Մամուլի տեսություն 21.08.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110686-Մամուլի_տեսություն_21.08.2019
Իր եվրոպական ուղևորության ընթացքում, Իրանի արտգործնախարարն անդրադառնալով ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից մարդու իրավունքների պաշտպանության մասին հայտարարություններին, կամ նրանց լռությանը՝ եվրոպական և ամերիկյան երկրներում մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ, հայտարարել է. «Ոչ ոք չի հավատում ԱՄՆ-ի և Եվրոպայի հայտարարություններին, թե իրենք պաշտպանում են մարդու իրավունքները»:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Օգոստոս 21, 2019 09:36 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21.08.2019

Իր եվրոպական ուղևորության ընթացքում, Իրանի արտգործնախարարն անդրադառնալով ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից մարդու իրավունքների պաշտպանության մասին հայտարարություններին, կամ նրանց լռությանը՝ եվրոպական և ամերիկյան երկրներում մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ, հայտարարել է. «Ոչ ոք չի հավատում ԱՄՆ-ի և Եվրոպայի հայտարարություններին, թե իրենք պաշտպանում են մարդու իրավունքները»:

Մարդոմսալարի օրաթերթ

Չպետք է ստորագրեինք ՀԳՀԾ-ն

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը, մի հարցազրույցում հայտարարել է. «Մենք չպետք է ստորագրեինք միջուկային համաձայնագիրը»:

Ալի Շամխանին ասել է. «Իրանցիների մի մասը կարծում է, որ 2015թ ՀԳՀԾ-ի ստորագրումը սխալ էր»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը պատկանո՞ւմ է այդ մարդկանց խմբին, Շամխանին պատասխանել է. «Այո, ես ենթարկվում եմ մարդկանց կարծիքին: Իրանցիների կարծիքին»:

Նշելով, որ ԱՄՆ-ն տարածաշրջանի լարվածության հիմնական աղբյուրն է ու օրինախախտ երկիր, Շամխանին Վաշինգտոնին կոչ է արել «մտածված գործել»:

Նա հավելել է. «Դոնալդ Թրամփի «առավելագույն ճնշման» քաղաքականությունն Իրանին ծնկի չի բերի և ոչ էլ Թեհրանին կբերի բանակցության սեղանին»:

 

Քեյհան օրաթերթ

Ո՞վ կհավատա, թե ԱՄՆ-ն ու Եվրոպան մարդու իրավունքների պաշտպան են

Եվրոպական երեք երկրներ կատարած այցի շրջանակներում, Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսում, ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն ասել է. «ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները կարևոր են, հատկապես նկատի առնելով, որ միությունը պարտավորություններ ունի ՀԳՀԾ-ի շրջանակներում և պետք է կատարի դրանք»:

Նա հավելել է. «Ո՞վ կհավատա, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան մարդու իրավունքների պաշտպան են: Խաշողջիին սղոցով կտրտեցին: Ի՞նչ տեղի ունեցավ: Սաուդյան Արաբիայում մեկ դոլարի ներդրում պակասե՞ց: Մի հավատացեք նրանց, երբ ասում են, թե Իրանում ներդրում չեն անում մարդու իրավունքների վիճակի պատճառով: Արդյոք Սաուդյան Արաբիայում կամ ԱՄԷ-ում ձեր ներդրումներից մեկ դոլար նվազեցրե՞լ եք: Եմենում բազմաթիվ մարդիկ են սպանվել: Արդյոք թեկուզ մեկ դոլար նվազե՞ց ներդրումներում»:  

 

Ջոմհուրի Էսլամի օրաթերթ

Իրանի տնտեսության վիճակը բարելավվում է

ԻԻՀ ԿԲ տնօրենը հայտարարել է. «Տարբեր կազմակերպությունների օգնությամբ, առաջիկա մի քանի ամսիներին տնտեսության վիճակի բարելավման ականատեսը կլինենք»:

 «Սիմա» հեռուստաընկերության հատուկ լրատվական թողարկման ժամանակ, Աբդուլ Նասեր Հեմաթիին ասել է. «Կենտրոնական բանկի հետ տարբեր գերատեսչությունների համագործակցությամբ, տնտեսությունը կսկսի աճել»:

Նա հավելել է. «Զբաղվածության մակարդկան այս տարի կազմել է 24 միլիոն 400 հազար աշխատատեղ, ինչը նախորդ տարվա համեմատ, աճել է 320 հազարով»:

 

Համշահրի օրաթերթ

Առանց համաձայնության Brexit- ը Բրիտանիայում կառաջացնի սննդի, վառելիքի և դեղորայքի պակաս

Sunday Times- ի տրամադրության տակ հայտնված Բրիտանիայի կառավարության  պաշտոնական փաստաթղթի համաձայն, առանց համաձայնության ԵՄ-ից դուրս գալու դեպքում, Բրիտանիայի նավահանգիստներում լարված վիճակ կստեղծվի, և Իռալնդիայի հետ սահմանը կխստացվի, արդյունքում կառաջանա սննդի, դեղորայքի ու վառելիքի պակաս:

Հրապարակեով այս փաստաթութը, Sunday Times-ը գրել է, որ Լը Մանշ նեղուցից Ֆրանսիայի մաքսակետեր մտնելու համար օգտվող բեռնատարների 85 տոկոսը պատրաստ  չէ նման իրավիճակի: Դա կարող է լարված վիճակ ստեղծել նավահանգիստներում, ինչը կարող է տևել մոտ երեք ամիս:  

 

armenpress.am

«Լիդիան Արմենիա»-ն ստանձնում է պարտավորություն, որ չմաքրված ջրերը բաց չեն թողնվի շրջակա միջավայր

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության վերաբերյալ, քննչական կոմիտեն կրկին հրապարակում ենք քրեական գործի շրջանակներում նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության դիրքորոշումը: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընկերությունն ընդհանուր առմամբ ընդունում է «ELARD» միջազգային փորձագիտական խմբի այն եզրահանգումները, որոնք վերաբերում են Ամուլսարի Ծրագրի՝ Սևանա լճի և Ջերմուկի տարածքում տարբեր ջրային ռեսուրսների նկատմամբ ազդեցության բացակայությունը: 

Ընդերքօգտագործման իրավունքի ստացման պահից սկսած Ընկերությունը որդեգրել է ակտիվ և ճկուն քաղաքականություն ամբողջությամբ կառավարելի դարձնել Ամուլսարի ծրագրի հետ կապված ստորգետնյա և մակերևույթային ջրերի վրա հավանական ազդեցության ռիսկերը՝ միաժամանակ ողջունելով այն փաստը, որ «ELARD» միջազգային փորձագիտական խմբի կողմից ընդhանուր առմամբ դրական է գնահատվել Ընկերության կողմից կիրառման ենթակա բնապահպանական մեղմացման միջոցառումները: Սույնով Ընկերությունը կրկին վերահաստատում է, որ ծրագրի իրականացման ժամանակահատվածում հավանական բնապահպանական ռիսկերը ամբողջությամբ կվերահսկվեն Ընկերության կողմից՝ նախկինում ներկայացված ծրագրերին համապատասխան:  Ընկերությունը ստանձնում է պարտավորություն, որ հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր:

armenpress.am

Թրամփը կոչ Է արել Apple-ին՝ հեռանալ Չինաստանից

նախագահ Դոնալդ Թրամփը կոչ Է արել Apple կորպորացիային՝ հեռանալ Չինաստանից: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է ԱՄՆ-ի ղեկավարի հայտարարությունից, որը նա արել Է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ հանդիպման արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ:

«Ես ամերիկյան այնպիսի ընկերությունների, ինչպիսին Apple-ն Է, կարող եմ օգնել շատ կարճ ժամանակաշրջանում, միայն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն անի այն, ինչ պետք Է անեն. դա, հավանաբար, Չինաստանից հեռանալն Է»,-ասված Է Թրամփի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Սպիտան տան կայքում: Բացի այդ, Միացյալ նահանգների ղեկավարը հավելել Է, որ առանց իր օգնության այնպիսի խոշոր կորպորացիաներ, ինչպիսին Apple-ն Է, մեծ խնդիրներ կունենային: «Եթե ես նրանց չօգնեի, նրանք մեծ խնդիր կունենային»,-ասել Է նախագահը:

Թրամփի գնահատումներով՝ Չինաստանը 2 մլն աշխատատեղ Է կորցրել վերջին մեկուկես ամսում, քանի որ արտասահմանյան ընկերություններն իրենց արտադրանքը երկրից տեղափոխում են այնտեղ, որտեղ չեն գործում ամերիկյան մաքսատուրքերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panorama.am

Մակրոնը վստահություն է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի նկատմամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ֆրանսիայում բանակցություններից հետո վստահություն է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի նկատմամբ:Ֆրանսիայի հարավում գտնվող Ֆորտ Բրեգանսոնում՝ Ֆրանսիայի նախագահի ամառային նստավայրում,  նախօրեին Պուտինի և Մակրոնի միջև բանակցությունները տևեցին ավելի քան 3,5 ժամ: Հանդիպման հիմնական մասը փակ էր մամուլի համար: Այս մասին գրում է Ria-ն։

«Մենք հավատում ենք մի Եվրոպային, որը տարածվում է Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ», - թվիթերում գրել է Մակրոնը:

Նա նաև ասել է, որ հանդիպման ընթացքում Պուտինի հետ քննարկել էին Սիբիրում տեղի ունեցած  հրդեհները և նշել է իր հանձնառությունը՝ միասին աշխատելու կլիմայի փոփոխության դեմ պայքարում:

«Ռուսաստանը ուղղակիորեն բախվում է կլիմայի փոփոխության կործանարար հետևանքների հետ»,-ասել է Մակրոնը։

Երկու երկրների նախագահները քննարկել են նաև իրավիճակը Լիբիայում, Ուկրաինայում և Սիրիայում: