Պեկինը որոշել է պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի զինագործական ընկերությունների նկատմամբ
Պեկինը որոշել է պատժամիջոցներ կիրառել Թայվանին զենք վաճառով ամերիկյան ընկերությունների դեմ: Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը:
Արձագանքելով Պեկինի հակադրությամբ հանդերձ Թայվանին «F 16» կործանիչներ վաճառելուն Վաշինգտոնի համաձայնությանը, Գենգ Շուանգն ասել է.«Չինաստանը մտադիր է Թայվանին զենք վաճառող ամերիկյան ընկերություներին ներառել իր պատժամիջոցների ցուցակում»:
Սրանից առաջ Պեկինը ԱՄՆ-ին նախազգուշացրել էր, որ Թայվանին զենք վաճառելու դեպքում Չինաստանը կդիմի պատասխան քայլի:
ԱՄՆ-ի կառավարությունը իր համաձայնությունն է տվել Թայվանի կողմից 60 «F 16» կործանիչների գնման դիմումին:
Ավելի վաղ Չինաստանի ՊՆ-ն մի հաղոդագրությամբ հայտարարել էր.«Պեկինը չի հանդուրժում ցանկացած երկրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենքի վաճառքը՝ այն համարելով «Միասնական Չինաստան» սկզբունքի դեմ վերցված քայլ»:
Թայվանին կործանիչներ վաճառելու դեպքում Չինաստանի կողմից ԱՄՆ-ի զինագործական ընկերությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին նախազգուշացումը խոսում է Պեկինի ու Վաշինգտոնի միջև քաղաքական լարվածությունների խստացման մասին:
Չինաստանը Թայվանը համարում իր կարմիր գիծը և խիստ զգայնություն է ցուցաբերում Թայվանի տեղական կառավարության հետ այլ երկրների ռազմաքաղաքական հարաբերությունների նկատմամբ, դրանք համարելով «Միասնական Չինաստան» սկզբունքի դեմ վերցված քայլ:
Չինաստանի կառավարության տեսանկյունից, այն երկրները, որոնք քայլեր են վերցնում Թայվանի կառավարության հետ ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, խախտում են Պեկինի կարմիր գծերը և նման պայմանները Չինաստանի համար ընդունելի չեն:
Թայվանին 60 «F 16» կործանիչներ վաճառելու ԱՄՆ-ի կառավարության նոր ծրագիրը կիրականացվի այն դեպքում, երբ ԱՄՆ-ի կառավարությունը տեղյակ լինելով Թայվանի տեղական կառավարության հետ ռազմաքաղաքական հարաբերությունների հարցով Չինաստանի զգայնությունների մասին, չի կարողանում անտեսել Թայվանին զենքի վաճառքից ստացած եկամուտը:
ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը, որի կարգախոսն է «Նախ՝ Ամերիկան», անտեսելովվ Չինաստանի կառավարության մակրոքաղաքական նկատառումները, ջանքեր է գործադրում ընդլայնել Թայվանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները: Այս տարածքի կառավարությանը կործանիչներ վաճառելու քայլը նույնպես գնահատվում է այս շրջանակներում:
Ամերիկյան ընկերությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու Չինաստանի կառավարության որոշումը վկայում է այն մասին, որ Պեկինը Սպիտակ Տան հրահրիչ քայլերին դիմակայելու հարցում լուրջ է տրամադրված և միայն Վաշինգոնի նման քայլերի դեմ նախազգուշացումներ հնչեցննելով չի բավարարվի:
ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև լարվածությունների մասին վերլուծական հոդվածում «Գլոբալ Թայմզը» գրել է.«Եթե ԱՄՆ-ն ինքնազսպվածություն չդրսևորի կտեսնի, որ Չինաստանը նույնպես հաղթող խաղաքարտեր շատ ունի և Պեկինիը ԱՄՆ-ի դեմ պայքարը կշարունակի մինչև վերջ»:
Չինաստանը, որ ԱՄՆ-ի հետ առևտրական պայքարում հակադարձ քայլով բարձրացրել է ԱՄՆ-ից ներկրվող որոշ ապրանքների սակագները, Թայվանին զենք վաճառելու հարցում նույնպես Սպիտակ Տան հրահրիչ քայլերը դադարեցնելու նպատակով, կիրառել է պատժամիջոցների մեթոդը:
Հակառակ ԱՄՆ-ի կանխատեսումներին Չինաստանն ապացուցել է, որ իր ազգային շահերը ապահովելու հարցում չի նահանջելու և կիրառելու է համապատասխան միջոցներ: