Մամուլի տեսություն 23.08.2019
Իրանը ներկայացրել է իր նոր ՀՕՊ համակարգը և հայտարարել է, որ այն գերազանցում է S-300 համակարգին
Իրան օրաթերթ
Իրանում տեղի ոունեցավ «Բավար 373» ՀՕՊ համակարգի շնորհանդեսը:
«Իրանական «S-300» համակարգը կարող է ճանաչել միաժամանակ 300 թիրախ, հետևել 60 թիրախի և դիմակայել 6-ին:
Համշահրի օրաթերթ
Թրամփի կառավարությունն ավելի բարդացրեց ԱՄՆ-ում միգրացիայի խնդիրը
ԱՄՆ կառավարությունը բացահայտել է ներգաղթին վերաբերող նոր օրենքները, որոնց համաձայն, ներգաղթյալ ընտանիքները կարող են դատարանի կողմից իրեն դիմումի քննման ընթացքում կալանքի տակ առնվել:
Նոր օրենքը փոխարինում է1997 թվականին կնքված պայմանագրին, որը սահմանափակում էր ներգաղթյալ երեխաներին կալանքի տակ պահելու ժամկետը, իսկ ներգաղթյալ ընտանիքների դեպքում արգելում էր նրանց 20 օրից ավելի կալանքի տակ պահելը:
Կառավարությունում այս պայմանագրի քննադատները համոզված են, որ ներգաղթի տարիքի բարձրացումը պատճառ է դարձել, որ միգրանտներն իրենց հետ վերցնեն իրենց երեխաներին և օգտվելով պայմանագրի ընձեռած հնարավորություններից, ապաստանի համար դիմումի քննարկման ընթացքում ազատորեն մուտք գործեն ԱՄՆ:
ԱՄՆ-ի Մանկաբուժության ակադեմիան բազմիցս նախազգուշացրել է Դոնալդ Թրամփի կառավարության կողմից ներգաղթյալ երեխաներին կալանավորելու բացասական հետևանքների կապակցությամբ:
Էթեմադ օրաթերթ
Ասիայում ամերիկյան ՀՕՊ համակարգերի տեղակայումը սպառնում է համաշխարհային անվտանգությանը:
Հինգշաբթի օրը, ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Ասիայում իր միջին հեռահարության ՀՕՊ համակարգերը տեղակայելու ԱՄՆ-ի հավանական որոշումը սպառնում է համաշխարհային անվտանգությանը:
ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Մարկ Սփերը, Fox News- ին տված հարցազրույցում ասել էր, որ նոր հրթիռային փորձարկմամբ, ԱՄՆ-ն նպատակ ուներ համոզվել, որ Վաշինգտոնը հնարավորություն ունի դիմակայել Չինաստանի հավանական գործողություններին:
Նա հավելել էր, որ Չինաստանը Պենտագոնի թիվ մեկ գերակայությունն է և ԱՄՆ-ն պետք է կարողանա ինքն իրեն պաշտպանել:
Ջամե Ջամ օրաթերթ
Թրամփին չի հաջողվել գնել Գրենլանդիան
ԱՄՆ նախագահը հայտարարել է., որ քանի որ Դանիայի վարչապետը նպատակ չունի վաճառել Գրենլանդիան, հետևաբար ինքը Կոպենհագեն մեկնելու համար պատճառ չի տեսնում:
Թրամփը Թուիթերում արած գրառման մեջ իր վրդովմունքն է հայտնել Գրենլանդիան գնելու իր առաջարկին Դանիայի բացասական պատասխանի կապակցությամբ:
Գրառման մեջ նա հայտարարել է, որ չեղարկում է առաջիկայում Դանիա կատարելիք իր ուղևորությունը:
Երեքշաբթի օրը, Դանիայի վարչապետը հայտարարել է, որ Գրենլանդիան, հակառակ նրան, որ մտածել է ԱՄՆ նախագահը, չի վաճառվում, և վերջինիս հայտարարությունն անհեթեթություն էր:
Դանիայի վարչապետը նշել է. «Գրենլանդիան չի վաճառվում: Գրենլանդիան անգամ Դանիայինը չէ: Գրենլանդիան պատկանում է իր բնակիչներին: Հույսով եմ, որ այս առաջարկը լուրջ չէ»:
armenpress.am
Իռլանդիան սպառնացել Է արգելափակել ԵՄ-ի եւ ՄԵՐԿՕՍՈւՐ-ի համաձայնագիրը Ամազոնիայի հրդեհների պատճառով
Իռլանդիան կփորձի արգելափակել Եվրամիության երկրների եւ Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՕՍՈւՐ) միջեւ կնքված առեւտրական համաձայնագիրը, եթե Բրազիլիայի իշխանությունները միջոցներ չձեռնարկեն Ամազոնիայի անտառները հրդեհներից պաշտպանելու համար: Այս հայտարարությամբ օգոստոսի 23-ին հանդես Է եկել Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իռլանդիան ոչ մի դեպքում չի քվեարկի Եվրամիության եւ Հարավամերիկյան ընդհանուր շուկայի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի օգտին, եթե Բրազիլիան չկատարի շրջակա միջավայրի պաշտպանության իր պարտավորությունները»,-նրա խոսքը մեջբերել Է Irish Independent թերթը:
ՄԵՐԿՕՍՈւՐ-ի երկրները (Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ եւ Պարագվայ) եւ Եվրամիությունը հունիսի վերջին համաձայնության են հասել ազատ առեւտրի վերաբերյալ, որի շուրջ բանակցություններ Էին ընթանում վերջին քսան տարվա ընթացքում: Փաստաթղթի ուժի մեջ մտնելու համար այն պետք Է վավերացնեն ԵՄ-ի 28 երկրների եւ Հարավամերիկյան ընդհանուր շուկայի չորս մասնակիցների խորհրդարանները:
Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Inpe) վերջին տվյաների համաձայն՝ հունվար ամսից մինչեւ օգոստոս հրդեհները ոչնչացրել են Ամազոնիայի ավելի քան 1,8 մլն հեկտար անտառներ, որոնք գտնվում են հարավամերիկյան խոշորագույն երկրի տարածքում: Ընդ որում Ամազոնիան հրդեհներից առավել մեծ կորուստներ Է կրել մարտին, երբ այրվեց նրա կես միլիոնից ավելի հեկտար տարածք: Արբանյակների կողմից գրանցված բռնկման օջախների ընդհանուր թիվը երկրում անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել Է 85 տոկոսով՝ օգոստոսի 22-ի դրությամբ գերազանցելով 76 հազար դեպքը: Հրդեհների տարածման ֆոնին բրազիլական հասարակության մեջ կտրուկ սրվել Է քննադատությունը նախագահի եւ կառավարության հասցեին այն բանի համար, որ նրանք բավարար ուշադրություն չեն դարձնում շրջակա միջավայրի պահպանությանը: Այդ կապակցությամբ Բոլսոնարուն օգոստոսի 22-ին հայտարարել Է, որ պետությունը բավականաչափ ռեսուրսներ չունի Ամազոնի անտառներում շուրջ երեք շաբաթ շարունակվող հրդեհները մարելու համար:
Հրդեհների դեմ պայքարում Բրազիլիային իրենց օգնությունն են առաջարկել Արգենտինան, Վենեսուելան, Կոլումբիան, Չիլին եւ Էկվադորը: Հրդեհների կապակցությամբ մտահոգություն Է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ «այդ արտակարգ իրադրությունն» անհրաժեշտ Է քննարկել Բիարիցում Յոթի խմբի (G7) գագաթնաժողովում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Հրատարակիչները պատմել են` Էլեկտրոնային գրքերը կկարողանան արդյոք փոխարինել տպագիրներին
Տպագիր գրքերն առաջվա պես կազմում են շուկայի հիմնական բաժինը եւ հազիվ թե առաջիկայում Էլեկտրոնայինները կարողանան դրանց հետ մղել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին պատմել են միջազգային հրատարակիչները, որոնք մասնակցում են Պեկինում անցկացվող գրքի միջազգային տոնավաճառին:
«Թղթե գրքերն առաջվա պես շատ կարեւոր են: Գերմանիայում Էլեկտրոնային գրքերի տոկոսաբաժինն առաջվա պես շատ ցածր Է, այն մոտավորապես 5 տոկոս Է: Ես կարծում եմ, որ հաջորդ առնվազն հինգ տարում կտրուկ փոփոխությունչի լինի: Գերմանիայում ընթերցողներն առաջվա պես նախընտրում են թղթե գրքերը»,- պատմել Է աշխարհում խոշորագույն Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի ներկայացուցիչ Կլաուդիա Դոբրի-Շնայդերը: Նույն կարծիքն Է հայտնել նաեւ Seuil Jeunesse ֆրանսիական հրատարակչական տան ներկայացուցիչ Ժյուլի Գենարը:
«Ինչ վերաբերում Է մանկական գրքերին, ապա ծնողները նախընտրում են տպագիր գրքերը: Բայց վերջին ժամանակներս մենք նկատում ենք, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են Էլեկտրոնային գրքեր գնում, բայց հրատարակիչների համար դա առայժմ այնքան Էլ սովորական չԷ»,-ասել Է նա ՌԻԱ Նովոստիի հետ զրուցելիս: Բենարը պարզաբանել Է, որ ծնողներն տպագիր գրքերն են նախընտրում, որովհետեւ չեն ցանկանում, որ իրենց երեխաները նայեն Էլեկտրոնային գաջեթների Էկրաններին:
«Ինձ թվում Է, որ Ասիայում մեծ տարբերություն կա գրքերի Էլեկտրոնային տարբերակների նկատմամբ վերաբերմունքի հարցում: Ասիայի հրատարակիչներն ինձնից հաճախ են Էլեկտրոնային տարբերակի հեղինակային իրավունքներ խնդրում, Եվրոպայում երբեք ինձ հետ նման բան չի պատահել»,-պատմել Է հրատարակիչը: Նա հավելել Է, որ ֆրանսիացի ընթերցողներն առաջվա պես նախընտրում են տպագիր գրքերը, չնայած Էլեկտրոնային տարբերակների առկայությանը: Joint Printing Co. չին-հոնկոնգյան հրատարակչական տան ներկայացուցիչ Հու Լեյն իր հերթին պատմել Է, որ Չինաստանում Էլեկտրոնային գրքերի տոկոսաբաժինն աճում Է, բայց տպագիրներինը՝ նույնպես, թեպետեւ ավելի դանդաղ տեմպերով:
«Ինչ վերաբերում Է մանկական գրքերին, ապա դրանք բոլորն Էլ հիմնականում տպագիր են, իսկ ինչ վերաբերում Է մեծահասակներին, ապա ոմանք նախընտրում են գրքերը կարդալ Էլեկտրոնային տեսքով: Մեր տվյալների համաձայն, տպագիր գրքերի տոկոսաբաժինն աճում Է, բայց աճում Է նաեւ Էլեկտրոնային գրքերի բաժինը, սակայն առաջին դեպքում աճի տեմպերն զգալիորեն ավելի արագ են»,- ասել Է Հու Լեյը:
Բացի այդ, նրա խոսքով, բեսթսելլերները եւ քաղաքական գրքերը հրատարակվում են հիմնականում թղթե տեսքով, որովհետեւ դրանք ավելի շատ կարդում Է ավելի մեծահասակ բնակչությունը, որը նախընտրում Է թղթե գրքերը:
panorama.am
29 տարի առաջ այս օրն ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը
29 տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով դրվեց Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Հռչակագրում նշված է. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:
ՀՀ Անկախության մասին հռչակագիրը բաղկացած է 12 կետից։
Ելնելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից՝ խորհրդարանը 1991թ. սեպտեմբերի 21-ին որոշեց Հայաստանի տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ընտրողների 99,5 %-ը քվեարկել է անկախության հռչակման օգտին՝ 95% մասնակցության պարագայում։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:
Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։ Այն սահմանադրության հետ կազմում է մեկ միասնական ամբողջություն, քանի որ ՀՀ սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա։
Հռչակագրի տեքստն ընթերցել է ՀՀՇ-ական պատգամավոր Արամ Մանուկյանը։ Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ հռչակագիրն ընթերցելիս ծնկները դողացել են։