Հայաստանում բացակայում է պետական կառավարման ռացիոնալությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տրամաբանության պակասը համարում է պետական կառավարման ամենակարևոր խնդիրներից մեկը:
Սյունիքում կայացած «Իմ քայլը» դաշինքի անդամների նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ընթացքում անդրադառնալով պետական կառավարման ռացիոնալության բացին հավելել է, որ կառավարության պարտականությունն է ներդրում կատարել Հայաստանի ազգային արժույթի պահպանման համար, քանի որ բանականությունը տնտեսական մրցունակության խթանման բանալին է:
ՀՀ վարչապետի վերջին դիտողությունները արվել են այն պայմաններում, երբ բազմաթիվ հայ տնտեսագետներ, անցյալ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարության տնտեսական գործունեությունը վատ են գնահատել:
Սա այն դեպքում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին, նախկին կառավարության տնտեսական և ժողովրդի կենսապահովման դեմ կարգախոսներով, կարողացավ մարդկանց աջակցությամբ հասնել իշխանության:
Ավելի վաղ, հայ ժողովրդի կենցաղային պայմանները հասել էին ահավոր իրավիճակի: 2015-ի հունվարին վկայակոչելով մի հայ քաղաքական գործիչի, Հայաստանի Չորորդ իշխանության կայքը զեկուցվել էր, որ աղքատությունը Հայաստանում 23% -ից աճել էմինչև 32 տոկոսի: 2014 թ.-ին Հայաստանի վարչապետի փոխվելու պատճառներից մեկը հենց այդ խնդիրն էր:
Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք Հայաստանը ապրեց աննախադեպ տնտեսական անկում: Գործազրկությունն ու աղքատությունը շարունակում են մնալ հայերի՝ դեպի Արևմուտք և հարևան երկրներ արտագաղթի երկու հիմնական պատճառները»:
Այս զեկուցների հրապարակումը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսական վիճակը առաջնային է այդ երկրի ժողովրդի համար:
Այդ պատճառով, այս տարի, մեծ թվով հայեր, որոնց տնտեսական և ապրուստի միջոցները ավելի են վատացել անցյալ տարվա համեմատությամբ, ցույցեր են անցկացրել Փաշինյանի կառավարության դեմ:
Ներկա պայմաններում, ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ պետական կառավարման ռացիոնալության բացակայության մասին, պետք է մեկնաբանվի որպես Հայաստանի ժողովրդի տնտեսական և կենսապահովման պայմանների բարելավման անկարողություն:
Փաշինյանի կառավարությունը, տեղյակ լինելով Հայաստանի ժողովրդի տեսակետի մասին, այնպիսի պնդումներով, ինչպիսիք են պետական կառավարման թուլությունը, կարծես թե մի քանի նպատակ է հետապնդում:
Փաստորեն, նա փորձում է տնտեսական ձախողումներում մեղադրել փոքր կառավարման օղակներին և իրեն արդարացնել: Մյուս կողմից ՀՀ վարչապետը փորձում է վերակառուցել հին վարչակազմից մնացած կառավարման համակարգը:
Փաշինյանը փորձում է նախկին վարճակազմի պաշտոնյաներին փոխարինել երիտասարդ ղեկավարներով: