Մամուլի տեսություն 24.08.2019
Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ, դիվանագիտական նորմերին հակառակ Բրիտանիայի վարչապետը ոտքը դրել է սեղանին, որպեսզի սոցիալական ցանցերն ու մամուլը նրա այս քայլը առիթ ծառայեցնեն ու նրան քաղաքական անպարկեշտ ծաղրածու անվանեն:
«Ջամե Ջամ»
Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Ջանսոնի ծաղրածույությունը
Սոցիալական ցանցերում Ֆրնասիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Բրիտանիայի վարչապետի անպարկեշտ պահվածքը ցուցադրող լուսանկարների տարածումը մեծ աղմուկ է առաջացրել:
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջանսոնը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ իր ոտքը դրել է Ելիսեյան պալատի գրասենյակներից մեկում դրված փոքր սեղանի վրա:
Ռոյտերզ լրատվական գործակալությունը, Բրիտանիայի վարչապետի պահվածքի նկարները տարածել է «Երբ քեզ զգում ես ինչպես քո տանը» անվան տակ: Այս «քաղաքական անպարկեշտությունից» րոպեներ անց Մակրոնը վերանայելով բրեքզիթի համաձայնությունը, շեշտել է, որ ԵՄ-ից դուրս գալու համար Բրիտանիային քիչ ժամանակ է մնացել:
«Ջավան»
Արձակվել է Իրանական Բավար հրթիռը
Իրանական ամենաարդիական ՀՕՊ համակարգը ծառայում է Իրանի ժողովրդի անվտանգությանը: Այլևս կարիք չէ այս մակարդակով ՀՕՊ համակարգ ունենալու համար արտասահմանյան պայմանագրեր կնքել ու սպասել, որպեսզի մի ուրիշ երկիր կատարի իր պարտավորությունները: ՀՕՊ Բավար 373 համակարգը իրանցիների ձեռքերում է, մի հեռանկար, որին Իրանը հասել է սեփական ուժերով: Այն օրվանից, երբ հայտարարվեց այս համակարգի ստեղծման նպատակի մասին, Իրանի գերագույն առաջնորդն ասաց. «Գնացեք և ինքներդ այս գործը ազգայնացրեք»: Իրանի որդիների գնացին ու այն ազգայնացրին:
Իրանը ցանկանում էր S-300 ունենալ ունենալ ու դրա համար էլ պայմանագիր կնքեց ՌԴ-ի հետ, Սակայն ՌԴ-ն որոշված ժամանակին չիրականացրեց իր հանձնառությունը և ինչպես միշտ այս խոստմանդրժությունը իրանցիների համար առաջադիմության ելակետ դարձավ:
«Մարդոմսալարի»
Զարիֆի ու Մակրոնի սակարկումները Ելիսյան պալատում
Իրանի ԱԳ նախարարը Ֆրանսիայի նախագահի հետ իր վերջին բանակցությունները լավ ու կառուցողական է համարել և ասել է.«Իրանն ու Ֆրանսիան շարունակելու են իրենց երկխոսությունները և Մակրոնի ու Ռոհանիի միջև կապը շարունակվելու է»:
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, Ելիսյան պալատում Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողներին տված ճեպազրույցում, Զարիֆը բացատրել է փոխանակված խոսքերի մասին և նշել է.«Ֆրանսիան մի առաջարկ ներկայացրեց: Մենք նույնպես ունեինք առաջարկներ, որոնք կապված էին ՀԳՀԾ-ի գործադրման ձևի ու համաձայնության անդամների կողմից կատարվելիք անհրաժշետ քայլերի հետ»:
Համաշխարհային ուժերը կպատրաստվեն միջազգային խնդիրների մասին բանակցություններ անցկացնել G 7 Խմբի նիստի ընթացքում: Ֆրանսիացի մի պաշտոնյա, ում անունը չի նշվել, ասել է.«Եվրոպական երեք ուժերին իրար կողքի պահելը կարևոր է»: Նա հավելել է.«Ֆրանսիան ակնկալում է, որ Իրանի ու միջազգային այլ խնդիրների այդ թվում կլիմայական փոփոխությունների հարցում Բրիտանիան մնա իր մշտական դիրքորոշման վրա»:
«Համշահրի»
Ամազոնի հրդեհը սանձելու հարցում բրազիլական ռազմական ուժերը գործի են անցել
Երոպական երկրների ղեկավարների գործադրած ճնշումները սաստկանալուց հետո, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն զինված ուժերին հրահանգել է Ամազոնի հրդեհը սանձելու համար ժամանել այդ շրջան:
Ֆրանսիան ու Իռլնադիան հայտարարել են, որ եթե Բարազիլիան Ամազոնի հրդեհը մարելու հարցում քայլ չվերցնի, այդ երկրի հետ առևտրական համաձայնագիրը չեն վավերացնի:
Ուրբաթ օրը բնապահպանական խմբերը այդ երկրի տարբեր քաղաքներում ցույցեր են անցկացրել և կոչ են արել որպեսզի այս հրդեհներին դիմակայելու համար քայլեր կատարվեն:
Ամազոնը, որ աշխարհում արևադարձային գոտիների ամենամեծ անտառային շրջանն է համարվում՝ կենսական նշանակություն ունի ածխածնի պահպանման հարցում, քանի որ այն դանդաղեցնում է գլոբալ տաքացման ընթացքը: Այս անտառները, որ ճանաչված են որպես «Երկիր մոլորաքի թոքեր» 3 մլն. բուսատեսակների ու կենդանատեսակների և մեկ մլն. տեղաբնիկների կենավայրն են:
armenpress.am
Ոստիկանության զորքերի ևս մեկ մարտական հերթափոխ մեկնել է սահման
ՀՀ ոստիկանության զորքերի հերթական մարտական հերթափոխն օրերս մեկնել է սահման:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Նրանց դիրքեր է ճանապարհել ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը։
«Դուք մերօրյա հերոսներն եք: Մենք ու ողջ ազգը հպարտանում է ձեզնով, որ մեր զինվորների հետ թև ու թիկունք եղած պահպանում եք պետական սահմանը: Բարի և անփորձանք ծառայություն»,- սահմանապահներին ասել է Վալերիյ Օսիպյանը:
Ոստիկանության պետի ելույթից հետո ոստիկանները աղոթել են և երդվել անձնվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքը։
Ճանապարհման հանդիսավոր արարողությունն ավարտվեց հանդիսավոր երթով:
Հաջորդ օրը, դիրքերից վերադարձել են մարտական հերթապահությունը ծառայակից ընկերներին հանձնած ոստիկանները։ Վալերիյ Օսիպյանը նրանց շնորհակալություն է հայտնել անձնվիրաբար ծառայության համար:
Սահմանից վերադարձած ոստիկանները մի քանի օր կհանգստանան, հետո կանցնեն հասարակական կարգի պահպանությանը:
armenpress.am
Խոսրովի անտառի հարակից տարածքում այրվում է 17 հա բուսածածկույթ
Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, այրվում է 17 հա բուսածածկույթ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը բռնկվել է օգոստոսի 23-ին, ժամը 12:07-ին:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 10:30-ի դրությամբ այրվում է մոտ 17 հա բուսածածկ տարածք: Աշխատանքներն իրականացվում են դժվարամատչելի տարածքում՝ շարժական ուսապարկերի և հրդեհաշիջման գործիքների միջոցով: Տեղանքում ջրաղբյուրների բացակայության պատճառով ջրամատակարարման գործընթացն ապահովվում է ամենագնացների միջոցով: Տեղում իրականացվում է մշտական հետախուզում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 74 փրկարար, Խոսրովի անտառ պետական արգելոցի 50, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ և համայնքի բնակիչներ: Հրդեհաշիջման գործընթացը կառավարում է ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
tert.am
Ոչ ոք չի համարձակվի իրանցիների Կասպից ծովից նույնիսկ մի կաթիլ խլել. Զարիֆ
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Նորվեգիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ քանի դեռ նա ողջ է. «ոչ ոք չի համարձակվի իրանցիների Կասպից ծովից նույնիսկ մի կաթիլ խլել»: Այս մասին հայտնում է Regnum գործակալությունը:
Նախարարը նշել է, որ Իրանը պատերազմ և պատժամիջոցներ վերապրած երկիր է, որին վերջին 40 տարվա ընթացքում չի աջակցել ոչ մի օտարերկրյա պետություն: Նրա խոսքով՝ իրանցիները հաստատակամորեն պաշտպանում են իրենց անկախությունն ու ամբողջականությունը, այդ պատճառով ոչ ոք չի համարձակվում հավակնել իրանական ցամաքային և ծովային տարածքին, այդ թվում՝ Կասպից ծովի նրա օրինական հատվածին:
Խոսելով Իրանի քաղաքական անկախության մասին՝ արտգործնախարարը նշել է, որ «իրանցիները միջազգային հարաբերություններում խնամակալի կարիք չունեն», նրանք կրթված են և կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել և գործել: