Մամուլի տեսւթյուն 28.08.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110918-Մամուլի_տեսւթյուն_28.08.2019
Այս օրերին, Իրանի քրդաբնակ Մարիվան քաղաքում անց է կացվում փողոցային թատրոնի փառատոն և քաղաքը ողողված է լույսերով ու լցված՝ երաժշտությամբ:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Օգոստոս 28, 2019 09:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսւթյուն 28.08.2019

Այս օրերին, Իրանի քրդաբնակ Մարիվան քաղաքում անց է կացվում փողոցային թատրոնի փառատոն և քաղաքը ողողված է լույսերով ու լցված՝ երաժշտությամբ:

ԻԻՀ քաղաքականությունը ԱՄՆ-ի հետ բանակցությունների կապակցությամբ

Նշելով, որ Իրանի արտաքին քաղաքականությունը փոփոխություն չի կրել, ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ աշխարհի հետ կառուցողական բանակցությունների ու հարաբերությունների հաստատումն Իրանի կառավարության ռազմավարական առաջնահերթությունն է: Նա հավելել է. «Արատաքին հարաբերությունների տրամաբանությունը, ազգային անվտանգության, ազգային շահերի և սեփական գաղափարների ուղղությամբ ընթանալն Իրանի մեծության նշանն է և այս առումով, Իրանը պատրաստ է համագործակցել աշխարհի, տարածաշրջանի  և բարեկամ երկրների հետ՝ սկզբունքների ու կանոնակարգերի հիման վրա»:

Հասան Ռոհանին նշել է, որ կրոնական ու ազգային մշակույթին վերադառնալն առկա խնդիրները լուծելու ճանապարհն է: Նրա խոսքերով. «Ազգային արտադրության զարգացումը կառավարության աշխատանքի հիմքն է թե երկրի ներսում, թե դրանից դուրս»:

 

Մարիվանի թատերական փառատոնը

Իրանի արևմուտքում տեղակայված քրդաբնակ Մարիվան քաղաքը գույների քաղաք է, որն այս օրերին վերածվել է նաև լույսերի ու երաժշտության քաղաքի: Գույները, լույսերն ու երաժշտությունը հատուկ հմայք են փոխանցել քաղաքին: Քաղաքի բնակիչների գունավոր հանդերձների կողքին, այս օրերին կարելի է տեսնել Իրանում բնակվող այլ էթնիկ խմբերի ազգային հագուստներն ու լսել նրանց երաժշտությունը: Բակային թատրոնի փառատոնն այս տոնական միջավայրի պատճառն է: Թատրոնի իրական սիրահարները գիտեն, որ Մարիվան անունը հիշեցնում է փողոցային թատրոնի փառաոնը: Այս քաղաքն արդեն երկար տարիներ դարձել է Իրանի փողոցային թատրոնի մայրաքաղաքը:

 

Ջոմհուրի էսլամի օրաթերթ

Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի է ունեցել ամենամեծ արևային էլեկտրակայանի բացումը:

Իրանի էներգետիկայի նախարարի ներկայությամբ, տեղի է ունեցել 7 մեգավատ հզորությամբ, Abhar արևային էլեկտրակայանի շահագործման արարողությունը:

Էլէկետրակայանի շահագործմամբ, Զանջան նանահգը դառնում է Իրանի 27-րդ նահանգը, որտեղ կառուցվել է արևային էլեկտրակայան: Էլեկտրակայանի կառուցման համար ծախսվել է 6.5 միլիոն եվրո:

Abhar էլեկտրակայանն արտադրելու է տարեկան ավելի քան 11 գիգավատ/ժամ էներգիա: Այսպիսով, հանածո վառելիքի սպառումը կնվազի 95.3 միլիոն խորանարդ մետրով, բացի այդ,  հնարավոր կլինի խնայել տարեկան 3 միլիոն լիտր ջուր: Էլեկտրակայանի աշխատանքներին ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված է 110 մարդ:

 

Քեյհան օրաթերթ

Սալեհի. Ուրանի արտադրությունը հասցնելու ենք 50 տոննայի

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին, Ալբորզ նահանգի միջուկային և գյուղատնտեսական հետազոտությունների կենտրոն կատարած այցի ընթացքում հայտարարել է. «Մենք մեծ առաջընթաց ենք արձանագրել միջուկային, հետազոտական և արդյունահանման ոլորտներում: Վերջին տարիներին մեզ հաջողվել է ուրանի արտադրությունը 10 տոննայից հասցնել 30 տոննայի և հիմա նպատակ ունենք այդ չափը հասցնել 50 տոննայի»:

Նա նշել է, որ ցենտրիֆուգների վրա իրականացված ուսումնասիրությունների և դրանց զարգացման շրջանակներում, Իրանը կարողացել է արտադրել «R6» ցենտրիֆուգներ, առթելով մեծ թվով երկրների բողոքը: Սալեհին հավելել է. «Իրանը, հետազոտությունների և արդիականցման ոլորտում, հակառակ ճարտարագիտությունից անցում է կատարել նախագծման փուլ»: 

 

armenpress.am

ԱԳՆ-ում ընթացող հավաքի ընթացքում քննարկում է ծավալվել ՀՀ առջև ծառացած մարտահրավերների շուրջ

ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հավաքի շրջանակներում տեղի է ունեցել «Հայաստանի անվտանգության մարտահրավերներն աշխարհաքաղաքական վերափոխումների հոլովույթում» խորագրով առաջին թեմատիկ քննարկումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել գլոբալ և տարածաշրջանային զարգացումների համատեքտում ՀՀ առջև ծառացած մարտահրավերների և դրանց ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքականության իրականացման ընթացքի և շարունակականության պահպանման վրա համաշխարհային թատերաբեմում ընթացող գործընթացների ազդեցությանը:

 

armenpress.am

Հայաստանի տնտեսության կառուցվածքային փոփոխությունները՝ Moody’s-ի գնահատման հիմք

Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը, վերջինիս կողմից օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցի համաձայն, բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ B1-ից Ba3:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաձայն նշված զեկույցի՝ վարկանիշների բարձրացման համար հիմք են ծառայել Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական կայունությունը, կառավարության ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգը և դրանք կատարելու հանձնառությունը, հարկաբյուջետային քաղաքականությունը և տնտեսության կառուցվածքային փոփոխությունները (ոլորտների դիվերսիֆիկացիան): Մասնավորապես, գործակալությունը կանխատեսում է գալիք տարիների տնտեսական աճ՝ 5.5-6 %-ի շրջակայքում, ինչը պայմանավորվելու է հիմնականում զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և թեթև արդյունաբերության ոլորտների աճով: Այս կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործակալությունը կանխատեսում է տնտեսական աճի տատանողականության նվազում՝ ի տարբերություն նախորդող տարիներին արձանագրված իրավիճակի:

Վարկանիշների փոփոխության համար, ի թիվս գործակալության կատարած այլ ուսումնասիրությունների, հիմք են ծառայել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված տեղեկություններն ու փաստերը՝ կապված Հայաստանի ներդրումային միջավայրի, երկրում 2018 թվականից բացված խոշոր հյուրանոցների, գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացմանն ուղղված նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի, Եվրոպական միության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում առկա բարեփոխումների իրականացման ժամանակացույցի և կառավարության կողմից նախատեսվող այլ ծրագրերի հետ:

 

 panorama.am

Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին՝ արգելոցում զբոսնելիս:

Ընձառյուծը հայտնվել էր արգելոցում 21 հունվարի 2018թ. և մինչ օրս գտնվում Է պետական արգելոցի տարածքում։Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերին կառավարության նիստում հայտարարվեց 2019-ը կովկասյան ընձառյուծի տարի հռչակելու մասին։ Նախարար Գրիգորյանի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում հաշվառված է 7-9 կովկասյան ընձառյուծ։

Գործադիրում կարծում էին, որ 2019 թ. կովկասյան ընձառյուծի տարի հռչակելը նաև հնարավորություն կընձեռի զարգացնել և հզորացնել հատուկ պահպանվող տարածքները թե՛ բնության պահպանության, թե՛ էկոտուրիզմի կազմակերպման տեսանկյունից։ 

2018 թ. գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի լուսանկարչական թակարդները, առաջին անգամ արգելոցի պատմության մեջ, նկարահանել են կովկասյան ընձառյուծ:Կովկասյան կամ Պարսկական ընձառյուծը (Pantera pardus tulliana) բնակվում է հանրապետության երեք հարավային մարզերում` Արարատ, Վայոց Ձոր և Սյունիք:

 

 panorama.am

Ղրիմը Սիրիայից ստացել է մրգի առաջին խմբաքանակը

Ղրիմում Ռուսաստանի նախագահի մշտական ներկայացուցիչ  Գեորգի Մուրադովը հայտարարել է, որ թերակղզին Սիրիայից ստացել է նարնջի ու կեռասի առաջին մատակարարումը։ 

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, խոսքը վերաբերում է Սիրիայից ոչ միայն Ղրիմ, այլև Ռուսաստանի տարածք պտուղ-բանջարեղենի ներմուծմանը։

Սիրիական կողմը պատրաստ է Ռուսաստան արտահանել նաև լիմոն ու ցիտրուսային այլ մրգեր,  ընդեղեն։