Մամուլի տեսություն 31.08.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111029-Մամուլի_տեսություն_31.08.2019
Մեծ թվով օրաթերթեր Բրիտանիայի վարչապետի կողմից պառլամենտի արձակման առաջարկին այդ երկրի թագուհու տված համաձայնությունը անվանել են հեղաշրջում ժողովրդավարության դեմ:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Օգոստոս 31, 2019 14:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 31.08.2019

Մեծ թվով օրաթերթեր Բրիտանիայի վարչապետի կողմից պառլամենտի արձակման առաջարկին այդ երկրի թագուհու տված համաձայնությունը անվանել են հեղաշրջում ժողովրդավարության դեմ:

«Ջոմհուրի Էսլամի»

Հեղաշրջում ժողովրդավարության դեմ. Բրիտանիայի թագուհին արձակել է պառլամենտը

Բողոքելով Բրիտանիայի թագուհու կողմից այդ երկրի պառլամնետի արձակման որոշման դեմ, բրիտանացիները այդ քայլն անվանել են հեղաշրջում և բողոքի ցույց են անցկացրել, որպեսզի  կառավարությունից պահանջեն հետ կանգնել պառլամնետի առկախման քայլից և թույլ տալ, որպեսզի ժողովրդի կողմցի ընտրված պատգամավորները վերջնական որոշում ընդունեն բրեքզիթի վերաբերյալ:

Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Բ-ն հաստատել է այդ երկրի պառլամնետի արձակման մասին վարչապետ Բորիս Ջանսոնի առաջարկը: Այս քայլը ճանապարհ է բացում առանց համաձայնության բրեքզիթի համար: Այս դեպքում պատգամավորները բավարար ժամանակ չեն ունենալու վավերացնել ցանկացած օրինագիծ, որ կարգելի առանց համաձայնության ԵՄ-ից դուրս գալու քայլը:

 

«Քեյհան»

Առաջիկա երկու, երեք ամինսների ընթացքում լավ լուրեր կհաղորդվեն Արաքի ռեակտորի մասին

Իրանի նախագահի օգնական և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, ով Ալբորզի առողջության և գյուղատնտեսական հետազոտությունների կենտրոն էր այցելել կառավարության շաբաթվա և աշխատակիցների օրվա արարողությանը ներկա լինելու և այդ կենտրոնի նախագծերի առաջադիմությունների ընթացքին մոտիկից ծանոթանալու նպատակով, կնետրոնում ունեցած ելույթում նշել է, որ ԻԻՀ-ն հասել է այն դիրքի, որ Միջին Արևելքն առանց նրա չի կարող իր ուրույն ձևն ունենալ: Սալեհին հավելել է.«Միջին Արևելքի ներկայի և ապագայի որոշում կայացնողներից մեկն Իրանն է, բայց ինչո՞ւ մյուս երկրների հետ գործ չունեն և միայն մեզնով են մտահոգված: Պատճառն այն է, որ մենք դերակատարություն ունենք տարածաշրջանի հավասարություններում, ինչին հասել ենք մեր վաստակած անկախության շնորհիվ:

«Ջավան»

Իրանը Արևմտյան Ասիայում ոսկյա երկիր է նորաստեղծ բիզնեսների ոլորտում

Ալ-Ջազիրը հեռուստաընկերությունը մի հաղորդմամբ հաստատել է, որ ընդլալնելով գիտահեն ընկերությունների աշխատանքն Իրանը ոչ միայն հաղթահարել է պատժամիջոցների որոշ բաժինները, այլև Արևմտյան Ասիայի երկրների թվում նույնպես զբաղեցրել է առաջին տեղը:

Ստարտափը մի տեսակ բիզնես է, որ ստեղծվում է ձեռներեցություն արդյունքում: Այս ընկերության կամ նոր բիզնեսի հատկություններից մեկն այն է, որ այն արագ է աճում և արտադրության ոլորտում հնարամիտ ու կայուն լուծումներ ներկայացնում:  

 

«Մարդոմսալարի»

Բրեքզիթի հեղաշրջումը

Բորիս Ջանսոնն ուզում է Բրեքզիթի կապն ատամներով բացել: BBC-ի հաղորդմամբ, Բրիտանիայի պառլամնետում կառավարության ընդդիմադիր պատգամավորներն այդ երկրում իշխող պահպանողական կուսակցության որոշ անդամների ընկերակցությամբ, փորձում են կանխել պառլամենտի առկախման մասին կառավարության որոշումը: Ընդդիմադիրները համոզված են, որ կառավարության այս որոշումը ուղղված է առանց համաձայնություն ԵՄ-ից դուրս գալու ընդդիմադիրների ջանքերի կանխարգելմանը: Սակայն կառավարությունն ասել է, որ սեպտեմբերին ու հոկտեմբերին 5 շաբաթ տևողությամբ պառլամնետի արձակմամբ հանդերձ, պատգամավորները բրեքզիթի քննարկման համար բավարար ժամանակ են ունենալու:

 

news.am

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից։

Նամակում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս 65-ամյակի կապակցությամբ։ Ձեր բազմամյա պետական գործունեությամբ Դուք արժանի հարգանք եք վաստակել ինչպես հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում, նշանակալի ավանդ եք ներդրել ժամանակակից Հայաստանի զարգացման և Անդրկովկասի՝ անվտանգության և կայունության ապահովման գործում»։

Ընդգծելով երկրորդ Նախագահի մեծ դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման մեջ, ՌԴ նախագահ Պուտինը Ռոբերտ Քոչարյանին ամուր առողջություն և տոկունություն է մաղթել։

 

armenpress.am

Ֆլորիդային սպառնացող փոթորիկն ուժեղացել է մինչև 4-րդ կարգի

Հզոր փոթորիկը, որը սպառնում է Ֆլորիդային, նաև Բահամյան կղզիներին ուժեղացել է՝ հասնելով 4-րդ կարգի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս մասին հայտնել է ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնը:

Ակնկալվում է, որ «Դորիան» փոթորիկն ավելի կուժեղանա, քանի որ կանցնի հյուսիս-արևմտյան Բահամյան կղզիներ:

Բահամյան կղզիներից եկող հաղորդագրությունների համաձայն՝ զբոսաշրջիկները փորձում են հեռանալ՝ նախքան միջազգային օդանավակայանի փակումը:

Ֆլորիդայում հայտարարվել է արտակարգ դրություն, բնակիչներին հորդորել են պահել բավարար քանակությամբ սնունդ, ջուր և դեղորայք՝ առնվազն մեկ շաբաթվա համար:

 

armenpress.am

Կապույտ մզկիթում ներկայացվեցին հայկական արմատներ ունեցող իրանցի հայտնի լուսանկարչի աշխատանքները

Հայաստանի առաջին լուսանկարչական միջազգային փառատոնի շրջանակում Երևանի Կապույտ մզկիթում ներկայացվեց հայկական արմատներ ունեցող Իրանի հայտնի լուսանկարիչ Անտուան խան Սևրուգինի և հայկական հոգևոր-մշակութային ճարտարապետությունը ներկայացնող լուսանկարչական ցուցահանդեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը բացվեց օգոստոսի 31-ին:

«Մեկ ամիս շարունակ Երևանում մարդիկ առիթ ունեն տեսնել 39 ցուցահարթակներում ցուցադրված լուսանկարչության ցուցահանդեսներ: Այդ հարթակներից  մեկն էլ Կապույտ Մզկիթն է: Ցուցահանդեսներին ներկայացրել ենք 20 երկրների մասնակիցների 500-ից ավելի աշխատանքներ,-ասաց Հայաստանի առաջին լուսանկարչական միջազգային փառատոնի կազմկոմիտեի նախագահ Տաթև Մնացականյանը:

Ցուցադրություններ են եղել նաև մետրոյի կայարաններում: Ազգային ժողովում ևս բացառիկ ցուցադրություն են կազմակերպել: Սեպտեմբերի 12-ին նախագահական նստավայրի բակում ևս տեղի կունենա ցուցադրություն:

Փառատոնի շրջանակում կազմակերպվել է նաև մրցանակաբաշխություն, ընտրվել են երեք լավագույնները: Փառատոնի շրջանակում Իրանի մշակույթի կենտրոնի աջակցությամբ ու ջանքերով նաև մասնակցել են մեծ թվով իրանցիներ: Երրորդ տեղը զբաղեցրել է հենց իրանցի Մահբուհեհ Ֆարաջոլլահին, ով լուսանկարչական գործունեությունը սկսել է 2008 թվականից: Ներկայում Իրանի թատրոնի տան գլխավոր լուսանկարիչն է:

Ֆարաջոլլահին ներկայացրել է «Մեկ ժպիտ» լուսանկարը: « Նկարել եմ երեխաների ուրախությունը բակում իրենց խաղի ժամանակ: Դրա համար էլ լուսանկարը կոչվում է «Մեկ ժպիտ»,-պատմեց նա:

Կապույտ մզկիթում ցուցադրությունը կազմակերպվել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիի աջակցությամբ:

«Չնայած նրան, որ Կապույտ մզկիթը վաղուց արդեն վերածվել է զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկի, սակայն այն իր ոչ ճիշտ ներուժով է ներկայանում հանրությանը, ընկալվում է որպես հավատքի կենտրոն: Սակայն Կապույտ մզկիթի  ներուժն ավելի մեծ է, այն պատմամշակութային մեծ կենտրոն է, մեծ գործունեություն է ծավալում: Իրականացնելով այս միջոցառումը՝ ևս մեկ անգամ շեշտադրել ենք այդ ներուժը և ցույց ենք տալիս պատրաստակամությունը՝ համագործակցելու բոլոր մշակութային կենտրոնների հետ, սերտացնելու հայ-իրանական մշակութային կապերը»,-ասաց Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին:

Ցուցահանդեսին ներկայացված էին հայկական արմատներ ունեցող Իրանի հայտնի լուսանկարիչ Անտուան խան Սևրուգինի (Սերունյան, Սեգրուվյան, Սևրիոգին կամ Սևրագին) լուսանկարները:

Արվեստաբան Իվեթ Թաջարյանը նկատեց՝ հայկական արմատներով լուսանկարիչ Սևրուգինը մեծ համբավ ունի Իրանում: Նրա լուսանկարները կարելի է տեսնել Եվրոպայի շատ թանգարաններում: Սևրուգինի լուսանկարներում կարելի է տեսնել նաև Իրանի  հովանավորության տակ գտնվող հայկական եկեղեցիներ, մշակութային կենտրոններ: Դա ցույց է տալիս, թե Իրանում ինչ հոգատարությամբ են վերաբերում հայկական կոթողներին:

Թաջարյանն արդեն երկար տարիներ է, ինչ ուսումնասիրում է Սեգրուվյանների գերդաստանը, նրանց պատմությունը: Նա նկատել է՝ Անտուան խան Սևրուգինի հայ լինելու մասին քիչ խոսք կա, հաճախ թյուրիմացաբար կարծել են, թե նա վրացի կամ ֆրանսիացի  է: Անտուան Սևրուգինը եղել է պալատական և շահի անձնական լուսանկարիչը, որն իրավունք է ունեցել մուտք գործել այնպիսի վայրեր, որտեղ երբեք մուտք չի գործել որևէ իրանցի  լուսանկարիչ: