Իրանն ապահովում է Հորմուզի նեղուցի անվտանգությունը
Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար և Իրանն ապահովում է այդ տարածքի անվտագությունը:
ԻՀՊԿ ծովուժի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին, երեքշաբթի օրը, Բանդար Աբաս նավահանգստային քաղաքում այցելել է Իրանի ՊՆ արդյունաբերական համալիր: Այցի ընթացքում, Թանգսիրին հայտարարել է. «Իրանն ամուր կանգնած է տարածաշրջանից դուրս գտնվող այն երկրների դեմ, որոնք փորձում են անապահովություն ու լարվածություն տարածել Պարսից ծոցում և կատարում է այս տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու իր առաքելությունը»:
Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի անվտանգությունը ռազմավարական նշանակություն ունի միջազգային և տարածաշրջանային անվտանգության համար, ուստի այս կապակցությամբ որևէ խափանում չի կարելի թույլատրել:
Իրանի իսլամական հանրապետությունը, հենվելով Պարսից ծոցում իր անվտանգության ռազմավարության վրա, որն ընդգծում է ամբողջ տարածաշրջանի հավաքական անվտանգության պահպանության կարևորությունը, դեմ է ցանկացած արտաքին միջամտության, Պարսից ծոցի իր հարավային հարևաններին կոչ է անում զերծ մնալ անվտանգությանը խաթարող ու լարվածություն առաջացնող գործողություններից և բարեկամական հարաբերություններ հաստատել միմյանց հետ:
Այս շրջանակներում, ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունն ապահովելը ափամերձ երկրների պարտականությունն է: Նա ասել է. «Ռազմավարական նշանակություն ուենցող այս տարածաշրջանի ջրերում օտար ուժերի ներկայությունը և միջամտությունն ապակայունացնող է և անընդունելի»:
Միջին Արևելքում խաղաղության և անվտանգության դեմ ուղղված մարտահրավերների քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի ԱԽ նիստում, Մաջիդ Թախթ Ռավանչին ընդգծել է. «Պարսից ծոցում շինծու դաշինքների ձևավորմանն ուղղված ցանկացած փորձ, դատապարտված է ձախողման»:
Պարսից ծոցի մի շարք արաբական երկրներ, տարածաշրջանի անվտանգության ապահովում ասելով, ի նկատի ունեն անդրտարածաշրջանային ուժերին տարածաշրջանի հարցերին միջամտության հրավիրելը: Հետևաբար, տարածաշրջանում իր միջամտություններն արդարացնելու համար, ԱՄՆ-ն նախագծել է երկու ծրագիր՝ տնտեսական ու անվտանգության: Անվտանգության վերաբերյալ ծրագիրը վերաբերում է Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում բեռնափոխադրումների անվտանգության ապահոմանը:
Երկու դեպքում էլ Իրանի ռազմավարությունն ԱՄՆ-ի ճնշումներին դիմակայելն է:
Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում Իրանի գործնական ռազմավարությունը հիմնված է տարածաշրջանի սպառնալիքներին դիմակայելու և դրանք չեզոքացնելու վրա: Միջազգային սկզբունքների ու կարգի համաձայն, Իրանն իր անվտանգության և պաշտպանական հնարավորությունները համապատասխանեցնում է առկա սպառնալիքներին: Հետևաբար, եթե դաշինքների ձևավորումը սպառնա տարածաշրջանում Իրանի շահերին, շատ ծանր կարժենա ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Բահրեյնի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի կամ որևէ այլ երկրի համար, որը կցանկանա միանալ այդ դաշինքին:
Իր հզոր ու վճռական պատասխաններով, այդ թվում՝ ԱՄՆ-ի ԱԹՍ-ի խոցելով ու բրիտանական նավթատարի կալանավորմամբ, Իրանը ցույց տվեց, որ տարածաշրջանում թույլ չի տա իրականացնել դրա անվտանգությանը սպառնացող որևէ քայլ:
Ավելի վաղ, խոսելով Պարսից ծոցի անվտանգությունն ապահովելու մասին, ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն ասել էր. «Իրանը Պարսից ծոցում ունի 1500 մղոն սահման: Եվ դա է պատճառը, որ այս տարածաշրջանը կոչվում է Պարսից ծոց և ոչ թե Մեքսիկական ծոց և այն գտնվում է մեր հարևանությամբ»:
Իրանի ազգային անվտանգության կարևորագույն ռազմավարություններից մեկը նավավարության անվտանգությունն ապահովելն է և որևէ մեկը չի կարող առանց Իրանի մասնակցության, ապահովել այս ջրերի անվտանգությունն ու ապահովությունը: Այս հարցին անդրադարձել է նաև ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը՝ եվրոպական երեք երկրներ կատարած իր այցերի ժամանակ ունեցած քննարկումներում: