Ռուսաստանը և Ֆրանսիան ընդգծում են ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը
2018 թ.-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի գալուց հետո, հակառակ Վաշինգտոնի ակնկալիքին, թե գործարքի մյուս անդամները նույնը կդիմեն այդ քայլին, վերջիններս ընդգծեցին համաձայնությունը պահպանելու անհրաժեշտությունը:
2019 թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Ռուսաստանի նախագահության առիթով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հայտարարել է, որ Մոսկվան մշտապես ջանքեր է գործադրում՝ միջուկային գործարքը պահպանելու ուղղությամբ:
Նեբենզիան ասել է. «Մենք այդ ջանքերը սկսել ենք 2018 թ. մայիսից, երբ Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս եկավ միջուկային գործարքից: Մենք, Չինաստանի և երեք եվրոպական պետությունների հետ միասին, աշխատում ենք փրկել միջուկային գործարքը, և հիմա հույս կա, որ իրավիճակն, ամենայն հավանականությամբ, բարելավվելու է»:
Փարիզը փորձում է իրականացնել Իրանի հետ տնտեսական և ֆինանսական փոխանակումների մեխանիզմը, եթե Իրանը շարունակի հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ի իր պարտավորություններին:
Երեքշաբթի օրը, Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լումերը, Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մենուչինի հետ: Լումերի այցը Վաշինգտոն, տեղի է ունենում այն ծրագրի համաձայն, որ Ֆրանսիան առաջարկել է Իրանին՝ ՀԳՀԾ-ն փրկելու նպատակով:
Ֆրանսիացի մի պաշտոնյա, Bloomberg- ին ասել է, որ Լումերը Մենուչինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է չեղարկել պատժամիջոցներն այն ընկերությունների նկատմամբ, որպեսզի Իրանը կարողանա նավթ վաճառել Չինաստանին, Հնդկաստանին և Ճապոնիային:
Թեհրանը պնդում է, որ ընդհանրապես չի բանակցելու միջուկային գործարքի շուրջ, և հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի Իրանի լիարժեք իրականացումն Իրանին պետք է չորս ամսում ապահովի 15 միլիարդ դոլարի եկամուտ, հակառակ դեպքում Թեհրանը կշարունակվի ՀԳՀԾ-ի պարտավորությունների կրճատման գործընթացը:
Ֆրանսիայի հետ Իրանի ներկա բանակցությունները կենտրոնացած են նաև այն հարցի վրա, թե ինչպես պետք է ապահովել Իրանի նավթի վաճառքը և եկամուտները:
Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է, որ այս գումարը ստանալուց հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է բանակցել 4 + 1 խմբի երկրների հետ: Սակայն հարկ է նշել, որ բանակցությունների ժամանակ, կողմերի միջև դեռևս առկա են լուրջ տարաձայնություններ:
Իրանը բազմիցս հայտարարել է, որ կվերադառնա ՀԳՀԾ-ի լիարժեք իրականացմանը միայն այն դեպքում, եթե ի վիճակի լինի առանց որևէ սահմանափակումների վաճառել իր նավթը և օգտագործել նավթային եկամուտները:
ֆրանսիայի առաջարկած ծրագիրը նաև այս նպատակով է ներկայացվել: Սակայն ԱՄՆ-ը, որը շարունակում է Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը, այնքան էլ համաձայն չէ Ֆրանսիայի ծրագրի հետ և շարունակումէ իր հակաիրանական թշնամական քաղաքականությունը: