

armenpress.am

Փարիզի Աստվածամոր տաճարի առջեւի հրապարակը պետք Է բացվի սեպտեմբերին

Փարիզի Աստվածամոր տաճարի առջեւի հրապարակում վերականգնողական աշխատանքները, տաճար, որտեղ ապրիլի 15-ի տեղի ունեցավ հրդեհ, պետք Է ավարտվեն սեպտեմբերին: Օգոստոսի 20-ին Franceinfo ռադիոկայանի եթերում այդ մասին հայտարարել Է Փարիզի պրեֆեկտ Միշել Կադոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տաճարի վերականգնման աշխատանքները վերսկսվել են օգոստոսի 19-ին,- նշել Է նա:- Տաճարի առջեւի հրապարակը ներկայում փակ Է, այնտեղ շարունակվում են աշխատանքները: Այն պետք Է բացվի օգոստոսի վերջին – սեպտեմբերի սկզբին»:

Կադոն նաեւ հավաստել Է, որ տաճարի փլվելու վտանգը պահպանվում Է, եւ այժմ հիմական հարցը հրդեհի հետեւանքով այրված շինարարական փայտամածերի ապամոնտաժումն Է, որոնցով շրջապատված Էր տաճարի սայրաձողը: Նրա խոսքով՝ամբողջ կառուցվածքի ապամոնաժումը, որը կարող Է փլվել, կտեւի մի քանի ամիս եւ, հնարավոր Է, ավարտվի 2019 թվականի վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panorama.am

Պաշտպանները դեռևս պաշտոնական ծանուցում չեն ստացել Ռոբերտ Քոչարյանի գործի մակագրման վերաբերյալ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դեռևս պաշտոնական ծանուցում չի ստացել այն մասին, թե որ դատավորին է մակագրվել Ռ․ Քոչարյանի գործը։

Փաստաբանական թիմից հայտնում են, որ «Դատալեքս համակարգում այսօր առավոտյան հայտնվել է տեղեկատվություն, որ օգոստոսի 19-ին գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։

Նշենք, որ Դատական դեպարտամենտից «Հետք» թերթին հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։

Բացի այն, որ գործի մակագրման մասին պաշտպանական թիմը պաշտոնական ծանուցում չի ստացել, փաստաբանները նաև չեն հրավիրվել մակագրման գործընթացին հետևելու»։

panorama.am

Իտալիայի խորհրդարանն այսօր վարչապետ Կոնտեի կառավարությանը վստահության հարցով քվեարկություն կանցկացնի

Իտալիայի խորհրդարանն այսօր քվեարկություն կանցկացնի երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի կառավարությանը վստահության հարցով, այն բանից հետո, երբ փոխվարչապետ և աջ ծայրահեղական «Լիգա» կուսակցության ղեկավար Մատեո Սալվինին հրաժարվեց իր աջակցությունից: Այս մասին գրում է euobserver-ը։

Կոնտեն նույնպես կարող է հրաժարական տալ քվեարկությունից առաջ և իր մանդատը վերադարձնի նախագահ Սերջիո Մատարելային, որը, այնուամենայնիվ, կարող է փորձել նոր կառավարություն ձևավորել:

Սեղանի վրա կան մի քանի տարբերակներ, չեն բացառվում նաև նոր ընտրությունները: