Եվրոխորհրդի նախագահը քննադատել է ԱՄՆ-ի լարվածություն հարուցող քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110811-Եվրոխորհրդի_նախագահը_քննադատել_է_ԱՄՆ_ի_լարվածություն_հարուցող_քաղաքականությունը
ԱՄՆ նախագահի քաղաքականություններն ու գործողություններն, այդ թվում միջազգային այնպիսի պայմանագրերից, ինչպես՝ Փարիզի կլիմայական պայմանագրից դուրս գալը, ինչպես նաև այլ տնտեսական գերտերությունների հետ առևտրային դիմակայությունը շարունակելը, լարվածություն են առաջացրել ամբողջ աշխարհում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2019 08:03 Asia/Tehran
  • Եվրոխորհրդի նախագահը քննադատել է ԱՄՆ-ի լարվածություն հարուցող քաղաքականությունը

ԱՄՆ նախագահի քաղաքականություններն ու գործողություններն, այդ թվում միջազգային այնպիսի պայմանագրերից, ինչպես՝ Փարիզի կլիմայական պայմանագրից դուրս գալը, ինչպես նաև այլ տնտեսական գերտերությունների հետ առևտրային դիմակայությունը շարունակելը, լարվածություն են առաջացրել ամբողջ աշխարհում:

ԱՄՆ-ի այս քաղականությունն արժանացել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների կտրուկ արձագանքին: Այս կապակցությամբ, Եվրոխորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Թրամփի քաղաքականությունները լարվածություն են առաջացնում աշխարհում: Շաբաթ օրը, Մեծ Յոթնյակի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, Տուսկը հայարարել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը դրական արդյունք չունեցավ և արևմուտքում պառակտման պատճառ դարձավ»: Տուսկը հայտարարել է, որ Յոթնյակի երկրների միջև առևտրային պատերազմը հանգեցնում է անդամների միջև վստահության պակասելուն: Նա հավելել է. «Եթե Դոնալդ Թրամփը շարունակի մաքսային սակագներից օգտվել որպես ճնշման լծակ, դա սպառնալիք կհանդիսանա ամբողջ աշխարհի համար»:

Թրամփի քաղաքականության նկատմամբ Դոնալդ Տուսկի վերաբերմունքը կարևորվում է հատկապես հաշվի առնելով Մեծ Յոթնյակի գագաթաժողովի անցկացումը: Իրականում Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բրիտանիայի և Կանադայի մասնակցությամբ 2019թ գագաթաժաղովի անցկացումը կարելի է համարել դժվար փորձություն անդամ երկրների համար՝ համաշխարհային ճգնաժամի պայմաններում:

G7- ի գագաթաժողովը մեկնարկել է օգոստոսի 24-ին, Ֆրանսիայի Բիարից քաղաքում և կշարունակվի մինչև օգոստոսի 26-ը: Գագաթաժողովի նախագահությունը վարում է Էմանուել Մակրոնը: Նիստը կայանում է Թրամփի և անդամ երկրների ղեկավարների միջև առկա սուր տարաձայնությունների ֆոնին:

Չինաստանի հետ Թրամփի առևտրային պատերազմը, կլիմայական փոփոխությունների և ՀԳՀԾ-ի հետ կապված հարցերը, գագաթաժողովում քննարկվելիք կարևորագույն թեմաներից են: Փորձագետների կարծիքով, G7- ի 45-րդ գագաթաժողովը ԱՄՆ-ի ու եվրոական անդամների միջև բնակլիմայական, միջուկային, ազատ առևտրի և ՀԳՀԾ-ի հետ կապված տարաձայնությունների պատճառով, կավարտվի առանց եզրափակիչ հայտարարության: Դա անսպասելի չէ, հաշվի առնելով 2018թ  Կանադայի Կվեբեկ քաղաքում կայացած գագաթաժողովի փորձը: Կանադայի նիստում Թրամփի և G7- ի անդամ երկրների ղեկավարների միջև տարաձայնությունները կապված կլիմայական, ազատ առևտրի, ՀԳՀԾ-ի, Իրանի ու միջազգային այլ հարցերի հետ, այնքան սուր էին, որ մեծ թվով փորձագետներ հայտարարեցին, թե նիստը անցկացվեց 6+1 ձևաչափով: Կանադայի նիստի ավարտին, Թրամփը եզրափակիչ հայտարարությունից ջնջեց իր ստորագրությունը: Հետևաբար ակնկալվում է, որ Ֆրանսիայում անցկացվող գագաթաժողովում նույն տարաձայնությունները կդրսևորվեն առավել սուր:

Ֆրանսիացի հետազոտող Մարի-Սեսիլ Նավեսն ասում է. «Թրամփի քաղաքականությունները հիմնված են բռնության, բլեֆի, դավադրության վրա, ինչը հատուկ է նրան: Ներկայումս, Թրամփն իր միակողմանի քաղաքականության շրջանակներում փորձում է իր ցանկությունները պարտադրել Մեծ Յոթնյակի անդամներին: Եվ կարելի է կանխատեսել, որ նա կհանդիպի անդամ երկրների ղեկավարների բացասական արձագանքին»: