Մամուլի տեսություն 25.08.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110817-Մամուլի_տեսություն_25.08.2019
Իրաքի Ալ Հաշդ Ալ-Շաաբ աշխարհազորայինների խմբի առջադիմություններն ու կարողությունների աճը սարսափեցնում են Սիոնիստական ռեժիմին, ինչի պատճառով էլ վերջինս հարձակումէ իրականացրել Իրաքում տեղակայված այդ խմբի բազաների դեմ:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Օգոստոս 25, 2019 11:23 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25.08.2019

Իրաքի Ալ Հաշդ Ալ-Շաաբ աշխարհազորայինների խմբի առջադիմություններն ու կարողությունների աճը սարսափեցնում են Սիոնիստական ռեժիմին, ինչի պատճառով էլ վերջինս հարձակումէ իրականացրել Իրաքում տեղակայված այդ խմբի բազաների դեմ:

«Մարդոմսալարի»

Մակրոննարդյունաբերական հսկաներին ուղերձ է հղել Թեհրանի կապակցությամբ

Ֆրանսիայի Բիարիցում G7 խմբի նստաշրջանն անց է կացվում այն դեպքում, երբ միջազգային հարցերի դիտորդների մեծ մասը սպասում են, տեսնելու, թե Մակրոնն ինչ նախագիծ է ներկայացնելու միջուկային համաձայնության պահպանման համար: G7 խմբի անդամ երկրների ղեկավարների 45-րդ նստաշրջանը մեկնարկել է Ֆրանսիայի հարավ-Արևմտյան Բիրաից քաղաքում, մասնակցությամբ՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և Կանադայի ղեկավարների: Նստաշրջանի հիմնական առանցքը անհավասարության դեմ պայքարն է և անվտանգության, կլիմայական փոփոխությունների, կանանց դեմ բռնությունների և գենդերային հավասարության նման հարցերի քննարկումը: Ակնկալվում է, որ Ուկրաինայի, Սիրիայի, Իրանի ու բրեքզիթի հարցերը նույնպես կլինեն նստաշրջանի առանցքում: Նիստն անցկացվում է այն դեպքում, երբ Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը անցած ուրբաթ օրը Ելիսեյան պալատում հանդիպել ու զրուցել է այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ու ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: 

 

«Էբթեքար»

Իրաքի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների նպատակները և հետևանքները

Այն դեպքում, երբ անցած մեկ ամսվա ընթացքում Ալ Հաշդ Ալ-Շաաբ խմբի զինապահեստները 4 անգամ հարձակման թիրախ են դարձել, The New York Times-ը հղում անելով երկու իրազեկ աղբյուրների, տեղեկացրել է, որ անցնող օրերին խմբի զինապահեստների վրա հարձակումները իրականացվել են Սիոնիստական ռեժիմի կողմից: Միջազգային դիտորդների ասելով, այս քայլերը կատարվել են Իրաքն ապակայունացնելու և տարածաշրջանում լարվածությունները սրելու նպատակով: Իրաքի պաշտոնատարները խստորեն արձագանքել են այս քայլին: Իրաքի ազգային անվտանգության հարցերի խորհրդատու Ֆալեհ Ալ-Ֆայազը, մտահոգություն հայտնելով այս կապակցությամբ, շեշտել է, որ իր երկիրը մտադիր չէ ներքաշվել նոր պատերազմի մեջ:

 

«Ջավան»

Պարսից Ծոցն Իրանի հզոր ձեռքերում է

Շաբաթ օրը Աշխարհազորային դասախոսների տարեկան համաժողովի անցկացմանն առնթեր լրագրողնեիրն տված հարցազրույցում, ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը շեշտը դնելով տարածաշրջանում, հատկապես՝ Պարսից Ծոցում ԻԻՀ-ի կայունացնող հզորության վրա, ասել է.«Թշնամիները չեն կարողանա խաթարել Իրանի անվտանգությունը»: Նա հավելել է.«Իրանը մշտապես ռազմավարական ու պաշտպանական համակարգերի փորձարկման հարթակ է եղել: Այս քայլերը կատարվում են պաշտպանական ու կանխարգելիչ ուժի աճի ու ընդլայնման ուղղությամբ և երբեք չեն դադարելու»:

 

tert.am

«Մեծ յոթնյակի» առաջնորդներն ու պատվիրակությունները՝ գագաթնաժողովի մեկնարկին

Օգոստոսի 24-ին Ֆրանսիայի Բիարից քաղաքում մեկնարկել է «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովը, որը կտևի մինչև օգոստոսի 26-ը: Գագաթնաժողովի անվտանգությունն ապահովում է ավելի քան 10 000 ոստիկան և ժանդարմության աշխատակից:

«Մեծ յոթնյակի» անդամ երկրներն են՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանինա, ճապոնիան և Իտալիան:

Գագաթնաժողովին ընդառաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել էր օրակարգում առաջնահերթ քննարկել Բրազիլիայում գտնվող Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում ռեկորդային թվով հրդեհները՝ դրանք միջազգային ճգնաժամ անվանելով:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն էր հայտնել գագաթնաժողովին ներկայանալու անհրաժեշտության առնչությամբ: Նա էկոլոգիական հարցերին հատկացվող մեծ ուշադրության պատճառով գագաթնաժողովը ժամանակի ապարդյուն կորուստ էր անվանել, սակայն, այնուամենայնիվ, տիկնոջ հետ Ֆրանսիա է ժամանել՝ մասնակցելու գագաթնաժողովին:

 

tert.am

Բրազիլիայում 2 օրում անտառային հրդեհների թիվն աճել է ավելի քան 1600-ով

Մասնագետները հինգշաբթի և ուրբաթ օրերին Բրազիլիայում 1663 նոր անտառային հրդեհ են գրանցել, որոնցից կեսը՝ Ամազոնի անտառներում, գրում է ria.ru-ն՝ Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի (INPE) տվյալներին հղումով:

Հայտնի է, որ ամբողջ տարվա ընթացքում Բրազիլիայում 78400 անտառային հրդեհ է բռնկվել, ինչը 2013թ.-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:

Երկրի իշխանությունների միջազգային հանրության քննադատություններից հետո զինված ուժերին ուղարկել են հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու:

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն իր հերթին հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է Բրազիլիային Ամազոնի անտառներում հրդեհների դեմ պայքարի նպատակով ֆինանսական օժանդակություն ցուցաբերել: Նման պատրաստակամություն է հայտնել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Հիշեցնենք, որ օրերս հաղորդվել էր Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում ռեկորդային թվով հրդեհների մասին: Ամազոնի խոնավ արևադարձային անտառն աշխարհում ամենամեծն է, և այն կենսական նշանակություն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում: Այն նաև աշխարհում դանդաղեցնում է գլոբալ տաքացումը:

Հրդեհների թվի ռեկորդային աճի համար քննադատները մեղադրում են երկրի նախագահ Ժայիր Բոլսոնարուին, որը, նրանց խոսքով, չի կանգնեցնում անտառահատումներն ու ֆերմերներին խրախուսում է ընդլայնել իրենց տարածքները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անտառային հրդեհները միջազգային ճգնաժամ է անվանել և մեղադրել Բոլսոնարուին կլիմայի հարցում պարտավորությունները չկատարելու համար:

 

news.am

ԱՄՆ-ը եւ Բրիտանիան կստեղծեն առեւտրի հարցերով աշխատանքային խումբ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել են, որ քննարկել են ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալուց հետո համապարփակ առեւտրային համաձայնագրի շուրջ առաջխաղացման ուղիները, հաղորդում է AP-ը:

G-7ի գագաթնաժողովի շրջանակում առաջին հանդիպման արդյունքում Թրամփն ու Ջոնսոնը համատեղ հայտարություն են արել, որում նշել են, որ կստեղծեն առեւտրի հարցերով աշխատանքային խումբ:

Թրամփը խոստացել է «շատ խոշոր առեւտրային գործարք կնքել» Մեծ Բրիտանիայի հետ: Սակայն Ջոնսոնն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է փոխզիջման դիմի առեւտրային համաձայնագիրը կնքելու համար:

Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ շատ խոշոր առեւտրային գործարքը կկնքվի սեղմ ժամկետներում: «Մենք պատրաստվում ենք կնքել Մեծ Բրիտանիայի հետ երբեւէ ունեցած ամենախոշոր առեւտրային գործարքը, եւ այժմ որոշակի պահից սկսած նրանք խոչընդոտներ չեն ունենա (առեւտրի համար – խմբ.)»,-ասել է Թրամփը, հաղորդում է  BBC-ը:

Նախքան բանակցությունների մեկնարկը Ջոնսոնը նշել էր «Մեծ Բրիտանիայի համար հսկայական հնարավորությունների մասին ամերիկյան շուկայի բացման դեպքում»: «Մենք մտադիր ենք օգտվել այդ հնարավությունից, սակայն նրանք կպահանջեն մեր ամերիկյան ընկերներից փոխզիջում, քանի որ ներկայումս կան չափազանց շատ սահմանափակումներ»:

Սպիտակ տունը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն ու Բորիս Ջոնսոնը դիտարկել են գլոբալ անվտանգության հարցերը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, հատկապես «Իրանի սպառնալիքը Պարսից ծոցում նավագնացության առնչությամբ, լարվածությունը Հոնկոնգում, 5G-ն եւ Huawei-ը, ինչպես նաեւ անկայուն վիճակը Լիբիայում եւ Սախելի տարածաշրջանում»:

 

news.am

Թրամփը համարում է, որ Ջոնսոնը «ճիշտ մարդ» է բրեքսիթի իրականացման համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը «ճիշտ մարդ» է բրեքսիթի իրականացման համար, հաղորդում է AP-ը:

«Մեծ յոթյակի» գագաթնաժողովի շրջանակում Թրամփին հարցրել են՝ ինչ խորհուրդ կտա Բրիտանիային Եվրամիության կազմից դուրս գալու հարցում: «Նրան (Ջոնսոնին) խորհուրդ պետք չէ: Նա համապատասխանում է այդ աշխատանքին»,-հայտարարել է Թրամփը:

Նշենք, որ այսօր պետք է կայանա Թրամփի եւ Ջոնսոնի առաջին պաշտոնական հանդիպումը:

Ջոնսոնն առավելագույնս ունի ԱՄՆ-ի հետ առեւտրային գործարքի կարիքը բրեքսիթից հետո, քանի որ Բրիտանիայի համար ԵՄ-ի միացյալ շուկան այդքան էլ հասանելի չի լինի:

 

news.am

Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել «սխալ գործողությունները»

Չինաստանը հայտարարել է, որ վճռականորեն դեմ կներկայանա Վաշինգտոնի՝ 550 միլիարդ դոլարի չափով չինական ապրանքների համար հավելյալ մաքսատուրքեր սահմանելու որոշմանը, եւ նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին դրա հետեւանքների մասին, եթե նրանց չդադարեն իրենց «սխալ գործողությունները», հաղորդում է Reuters-ը:

Ուրբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կիրառելու է հավելյալ մաքսատուրք 5 տոկոսի չափով չինական ներկրված ապրանքների համար մի քանի ժամ անց, երբ Պեկինը հայտարարել է ամերիկյան ապրանքների համար իրենց պատասխան սակագների մասին շուրջ 75 մլրդ դոլարի չափով:

«Այդպիսի միակողմանի եւ ահաբեկող առեւտրային պրոտեքցիոնիզմը եւ առավելագույն ճնշումը խախտում են կոնսենսուսը, որը ձեռք էր բերվել Չինաստանի եւ Միացյալ Նահանգների առաջնորդների կողմից, խախտում են փոխադարձ հարգանքի եւ շահի սկզբունքը եւ լուրջ վնաս հասցնում բազմակողմանի առեւտրային համակարգին եւ նորմալ միջազգային առեւտրային կարգուկանոնին»,-ասվում է Չինաստանի առեւտրի նախարարության հայտարարության մեջ:

«Չինաստանը հորդորում է Միացյալ Նահանգներին չթերագնահատել չինացի ժողովրդի վճռականությունը»:

 

news.am

Ջոնսոնը կհայտարարի ԵՄ առաջնորդներին, որ Լոնդոնը չի վճարի 30 մլրդ ֆունտ բրեքսիթի կապակցությամբ

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պատրաստվում է հայտնել Եվրամիության առաջնորդներին, որ Լոնդոնը չի վճարի 30 մլրդ ֆունտ (37 մլրդ դոլար) բրեքսիթի կապակցությամբ, եթե  նրանք չհամաձայնվեն փոփոխություններ ավելացնել համաձայնագրում, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով Mail on Sunday թերթին:

Եթե Բրիտանիան դուրս գա ԵՄ կազմից առանց առեւտրային գործարքի, իրավաբանները եկել են եզրահանգման, որ կառավարությունը ստիպված կլինի վճարել ԵՄ-ին ընդամենը 9, ոչ թե 30 միլիարդ ֆունտ, գրում է թերթը, քանի որ որեւէ ծախս չի նախատեսվի՝ կապված անցումային փուլի հետ: