Մամուլի տեսություն 27.08.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110883-Մամուլի_տեսություն_27.08.2019
Ֆրանսիայի Բիարից քաղաքում ընթացող Մեծ Յոթնյակի գագաթաժողովի ամենակարևոր իրադարձություններից մեկը վերաբերում էր Իրանին: Կիրակի օրը ԻԻՀ ԱԳՆ Զարիֆի անսպասելի ներկայությունը նստաշրջանին, որը մեծ արձագանք գտավ ԶՄ-ներում, իր ազդեցությունը թողեց նաև գագաթաժողովի վերջին օրվա վրա:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Օգոստոս 27, 2019 10:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27.08.2019

Ֆրանսիայի Բիարից քաղաքում ընթացող Մեծ Յոթնյակի գագաթաժողովի ամենակարևոր իրադարձություններից մեկը վերաբերում էր Իրանին: Կիրակի օրը ԻԻՀ ԱԳՆ Զարիֆի անսպասելի ներկայությունը նստաշրջանին, որը մեծ արձագանք գտավ ԶՄ-ներում, իր ազդեցությունը թողեց նաև գագաթաժողովի վերջին օրվա վրա:

Քեյհան օրաթերթ

200 հազար ռոհինգյա մուսուլմաններ պահանջել են վերջ տալ Մյանմայում մուսուլմանների ցեղասպանությանը

Բանգլադեշի ներգաղթյալների ճամբարներում բնակվող մոտ 200 հազար ռոհինգյա մուսուլմաններ, բողոքի ցուց են անցկացրել: Բողոքարարները համաշխարհային հանրությունից պահանջել են ուշադրություն դարձնել իրենց վիճակին և կանխել Մյանմայում ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանությունը: Մյանմայի մուսուլմանների զանգվածային սպանությունների մեկնարկից երկու տարի անց, ռոհինգյա փախստականները դեռևս գտնվում են ծայրահեղ անմխիթար պայմաններում: Այս ճամբարներում բնակվող հազարավոր մուսուլման տղամարդիկ, կանայք ու երեխաներ, դուրս գալով բողոքի ցույցի, վանկարկել են «Ալլահը մեծ է» և « Կեցցե Ռոհինգյան» կարգախոսները: Կիրակի օրը, Մյանմայի բանակի կողմից ռոհինգյա մուսուլմանների դեմ հարձակումների երկրորդ տարելիցի օրն էր, որն այդ շրջանի բնակիչներն անվանում են ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանության օր:

 

Խորասան օրաթերթ

Եմենի ԱԹՍ-երը հարձակում են իրականացել Ռիադի դեմ

Եմենի վերջերս շահագործման հանձնված «Սամադ 1» ԱԹՍ-երը հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղակայված կարևոր ռազմական շրջանի դեմ:

Ինչպես և ակնկալվում էր, այս հարձակումն իրականացվում է Սաուդյան Արաբիայի վրա Եմենի դեմ պատերազմը դադարեցնելու համար գործադրվող ճնշման քաղաքականության շրջանակներում: Հարձակումն իրականացվել է Ջիզան և Մալեք Խալեդ օդանավակայանների դեմ իրականացված հրթիռային հարձակումներից ժամեր անց: Այս հարձակումը վկայում է, որ Եմենի բանակն ու ժողովրդական կոմիտեները փորձում են առավելագույն ճնշում գործադրել սաուդցիների վրա և մտադրություն ունեն իրար հետևից ոչնչացնել նախապես սահմանված թիրախները:

 

Էբթեքար օրաթերթ

Մակրոնի առաքելությունն է  փրկել ՀԳՀԾ-ն

Ֆրանսիայի Բիարից քաղաքում ընթացող Մեծ Յոթնյակի գագաթաժողովի ամենակարևոր իրադարձություններից մեկը վերաբերում էր Իրանին: Կիրակի օրը Զարիֆի անսպասելի ներկայությունը նստաշրջանին, որը մեծ արձագանք գտավ ԶԼՄ-ներում, իր ազդեցությունը թողեց նաև գագաթաժողովի վերջին օրվա վրա:

Այս պայմաններում և ֆրանսիացի պաշոտանյաների հետ Զարիֆի հանդիպումների վերաբերյալ մանրամասների հրապարակումից հետո, ամերիկացի մի շարք ներկա և նախկին պաշտոնյաներ հայտարարել են, որ Զարիֆի ներկայությունը գագաթաժողովին, վկայում է հյուրընկալ երկրի կողմից ԱՄՆ նախագահի նկատամամբ անհարգալից վերաբերմունքի մասին:

 

Իրան օրաթերթ

Իրանում մեկնարկել է 110 հազար բնակելի միավորների շինարարությունը

Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտարարել է, որ երկրի 5 նահանգներում մեկնարկել է 110 հազար բնակելի միավորների շինարարությունը, և այդպիսով, բնակարանաշինության ազգային ծրագրի շրջանակներում կառուցված բնակելի միավորների թիվը հասել է 167 հազարի:

Շինարարության մեկնարկի արարողության ընթացքում, Մոհամմադ Էսլամին ասել է. «Նախարարությունը փորձում է  այս ծրագիրը դարձնել մշտական, որպեսզի մեծ քաղաքներում բնակիչները հնարավորություն ունենան մինչև 10 և փոքր քաղաքներում՝ մինչև 3 տարի ժամկետում գնել բնակարան»:

Նա հավելել է. «Նախարարությունը ջանքեր է գործադրում, որպեսզի բնակարան ձեռք բերելու խնդիրը լուծվի և մարդիկ հույս ունենան որ կկարողանան գնել բնակարան»:

 

panorama.am

Դատական և իրավական բարեփոխումների նոր ռազմավարությունը ներկայացվել է հանրային քննարկման

Արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում, հանրային քննարկման է ներկայացրել «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:Նախարարությունից հայտնում են, որ դատական և իրավական բարեփոխումների նախորդ՝ 2018-2023 թվականների ռազմավարության՝ 2017 թվականի դեկտեմբերի 4-19-ը հանրային քննարկման ներկայացված նախագիծը փորձաքննության ներկայացվելիս քննադատության էր արժանացել միջազգային փորձագետների կողմից: Մասնավորապես, «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իմպլեմենտացիային» Եվրոպայի խորհրդի ծրագրի շրջանակում իրականացված փորձաքննության արդյունքում որպես հիմնական թերություններ ընդգծվել են՝

• գործողությունների վերացական և խիստ ընդհանրական բնույթը, որոնք հաճախ նույնանում էին նպատակի հետ: Սա հնարավորություն չէր տալիս հստակ պատկերացում կազմել ակնկալվող գործողությունների բնույթի և դրանց արդյունքների մասին,• նախագիծը յուրաքանչյուր նպատակի համար չէր նկարագրում status que-ն, առկա խնդիրները, որոնց լուծմանն են ուղղված ծրագրվող գործողությունները: Սա որակվել է որպես շատ լուրջ թերություն, քանի որ առանց ելակետային դրության նկարագրության, ռազմավարությունն անկատար է հայեցակարգային մակարդակում,• առկա չէին դատախազության և քննչական մարմինների բարեփոխմանն ուղղված ռազմավարական նպատակներ,• դատավորների վարձատրության բարձրացումը չթիրախավորելը,• Դատական օրենսգրքի բարեփոխումներ չնախատեսելը, ինչի հետևանքով լուծումներ չէին ստանա գործող օրենսգրքում դատավորների կարգապահական պատասխանատվության, դատական իշխանության հանրային հաշվետվողականության, դատավորի թեկնածուի հավակնորդի որակավորման ստուգման հետ կապված խնդիրները:

Վերոնշյալ և մի շարք այլ խնդիրների լուծման և դատաիրավական բարեփոխումների՝ Կառավարության տեսլականի իրագործման նպատակով Արդարադատության նախարարությունը մշակել է որակապես նոր ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի նախագիծ: Քննարկման ներկայացվող ռազմավարության հիման վրա կազմվել են գործողությունների երեք ծրագրեր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչև 2023 թվականը) և էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2023 թվական):

 

panorama.am

Երևանում մեկնարկեց միջազգային ֆոտոֆեստիվալը՝ «Թովմասյան բարեգործական հիմնադրամի» աջակցությամբ

Օգոստոսի 26-ին Dvin Music Hall-ում պաշտոնապես մեկնարկեց  միջազգային լուսանկարչական փառատոնը, որն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում։ Փառատոնին մասնակցում են լուսանկարիչներ 20 երկրից՝ Ճապոնիայից, Դանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Շվեյցարիայից, Եգիպտոսից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Արգենտինայից և այլն:

Լուսանկարչական փառատոնի կազմակերպչական  կոմիտեի  ղեկավար  Տաթև Մնացականյանը խորին շնորհակալություն հայտնեց «Թովմասյան բարեգործական հիմնադրամի» նախագահ Արտակ Թովմասյանին, ով առաջինն է եղել, ում հետ դեռևս 1 տարի առաջ քննարկել է գաղափարը և որը համագործակցության պատրաստակամություն է հայտնել։ «Թովմասյան բարեգործական հիմնադրամը»՝ all.me-ն և Dvin Music Hall-ը, դարձել են փառատոնի հիմնական գործընկերներից մեկը:

Հայաստանում անցկացվող լուսանկարչական միջազգային  փառատոնի մասնակիցների աշխատանքները 1 ամսվա ընթացքում տարբեր օրերի ներկայացված կլինեն 39 ցուցահանդեսային հարթակներում՝ ներառյալ «Զվարթնոց» օդանավակայանը, Ազգային ժողովը,  ՀՀ նախագահի նստավայրը, Հովհաննես Թումանյանի թանգարանը, Հյուսիսային պողոտա, սրճարաններ, Երևանի մետրոպոլիտենի երկու կայարաններ և մի շարք այլ վայրեր: Փառատոնը կշարունակվի մոտ մեկ ամիս՝ մինչև սեպտեմբերի 28-ը։ Փառատոնի գլխավոր խորագիրն է «Եղիր յուրահատուկ» (Be Unique):

Փառատոնի մասնակիցների թվում էր Ֆրանսիան ներկայացնող լուսանկարիչ, քանդակագործ Դավիթ Ապիկյանը, որին են պատկանում նաև, ինչպես ասաց Տաթև Մնացականյանը, «Գլադիատոր» ֆիլմի գրաֆիկական աշխատանքները։ Դավիթ Ապիկյանի աշխատանքները կարելի է տեսնել  «Albert & Tove Boyajian» պատկերասրահում։

Յուրահատուկ նկարներով է ներկայացել նաև Իսպանիայի ներկայացուցիչ Անտոնիո Մորան, որը ներկայացնում է մոգական ռեալիզմը։

«Ֆոտոֆեստիվալն առաջացավ իմ գլխում և այդ ամբողջ իմպրեսիան եկավ Ֆրանսիայից, քանի որ ֆոտոգրաֆիայի ընտանիքը, արմատները Ֆրանսիան է: Ես ցանկացա, որ նման մի խենթ բան նաև Հայաստանում լինի»,- ասաց փառատոնի կազմակերպչական կոմիտեի ղեկավար Տաթև Մնացականյանը։

Լուսանկարչական փառատոնն անցկացրել է նաև ինտերնետային կոնկուրս, որին 500-ից ավել մասնակից ներկայացրել էր իր աշխատանքները։ Տարբեր երկրներից ժյուրիի 10 անդամներն ընտրել էին լավագույն եռյակին։ Երրորդ տեղը զբաղեցրել էր և բրոնզե մեդալի արժանացավ Իրանի ներկայացուցիչ Մահբոբեհ Ֆարաջոլահին։ Նկարի անունն էր՝ «Պարզապես ծիծաղ»։

 

panorama.am

Դի Կապրիոն 5 մլն դոլար է տրամադրել Ամազոնում անտառային հրդեհների դեմ պայքարի համար

Ամերիկացի հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ ստեղծված Earth Alliance կազմակերպությունը և Amazon Forest հիմնադրամը զբաղվում են Ամազոն գետի շրջանում բռկված հրդեհների դեմ պայքարով։ kulturomania.ru կայքը, հղում անելով Deadline պորտալին, գրում է, որ Amazon Forest-ի հաշվեհամարին արդեն 5 միլիոն դոլար կա, որը նախատեսված է հրդեհներից Անազոնի անտառների պաշտպանության համար։

Ինսթագրամի իր էջում Դի Կապրիոն կազմակերպության հայտարարությունն է տարածել՝ նվիրված Ամազոնի անտառների պահպանության խնդրին։

Դերասանը հայտնի է որպես Հոլիվուդի ամենահայտնի բնապահպան ակտիվիստներից մեկը։

 

 

armenpress.am

Ռուսաստանում Էրդողանին է ներկայացվելու ՍՈՒ-57 կործանիչը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է ՄԱԿՍ-2019 Միջազգային օդագնացության տոնավաճառի բացման արարողությանը, ինչպես նաև հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Այդընլըք» լրատվամիջոցը:

Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտնել է, որ ՄԱԿՍ-2019 տոնավաճառի շրջանակում Էրդողանին է ներկայացվելու ռուսական հինգերորդ սերնդի ՍՈՒ-57 կործանիչը: Ցուցադրվելու է նաև չորրորդ սերնդին պատկանող ՍՈՒ-35 կործանիչը:

Նա նշել է նաև, որ ներկայացնելուց է կախված, թե Թուրքիան կցանկանա՞, արդյոք, գնել դրանցից որևէ մեկը:

Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումից հետո ԱՄՆ-ը այս երկրին հեռացրել էր ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից: Ներկայումս Թուրքիան որպես այլընտրանքային տարբերակ է դիտարկում ռուսական ՍՈՒ-57 կործանիչը:

 

armenpress.am

ԿԺԴՀ-ն ստեղծում Է հրթիռներ, որոնք կարող են հաղթահարել ՀՀՊ համակարգերը. Տոկիո

Հյուսիսային Կորեան զբաղված Է նոր տեսմակի հրթիռների մշտակմամբ, որոնց կալանումը հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի օգնությամբ կարող Է դժվարանալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 27-ին լրագրողներին հայտարարել Է Ճապոնիայի պաշտպանության նախարար Տակեսի Իվայան:

Անցած շաբաթ ԿԺԴՀ-ն փորձարկել Է երկու հրթիռ, որոնք, Ճապոնիայի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով, գործողության փոքր շառավղով նոր տեսակի բալիստիկ հրթիռներ Էին: «Հյուսիսային Կորեան, ինչպես երեւում Է, մշակում Է թռիչքի ոչ սովորական եւ ցածր հետագիծ ունեցող հրթիռներ, որոնք նպատակամիտված են հակահրթիռային պաշտպանության ճեղքմանը»,-ասել Է Իվայան:

Նրա խոսքով՝ հնարավոր Է, որ ԿԺԴՀ-ն ձգտում Է մեծացնել հրթիռների ճշգրտությունն ու աննկատությունը, որպեսզի դժվար լինի դրանք ֆիքսել նախքան արձակումը: Դրա հետ մեկտեղ նախարարն ընդգծել Է, որ գոյություն ունի Հյուսիսային Կորեայի կողմից մեծ հեռահարությամբ նման հրթիռների կիրառման վտանգ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: