Մամուլի տեսություն 13.09.2019
Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, Իրանի նավթաքիմիական արդյունաբերությունը զարգացել է
Համշահրի օրաթերթ
ԱՄՆ պատժամիջոցների ձախողումը. Պարսից ծոցի նավթաքիմիական ընկերության վարկանիշը բարձրանում է
ICIS- ի վերջին վարկանիշի համաձայն՝ Պարսից ծոցի նավթաքիմիական ընկերությունը, որն ԱՄՆ կառավարության կողմից ներառված է պատժամիջոցների ցուցակում, ֆինանսական և վաճառքի դրական ցուցանիշների շնորհիվ, աշխարհում զբաղեցրել է 35-րդ տեղը:
«Պարսից ծոց» հոլդինգի տնօրենի խոսքերով. «Տնտեսական պատերազմում նվիրվածությունն ու տոկունությունը ընկերությանը բերեցին մեծ հաջողություններ միջազգային ասպարեզում»:
Ջաֆար Ռաբիին հավելել է. «Չնայած հոլդինգի բոլոր ընկերություններն առընչվել են պատժամիջոցների հետևանքով առաջացած խնդիրների հետ, սակայն մեր աշխատակիցների, ինժեներների ու կառավարիչիների աշխատանքի շնորհիվ, համաշխարհային պետրոքիմիական ընկերությունների աղյուսակում, մեր ընկերության վարկանիշը բարձրացավ երեք աստիճանով»:
Ջամե Ջամ օրաթերթ
Վիեննայում Իրանի մշտական ներկայացուցչություն. Միակողմանի գործողությունները խոչընդոտում են թրաֆիկինգի դեմ պայքարին
Վիեննայում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ պատժամիջոցներն ու միակողմանի գործողությունները խոչընդոտում են թրաֆիկինգի դեմ պայքարին:
Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատանքային խմբի նիստում, Իրանի ներկայացուցիչն ընթերցել է հաղորդագրություն, որում նշված է եղել, որ այս հարցում անհրաժեշտ է միջազգային համագործակցություն, և պետք է հաշվի առնել թրաֆիկինգի արմատներն ու պատճառները: Նա հավելել է, որ միակողմանի պատժամիջոցներն ու գործողությունները նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարի կարևորագույն խոչընդոտներն են:
Հաղորդագրության մեջ նաև ասված է, որ թրաֆիկինգն ու մարդկանց շահագործումը դեռևս դառը իրականություն են աշխարհի շատ կանանց ու երեխաների համար և դա մարդու իրավունքների ոտնահարում է: Հայտարարությունն ընդգծել է, որ շատ երկրներում այս երևությը դեռևս առկա է, իսկ մյուս երկրները դրանից ապահոգվագրված չեն:
Էթեմադ օրաթերթ
Թրամփ. Չեմ հավատում, որ Իսրայելը լրտեսել է մեզ
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի հավատում, թե Իսրայելը լրտեսել է ԱՄՆ-ին:
Այս մասին Թրամփը հայտարարել է Politico- ի կողմից մի հոդվածի հրապարակումից հետո:
Հոդվածում նշվել է, որ հավանական է, որ Իսրայելը վերջին երկու տարիների ընթացքում լրտեսական գործողություններ է իրականացրել Սպիտակ տանը և ԱՄՆ մայրաքաղաքի մի շարք կարևոր հատվածներում՝ գաղտնալսելով բջջային հեռախոսները:
Հոդվածագիը վկայակոչել է մի նախկին պաշտոնյայի, ով չի ցանկացել բացահայտել իր անունը: Ըստ վերջինիս տվյալների, չնայած լրտեսական գործողություններին, Իսրայելին չի հաջողվել ձեռք բերել որևէ լուրջ ինֆորմացիա:
Պատասխանելով հոդվածին, ԱՄՆ նախագահը հայտարարել է. « Նայեք Գոլանի բարձունքներին, նայեք Երուսաղեմին: Հիշեք, որ մենք Երուսաղեմը դարձրինք Իսրայելի մայրաքաղաք: Նրանք դժվար թե լրտեսեն, բայց ամեն ինչ հնարավոր է»:
panorama.am
Տուգանք նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով՝ սերիալում բռնության տեսարանի համար
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն, ուսումնասիրելով «Արմենիա TV» կողմից հեռարձակված «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի 2019 թ. օգոստոսի 22-ի եթերում բռնության, կտտանքների ենթարկելու տեսարանները, տուգանել է ընկերությանը՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով։ Վերոնշյալ հատվածում տղամարդը փորձում էր մկրատով կտրել կնոջ քիթը։ Այս մասին տեղեկացնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան։Ըստ աղբյուրի՝ որոշման մեջ «Հանձնաժողովն ընդգծել է, որ առկա են բազմաթիվ հետազոտություններ, որոնք փաստում են, որ մեդիայում և հատկապես սերիալներում արտացոլած կանանց նկատմամբ խտրականությունն ու բռնությունը անմիջականորեն ազդում են հանրային կյանքում բռնության օջախների բռնկման և դրանց քանակի, ինչպես նաև դաժանության աստիճանի վրա և սերիալներում բռնության տեսարանների ավելացմանը զուգահեռ, ավելացել են նաև իրական բռնության դեպքերը:Դա մենք տեսնում ենք նաև հայաստանյան իրականության մեջ, երբ կնասպանության դեպքերը ավելանում են։ Ուստի, ավելորդ է ասել, որ սերիալում տեղ գտած այդպիսի բռնության տեսարաններն ազդում են հասարակական, հատկապես երեխաների տրամադրության և առհասարակ կերպի վրա։ Հանձնաժողովը գտնում է, որ ընտանեկան բռնության հանդեպ անհանդուրժողականության ձևավորման հիմնական խոչընդոտներից մեկն էլ հենց սա է՝ առնականության վերաբերյալ պատկերացումներում կնոջ հանդեպ իշխանության բռնի դրսևորումն ընդունելի համարելու հանգամանքը: Տղամարդու կողմից նման ընկալումն ու դրանից բխող վերաբերմունքը հանգեցնում են նոր բռնությունների՝ բռնարարի մոտ ստեղծելով իր վարքի ու արարքների անպատժելիության ընկալում: Եվ այս ամենի հերթական օրինակը «Արմենիա Թի-ՎԻ» հեռուստածրագրի «Անհասցե ծնվածները» ամբողջ հեռուստասերիալն է, այլ ոչ թե միայն քննության առնված սերիան»:«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասը սահմանում է. «15. Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների եթեր հեռարձակումը ժամը 24.00-ից մինչև 6.00-ն ընկած ժամանակահատվածից դուրս, բացառությամբ բաժանորդային հեռարձակման` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով»:
panorama.am
Լա Մանշի երկու կողմերում մտահոգված են Բրեքսիթի ընթացքով
Ֆրանսիան Մեծ Բրիտանիայից բաժանող Անգլիական նեղուցի կամ Լա Մանշի երկու կողմերում տարակուսանքով են հետևում Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու գործընթացին։ Չէ որ մի կողմից ֆրանսիական Կալեն, մյուս կողմից անգլիական Դովերը շուտով կհայտնվեն սահմանի հակառակ կողմերում։ Իսկ երկու կողմում էլ ասում են, թե չեն կարող գոյատևել առանց մեկը մյուսի, եթե Բրեքսիթի պատճառով սահման դրվի միմյանց միջև։
Ֆրանսիայի կառավարությունն արդեն սկսել է աշխատանքի ընդունել սահմանային հավելյալ թվով ծառայողների։ Կազմվում են առցանց փաստաթղթեր ֆրանսիական այն 1ՕՕ հազար ընկերությունների համար, որոնք բիզնես գործարքի մեջ են Մեծ Բրիտանիայի հետ։ Բրեքզիթի դեպքում տնտեսապես ու պատմականորեն իրար հետ շատ սերտ կապեր ունեցող այս երկու երկրների միջև սկսվելու են ներկրվող ու արտահանվող ապրանքների ստուգումներ։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Կալեի առևւտրի պալատի աշխատակիցները նշում են, որ Մեծ Բրիտանիայի շուկայում որևէ խնդիր կդառնա խնդիր նաև իրենց համար։
Առանց գործարքի Մեծ Բրիտանիան Եվրոպական միությունից դուրս գալու դեպքում ֆրանսիական կողմում կլինեն շահողներ ու տուժողներ։ Օրինակ, բրիտանական ավտոընկերություններն իրենց ձեռնարկությունները կարող են տեղափոխել Ֆրանսիա։ Ինչ վերաբերում է ձկնորսությանն ու զբոսաշրջությանը, ապա երկու այս ճյուղերը կտուժեն մեծապես։
Ինչպես Կալեի բնակիչներն են ասում, Անգլիայի բնակիչներն այլևս չեն օգտվում իրենց լաստանավերից ու ավելի շատ երթևեկում են նեղուցի տակով անցնող Եվրոստար գնացքով։ Նրանք սակայն հույս ունեն, որ Բրեքզիթի դեպքում նորից կհաստատվեն հարկերից ազատված ծառայություններ ու մարդիկ այստեղ կգան ալկոհոլային խմիչքներ ու ծխախոտ գնելու համար։
Այնպես որ, Կալեն այժմ սպասողական իրավիճակում է, ու անհամբեր սպասում է, տեսնելու համար, թե ինչ քայլ են կատարում նեղուցի հակառակ կողմում։
armenpress.am
ՌԴ դեսպանը խոսել է Պուտինի՝ Երևան այցի մասին
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը Երևանում համատեղ որոշման արդյունք է, և ակնկալվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին՝ համապատասխանում են արդյոք իրականությանը լուրերը, թե Պուտինը կարող է հրաժարվել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելուց: ՌԴ դեսպանը հավաստիացրեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
«ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը Երևանում համատեղ որոշման արդյունք է»,- ընդգծեց Կոպիրկինը:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին, որին ակնկալվում է, որ կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր ղեկավարները: Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ 2018թ. դեկտեմբերի 6-ի նիստին, որին մասնակցել են անդամ բոլոր երկրների ղեկավարները, որոշում է կայացվել 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցել Հայաստանին: