Մամուլի տեսություն 10.09.2019
Իրանի կառավարույթունն ունի եկամտի տարբեր աղբյուրներ, այդ թվում՝ նավթի ու գազի վաճառքից, հարկերից և ավանդներից գոյացող եկամուտները
Ջամե Ջամ օրաթերթ
Իրանի արտաքին պարտքը նվազել է
ԻԻՀ Կենտրոնական բանկը հայտարարել է, որ երկրի արտաքին պարտքը նվազել է, հասնելով 8 միլիարդ 678 միլիոն դոլարի, որից 1 միլիարդ 708 միլոն դոլարը կարճաժամկետ պարտքեր են: Այսպիսով, Իրանի արտաքին երկարաժամկետ վարկերը կազմում են 6 միլիարդ 969 միլիոն դոլար:
Ւրանի արտաքին պարտքը եվրոյի փոխարժեքով, կազմում է 7 միլիարդ 700 միլիոն եվրո, որից 1 միլիարդ 516 միլիոնը կարճաժամկետ է, 6 միլիարդ 184 միլիոնը՝ երկարաժամկետ:
Համշահրի օրաթերթ
Չինաստանը գրանցել է տիեզերքից եկող ազդանշաններ
Չինաստանի աստղագետներին հաջողվել է ձայնագրել տիեզերքից եկող առեղծվածային ազդանշանը:
Չինացի գիտնականները, որ աշխատում են աշխարհի ամենախոշոր աստղադիտակի վրա, գրանցում են տիեզերքից եկող շարունակական ռադիոալիքները: Նրանց հաջողվել է հասկանալ, թե որն է դրանց աղբյուրը:
Պարզվել է որ ռադիոալիքների աղբյուրը գտնվում է երկրից 3 միլիարդ լուսային տարի տարածության վրա: Սա անհնար է վերածել կիլոմետրի: Այդուհանդերձ, դեռևս չի կարելի ենթադրել, որ ռադիոուղերձը կարող է ուղարկված լինել ինչ-որ քաղաքակրթության կողմից:
Էթեմադ օրաթերթ
Պատժամիջոցների պայմաններում, Իրանի կառավարության եկամուտներն աճել են
Իրանի կառավարույթունն ունի եկամտի տարբեր աղբյուրներ, այդ թվում՝ նավթի ու գազի վաճառքից, հարկերից և ավանդներից գոյացող եկամուտները:
Իրանի կառավարությունը պետք է երկիրը կառավարի 448 հազար միլիարդ թումանով, ինչն անցած տարվա համեմատությամբ, 62 հազար միլիարդով ավելացել է:
Նավթային եկմաուտների մասով պետք է ասել, որ պատժամիջոցների պայմաններում գոյություն չունի կոնկրետ վիճակագրություն ոչ արտահանման և ոչ էլ դրանից գոյացող եկամուտների վերաբերյալ:
Իրանական ընթացիկ տարվա 4 ամիսներին, ոչ նավթային արտահանումների ծավալները կազմել են 50 միլիոն տոննա կամ ավելի քան 14 միլիարդ 600 միլիոն դոլար:
Իրան օրաթերթ
Գերմանիան վերսկսում է ռազմական համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ
Գերմանիան որոշել է հրամանատարական ջոկատ գործուղել Սաուդյան Արաբիա՝ այդ երկրի սահմանային ոստիկանությանը վարժանքներ փոխանցելու նպատակով:
Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունից մեկ տարի չանցած, գերմանացի պաշտոնյաները որոշել են համագործակցել Սաուդյան Արաբիայի ոստիկանության ու սահմանաահ ուժերի հետ:
Բեռլինն այս համագործակցությունն արդարացրել է ահաբեկչության դեմ պայքարով:
armenpress.am
Շուրջ 13 հազար մարդ Տոկիոյի օդանավակայանում Է գիշերել թայֆունի հետեւանքների պատճառով
Առնվազն 13 հազար մարդ հարկադրված Է եղել Տոկիոյի Նարիտա օդանավակայանում գիշերել «Ֆակսայ» թայֆունի հարվածից հասարակական տրանսպորտի աշխատանքի խաթարման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 10-ին հայտնել Է NHK հաեռուստաալիքը:
Օդանավակայանի ղեկավարությունը կարգադրել Է ուղեւորներին անվճար տրամադրել շշալցված ջուր, սնունդ, ինչպես նաեւ քնապարկեր եւ Էլեկտրոնային սարքերի լիցքավորման թերմինալներ:
Տրանսպորտային հաղորդակցության հետ կապված խնդիրներն առաջացել են այն բանի պատճառով, որ օդանավակայանի եւ Տոկիոյի միջեւ երթուղում չեղարկվել Է գնացքների երթեւեկությունը: Բացի այդ, արագընթաց մայրուղիների փակման պատճառով երկար ժամանակ չեն երթեւեկել ավտոբուսներն ու տաքսիները: Դրա հետեւանքով ուղեւորները պարզապես չեն կարողացել մեկնել օդանավակայանից: Երեքշաբթի առավոտյան գնացքների երթեւեկությունը վերականգվել Է: Սպասվում Է, որ օրվա ընթացքում խնդիրը վերջնականապես կլուծվի: «Ֆակսայը» դարձել Է այս տարի Խաղաղ օվկիանոսում ձեւավորված թվով 15-րդ թայֆունը:
Ճապոնիայի արեւելքում, այդ թվում՝ մայրաքաղաքի տարածաշրջանում դրա մոլեգնելու հետեւանքով զոհվել Է երեք, տուժել եւս 60 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Հալեպի իշխանությունները վերականգնում են Սուք Էլ Խալ խոշոր շուկան քաղաքի կենտրոնում
Հալեպի իշխանությունները քայլ առ քայլ վերականգում են քաղաքի ենթակառուցվածքը, որը խիստ տուժել Է Սիրիայի «հյուսիսային մայրաքաղաքի» ազատագրման մարտերի ընթացքում: Այն օբյեկտների ցուցակում, որոնք պետք Է շահագործման հանձնվեն մոտ ժամանակներս, նշված Է Սուք Էլ Խալ մեծ շուկան քաղաքի կենտրոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պատերազմի ժամանակ Սուք Էլ Խալը շատ Է տուժել, զինյալներն այստեղ հենակետ ունեին… Մենք ամենակարճ ժամկետում պետք Է զրոյից վերականգենք բոլոր հաղորդակցուղիները, այնուհետեւ կվերականգնեք հենց առեւտրական տաղավարները»,- լրագրողներին հայտնել Է վերականգնողական աշխատանքներ կատարող ընկերության գլխավոր ինժեներ Ահմեդ ալ Լյուսին:
Նրա խոսքով՝ ի լրումն Սուք Էլ Խալում բանջարեղենի շուկայի վերականգնված համալիրի, կհայտնվի նոր առեւտրական կենտրոնի շենքը:
«Ես ուրախ եմ, որ աշխատում եմ հենց այտեղ, թեեւ այս շոգին ցանկացած աշխատանք շինարարությունում ուժասպառ Է անում: Բայց մենք գիտենք, որ այս շուկան շատ կարեւոր Է բոլորի համար՝ թե՛ քաղաքացիների եւ թե՛ նրանց համար, ովքեր ապրում են արվարձաններում: Շատ լավ կլինի, երբ Սուք Էլ Խալը վերսկսի աշխատանքը»,- պատմել Է բանվորներից մեկը՝ Սամիր Աբու Խարաջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
.panorama.am
Կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի արդյունքում սոցիալական ոլորտում խնայվել է 3 մլրդ դրամից ավելի գումար. վարչապետ
Այս տարվա առաջին կիսամյակում կենսաթոշակների և նպաստների գծով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խնայել է 3.8 միլիարդ դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարո՞ղ ենք ասել, որ սրանք այդ ոլորտներում կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի և արդյունավետության բարձրացման արդյունք է: Այո, կարող ենք ասել:
Խնայված միջոցները կծառայեն սոցիալական ապահովության ոլորտում այլ, երկար տարիներ չֆինանսավորված ծրագրերի ֆինանսավորման համար:
.panorama.am