Մամուլի տեսություն 03.09.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111115-Մամուլի_տեսություն_03.09.2019
Երկու օր է մնացել Իրանի կողմից Եվրոպային տրված՝ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կատարման ժամկետի ավարտին: Իրանը վճռական է տրամադրված՝ եվրոպացիների կողմից իրենց պարտավորոթյունները չկատարելու դեպքում, սեփական պարտավորությունների նվազեցման երրորդ քայլն անելու կապակցությամբ:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Սեպտեմբեր 03, 2019 07:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03.09.2019

Երկու օր է մնացել Իրանի կողմից Եվրոպային տրված՝ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կատարման ժամկետի ավարտին: Իրանը վճռական է տրամադրված՝ եվրոպացիների կողմից իրենց պարտավորոթյունները չկատարելու դեպքում, սեփական պարտավորությունների նվազեցման երրորդ քայլն անելու կապակցությամբ:

«Աֆթաբե Յազդ» օրաթերթ

Ինչո՞ւ է անհրաժեշտ անել երրոդ քայլը

Թեհրանը հայտարարել է, որ հինգշաբթի օրն ավարտվում է Եվրոպային ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները կատարելու համար տրված ժամկետը: Զարիֆի հայտարարության տոնից կարելի է  հասկանալ, որ Թեհրանը լուրջ է տրամադրված իր պարտավորությունների նվազեցման երրորդ քայլըն անելու հարցում:  Առողջ տրամաբանությունը և քաղաքականությունը նույնպես ենթադրում են, որ Իրանը պետք է անի իր երրորդ քայլը, առանց որևէ ժամկետ սահմանելու: Եվ այս քայլը պետք է ավելի ամուր լինի, քան նախորդները:  

Ներկայումս, Իրանը և Եվրոպան բանակցում են Էմանուել Մակրոնի ծրագրի շուրջ: Եթե ենթադրենք, որ բանակցություններն արդյունավտ կլինեն և Եվրոպան կընդունի Իրանի պայմանները, և մյուս կողմից Թրամփը կանաչ լույս ցույց կտա, ապա այս ծրագիրը կներկայացվի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստին զուգահեռ:

Եթե Թեհրանը, ընդունելով, որ Մակրոնի ծրագիր արդյունք կունենա, հրաժարվի երրորդ քայլից, վստահորեն կարելի է ասել, որ «հրաժարվում է կանխիկից, նախընտրելով ապառիկը»: Հետևաբար, ավելի լավ է, որ Իրանը սպասի իր սահմանած ժամկետի ավարտին և անի իր քայլը, և տեսնի, թե ինչ քայլերի է դիմելու Եվրոպան:

 

«Ջավան» օրաթերթ

Սիոնիստներ. Մենք չենք վիրավորվել. արյունն արհեստական էր

Բենիամին Նեթանհայուհի գրասենյակը կառավարությանը հրահանգել է որևէ հարցազրույց  չտալ Հեզբոլլայի արյունալի հարձակման կաացությամբ: Այս քայլի նպատակն այն է, որ Թել Ավիվը փորձում է  թաքցնել Հեբոլլահից կրած վնասը: Երոկուշաբթի օրը, ռազմական և անվտանգության ոլորտների ներկայացուցիչների հետ համատեղ նիստից հետո, Նեթանյահուն հայտարարել է, որ նույն օրը Լիբանանի հետ սահմանին Հեզբոլլահի իրականացրած հարձակման հետևանքով, զոհեր են եղել: Ռեժիմի բանակն ու կառավարությունը նույնպես հերքել են հարձակման ժամանակ զոհերի ու վիրավորների մասին լուրերը:

Հեզբոլլահը հրապարակել է հարձակումից հետո ուղղաթիռների միջոցով իսրայելցի զինվորականների տարհանման կադրերը: Իսկ Յեդիոթ Ահարոնոթ թերթը գրել է, որ փրկարարական գործողությունների ժամանակ կիրավել է արհեստական արյուն՝ Հեզբոլլահին խաբելու նպատակով: Թերթը գրել է, որ վիրավորներին Ռամբամի հիվանդանոց տեղափոխելու գործողությունը Սիոնսիտական բանակն իրականացրել է ռազմական վարժանքների շրջանակներում:

 

«Քեյհան7 օրաթերթ

Եմենի բանտի վրա սաուդական կոալիցիայի հարձակման հետևանքով, զոհվել է 100 մարդ

Կիրակի օրը հրապարակվեցին լուրեր, որ սաուդյան կոալիցիան օդային հարձակում է իրականացրել Եմենի Զոմար Նահանգում գտնվող բանտի դեմ: Հարձակման հետևանքով վիրավորվել էր 125 և զոհվել՝ 60 մարդ: Զոհերի մեծ մասը Եմենում բանտարկված սաուդցի զինյալներ էին: Ավելի ուշ հրապարակվեցին լուրեր, որ զոհերի թիվն աճել է, հասնելով 100-ի: ՄԱԿ-ը հայտարարել է, որ պատրասվում է հետաքննություն անցկացնել հարձակման կապակցությամբ:

 

armenpress.am

Մշակվող արդյունաբերությունը պետք է դառնա երկրի տնտեսության կարևոր հենասյուներից մեկը. Փաշինյան

Հայաստանում մշակվող արդյունաբերությունը պետք է զարգանա և դառնա երկրի տնտեսության կարևոր հենասյուներից մեկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  արտահանողների, նաև տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը կարևորում է Հայաստանի  տնտեսության արտահանման միտվածության ապահովումը:

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի արտահանելի ճյուղերը զարգանան և լինեն մեր տնտեսության կարևոր բնորոշիչներից մեկը: Մեր ծրագրային դրույթներից մեկը նաև մշակվող արդյունաբերությանը աջակցելն է: Իհարկե, այս թեմայի շուրջ շատ լուրջ աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել, սակայն այս հարցը այնքան էլ պարզ չէ, որովհետև որևէ աջակցության ծրագիր իրականացնելիս պետք է համոզվել , որ այդ աջակցությունը իրապես նպաստում է, որպեսզի ոլորտները զարգանան և դառնան ավելի մրցունակ: Պետք է համոզված լինենք, որ այնպիսի աջակցություն ենք ցուցաբերում , որն արդյունքում բերում է շղթայական ռեակցիայի, և, որը նաև աջակցություն է դառնում այլ ոլորտների համար: Հակառակ դեպքում, եթե մենք չհաշվարկված քայլեր անենք, կստացվի, որ մենք այնպիսի քայլեր կանենք, որոնք չեն նպաստում ընդհանուր բարեկեցությանը, ընդհուպ պետական բյուջեի եկամուտների դիվերսիֆիկացմանը, արդյունքում` մենք ստիպված կլինենք հետ կանգնել այդպիսի ծրագրերից, որն արդյունքում ավելի շատ վնասներ կբերի, քան օգուտներ»,- շեշտեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` այդ է  պատճառը, որ  կառավարությունը նաև այս կարգի հանդիպումներ է կազմակերպում,  որպեսզի կարողանան ճիշտ ընկալել շահագրգիռ կողմերից եկող ազդակները և կարողանան դրանք ճիշտ կառավարել ու արձագանքել:

Անդրադառնալով շինարարության ոլորտին՝ Փաշինյանը ասաց, որ այստեղ նույնպես կառավարությունը շատ լուրջ հետաքրքրություն ունի, որպեսզի այս ոլորտում շատ ճիշտ բանաձևեր դրվեն:

«Երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր անշարժ գույքի շուկայում, ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պահանջարկը աճում է և առաջարկը չի աճում: Այդ պայմաններում գների շատ էական աճ  է նկատվում: Այստեղ կարևոր է , որ մենք մեր համագործակցությամբ շուկան այնպես կարողանանք բալանսավորել, որպեսզի առաջարկի և պահանջարկի ճիշտ հաշվեկշիռ ունենանք, որպեսզի շուկայում ցնցումներ չլինեն»,- եզրափակեց Փաշինյանը:

 

panorama.am

Հռոմի Պապը 25 րոպե մնացել է վերելակում

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ներողություն է խնդրել Սուրբ Պետրոսի հրապարակում իրեն սպասող հավատացյալներից ուշանալու համար։ Պոնտիֆիկոսը պատմել է, որ մնացել էր վերելակում։«Ներողություն եմ խնդրում ուշանալու համար։ Դա պատահաբար ստացվեց։ Ես 25 րոպե մնացի վերելակում։ Փառք Աստծո, օգնության հասավ հրշեջ խումբը։ Շնորհակալ եմ նրանց, կարողացան վերանորոգել վերելակը։ Ծափահարություններ հրշեջներին»,- Եվրանյուզի հաղորդմամբ՝ ասել է Ֆրանցիսկոսը։Կարճ բացատրություններից հետո Պապը հավատացյալներին հրավիրել է աղոթել երկրի վրա ամեն կենդանի էակի համար և պատմել Աֆրիկա առաջիկա այցի մասին։ Նա նաև հաղորդել է, որ հոկտեմբերի 5-ին նախագահելու է խորհրդում, որը նշանակելու է 10 նոր կարդինալ։