Մամուլի տեսություն 26.08.2019
Ֆրանսիայում G7-ի գագաթաժողովի անցկացմանը զուգահեռ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և կապիտալիստական կարգերի դեմ բողոքող ցուցարարների միջև և ձերբակալվել է մոտ 70 մարդ:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Ֆրանսիան ջանքեր է գործադրում Իրանի ու ԱՄՆ-ի միջև մինորդելու համար
Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը մեծ ջանքեր է գործադրել Իրանի ու Թրամփի կառավարության միջև միջնորդ հանդիսանալու համար: Նա շաբաթ օրը նախագիծ է ներկայացրել Թրամփին, որի համաձայն,ր َԱՄՆ-ի պատժամիջոցները պետք է նվազեն և Իրանը կարողանա սահմանափակ ժամկետով նավթ վաճառել: Օգոստոսի 25-ին Մեծ Յոթնյակի երկրների առաջնորդները պայմանավորվել են լիազորել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ իրենց ուղերձը փոխանցել Իրանին: Ֆրանսիայի նախագաhը նշել է. «Լարվածությունը թուլացնելու և Թեհրանի հետ բանակցություններ վարելու նպատակով, Մեծ Յոթնյակի երկրների առաջնորդները համաձայնության են եկել այն այն առաջարկի շուրջ, որը պետք է ներկայացվի Իրանին»:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Երկրում շահագործման են հանձնվել հարյուրավոր շինարարական , արդյունաբերական ու մշակութային նախագծեր
Իրանի տարբեր քաղաքներում Կառավարության շաբաթվան նվիրված միջոցառումների շրջանակում, շահագործման են հանձնվել հարյուրավոր շինարարական , արդյունաբերական ու մշակութային նախագծեր:
«Քեյհան» օրաթերթ
Մեծ Յոթնյակի գագաթաժողովի կայացման վայրում բախումներ են տեղի ունեցել. Անվտանգության ուժերը ձերբակալել են 67 ցուցարարների
Ֆրանսիայի Բիարից քաղաքից, որտեղ ընթանում է Մեծ Յոթնյակի գագաթաժողովը, լրատվական աղբյուրները տեղեկացրել են կապիտալիստական կարգերի դեմ բողոքող ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների և 67 բողոքարարների ձերբակալության մասին: Բիարից քաղաքի պաշտոնյաների խոսքով՝ ձերբակալված անձինք մեղադրվում են տարբեր իրեր նետելու, իրենց դեմքերը թաքցնելու և որոշ իրեր որպես զենք օգտագործելու մեջ:
Ֆրանսիայի ոստիկանությունը բողոքարարներին ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ ու հատուկ զենքեր:
«Խորասան» օրաթերթ
Կենդանիների եզակի իրավունքներն Իսլամում
Բոլոր արարածներն այս աշխարհում ունեն իրենց բաժինը, որոնք տրվել են Բարձրյալ Աստծու կողմից: Ապրելու իրավունքից բացի, բարեգութ Աստված նրանց պարգևում է հանապազօրյա հացը, իսկ մարդը, որպես արարչագործության գլուխգործոցը, կամայականորեն Աստծո մյուս արարածների բաժինն էլ իրենն է համարում և անարդար կերպով չի հարգում մյուս կենդանի արարածների իրավունքները: Ուստի մարգարեների կողմից փոխանցված աստվածային ուսուցումների ուշագրավ մասն անդրադառնում է կենդանիների իրավունքները հարգելուն:
«Համշահրի» օրաթերթ
Օդի աղտոտվածությունը մեծացնում է դեպրեսիայի և երկբևեռ խանգարման ռիսկը
Վերջերս կատարված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ զգալի կապ կա օդի աղտոտվածության և հոգեկան խանգարումների տարածման միջև:
Հետազոտությունը, որի օգնությամբ գտել են կապ մարդու մոտ հոգեկան խնդիրների եւ օդի աղտոտվածության միջեւ, իրականացվել է ԱՄՆ-ում Չիկագոյի համալսարանի հետազոտողների կողմից: Նրանք պարզել են, որ ԱՄՆ օդի ամենաշատ աղտոտվածություն ունեցող շրջաններում 27 տոկոսով բարձր է հոգեկան խնդիրներ ձեռք բերելու հավանականությունը։ Բացի այդ, նյարդաբանական շատ հիվանդությունների առաջացումը ևս կապված է էկոլոգիական ֆակտորի հետ։
Դանիայի ժողովրդի շրջանում անցկացված հետազոտության արդյունքում հետազոտողները պարզել են,որ օդի աղտոտվածություն ունեցող շրջաններում 50 տոկոսով բարձր է դեպրեսիայով , 148 տոկոսով շիզոֆրենիայով և 162 տոկոսով անհատականության խանգարումներով տառապելու հավանականությունը:Այդ մարդիկ դեռ մանուկ հասակից են ապրել օդի աղտոտվածություն ունեցող շրջաններում:
Tert.am
«Դա մեծ ապտակ կլինի Ուկրաինայի համար». Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավարը բացառել է Ռուսաստանի վերադարձը G7-ի կազմ
Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը Die Welt-ին տված հարցազրույցում հայտնել է, թե ինչու Ռուսաստանին չի կարելի կրկին հրավիրել G7-ի կազմ:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի վերադարձը G7-ի կազմ տրամաբանական քայլ կդիտարկվեր, քանի որ նրա մասնակցությամբ ավելի հեշտ կլինի լուծել համաշխարհային մի շարք կնճռոտ խնդիրներ:
«G8 ձևաչափը չափազանց արդյունավետ էր, քանի որ Ռուսաստանի անդամակցությամբ հնարավոր էր լուծել մի շարք իսկապես խրթին և առանցքային հարցեր: Ուկրաինայում դեպքերի պատճառով մենք բացառեցինք Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը: Եվ ես միակը չէի, որ դա այն ժամանակ մարտավարական սխալ համարեց»,- հայտնել է Իշինգերը:
Այնուամենայնիվ, Իշինգերը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի վերադարձն ակումբի կազմ բացառվում է, քանի որ դա Ուկրաինայի վրա կարող է բացասական հետևանքներ ունենալ:
«Դա մեծ ապտակ կլինի Ուկրաինայի համար, ջախջախիչ պարտություն մեր ուկրաինացի գործընկերների համար: Արևմուտքը բարոյաքաղաքական առումով կկորցնի իր դիմագիծը»,- հայտնել է անվտանգության համաժողովի ղեկավարը:
Նա հավելել է, որ G7-ը ընդհանուր առմամբ դադարել է համաշխարհային քաղաքականության մեջ գլխավոր դեր խաղալ, քանի որ արևմտյան պետությունները միասնական չեն, ուստի նրանք նշանակալի ձեռքբերումներ և արդյունքներ չեն կարող գրանցել:
1in.am
Ֆրանսիայի ղեկավարության հետ Զարիֆի բանակցությունները դարձել են G7-ի գագաթնաժողովի սենսացիան
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի ժամանումը Բիարից եւ միջուկային հիմնախնդրի շուրջը նրա բանակցությունները Ֆրանսիայի ղեկավարության հետ դարձել են Յոթի խմբի (G7)՝ այստեղ տեղի ունեցող գագաթնաժողովի սենսացիան։
Բիարիցում Իրանի արտգործնախարարության ղեկավարի կոնսուլտացիաները տեւել են 3,5 ժամ, ընդ որում կես ժամ Զարիֆը զրուցել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ մնացած ժամանակը՝ ֆրանսիացի բանակցողների խմբի հետ, որը գլավորում Էր արտաքին գործերի նախարար Ժան Իվ լը Դրիանը: Ելիսեյան պալատի ներկայացուցիչը գոհունակություն Է հայտնել արդյունքներից:
«Զարիֆի հետ քննարկումները դրական Էին եւ կշարունակվեն»,- հավաստիացրել Է նա:
Armenpress.am
Սկսվում է Ս-400 համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնված Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման գործընթացը սկսվելու է օգոստոսի 27-ին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Գազեթե դուվար» լրատվամիջոցը:
Նախարարը նաև հայտնել է, որ մատակարարման համար իրականացվում են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:
Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: Առաջին խմբաքանակի մատակարարումը սկսվել էր հուլիսի 12-ին և ավարտվել՝ հուլիսի 25-ին: ԱՄՆ-ն ի սկզբանե պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով Պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հեռացրել է Թուրքիային ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից: