Բավար 373 ՀՕՊ համակարգ. Իրանի օդատիեզերական ու ներքին ուժի հզորացում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110727-Բավար_373_ՀՕՊ_համակարգ._Իրանի_օդատիեզերական_ու_ներքին_ուժի_հզորացում
Իրանում նշվող Պաշտպանական արդյունաբերության օրվա հետ միաժամանակ, նախագահի ներկայությամբ, տեղի է ուենցել բարձր հեռահարությամբ ու բարձրությամբ «Բավար 373» տեղական ՀՕՊ համակարգի շնորհանդեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2019 13:27 Asia/Tehran
  • Բավար 373 ՀՕՊ համակարգ. Իրանի օդատիեզերական ու ներքին ուժի հզորացում

Իրանում նշվող Պաշտպանական արդյունաբերության օրվա հետ միաժամանակ, նախագահի ներկայությամբ, տեղի է ուենցել բարձր հեռահարությամբ ու բարձրությամբ «Բավար 373» տեղական ՀՕՊ համակարգի շնորհանդեսը:

Հինգշաբթի օրը, պաշտպանական արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների, դեսպանների և Թեհրանում բնակվող արտերկրյա ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ,  Իրանի պաշտպանական արդյունաբերության մեծարման ազգային օրվա առիթով ունենցած ելույթում, Հասան Ռոհանին ասել է.«Բավար-373 ՀՕՊ համակարգը ավելի հզոր է, քան S-300-ը և շատ մոտ է S-400 ՀՕՊ համակարգին»:

Այս համակարգը իրանական ՀՕՊ համակարգերի ոլորտում ամենակարևոր նախագիծն է եղել: Համակարգի հեռահարությունը 300 կմ. է: Այն ունի միաժամանակ 100 թիրախների բացահայտման, ճանաչման ու դասակարգման հնարավորություն և կարող է միաժամանակ հարվածել 6 թիրախների: ՀՕՊ «Բավար 373» համակարգը դասվում է  աշխարհում ՀՕՊ բարձրագույն համակարգերի այդ թվում S-400-ի շարքին:

Այս համակարգն ամբողջությամբ տեղական արտադրություն է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հրամանով համալրել է Իրանի ՀՕՊ համակարգերի ցանցը: Այն առավել քան երբևէ սպառնալիքների դեմ երաշխավորում է Իրանի օդային անվտանգությունը:

Իրանի պաշտպանական արդյունաբերությունը երկրի հզորության բաղադրիչներից մեկն է, որով իրականացվելու է կանխարգելիչ ռազմավարությունը: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի պաշտպանական արդյունաբերությունը հեղաշրջման է ենթարկվել և այսօր չնայած Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին, կիրառելով տեղական գիտությունն Իրանի պաշտպանական արտադրանքների թիվն անցել է 770-ից:

Նշելով, որ սպառնալիքներն ու պատժամիջոցները վերածվել են հնարավորությունների Իրանի ռազմական անկախության համար,  բրիգադային գեներալ  Ամիր Հաթամին  ասել է. «Պատժամիջոցները պատճառ են դարձել, որ Իրանը հենվի սեփական կարողությունների վրա»:

Իրանում տիրող անվտանգությունը կախված է Իրանի պաշտպանական արդյունաբերությունից և տեղական կարողությունների վրա հնեվելով, հնարավոր է դարձել վերացնել այդ ոլորտի խոցելիությունը:

Օդատիեզերական ոլորտում Իրանի հզորությունն ու կանխարգելիչ ուժը խոսում է տեղական պաշտպանական համակարգերի կարողության ու արդյունավետության մասին և «Բավար-373» համակարգով Իրանի ՀՕՊ համակարգերի ցանցի համալրումը թշնամուց խլել է արկածախնդրության առիթները:

Պարսից Ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից լրտեսական նպատակներով Իրանի օդային տարածք մուտք գործած գերարդիական Global Hawk ԱԹՍ-ի խոցումը, ԻԻՀ ՀՕՊ տարբեր համակարգերի արդյունավետության միայն մի նմուշն է:

Հինգշաբթի օրը, ամերիկյան Նյուզվիք պարբերականն Իրանի պաշտպանական արդյունաբերության կարողությունների մասին գրել է.«Իրանցիները բարձր են գնահատել Իրանում պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումները և հայտարարել են, որ հզորության առումով ԻԻՀ տարածաշրջանում մրցակից չունի և դա այն դեպքում, երբ Թեհրանին մեկուսացնելու նպատակով, ԱՄՆ-ն փորձում է հակաիրանական կոալիցիա ստեղծել»:

Իրանի պաշտպանական արդյունաբերության զարգացումը Իսլամական հեղափոխության թշնամիներից խլել է արկածախնդրության առիթները և որքան Իրանի պաշտպանական ուժի մակարդակը բարձրանա նույնքան կավելանա արկածախնդիրների անարդյունավետությունը:

Իրանի ժողովրդի նկատմամբ Դոնալդ Թրամփի կառավարության թշնամական քաղաքականությունների պարտության արմատները գտնվում են տարբեր, այդ թվում պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկրի տեղական կարողությունների ու ինքնաբավության մեջ:

Ուժի բաղադրիչներում Իրանի գործելու անկախությունը, Արևմտյան Ասիայի մյուս երկրների համեմատությամբ բարձրացրել է Իրանի դիրքը: Իրանի անվտանգությունն ու հզորությունը հենված է ժողովրդական ուժի վրա և «փոխկապակցվածություն» միջազգային տեսության շրջանակներում չի մեկնաբանվում: Այդ պատճառով էլ Իրանի անվտանգությունը ապահովվում է ներքին կարողության հիման վրա: