Թրամփի վարչակազմի ջանքերը՝ ԱՄՆ-Սաուդյան Արաբիայի միջուկային համագործակցությունը մեծացնելու ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111453-Թրամփի_վարչակազմի_ջանքերը_ԱՄՆ_Սաուդյան_Արաբիայի_միջուկային_համագործակցությունը_մեծացնելու_ուղղությամբ
Միացյալ Նահանգները երկակի մոտեցում ունի Արևմտյան Ասիայում միջուկային տեխնոլոգիաների զարգացման նկատմամբ:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Սեպտեմբեր 14, 2019 14:12 Asia/Tehran
  • Թրամփի վարչակազմի ջանքերը՝ ԱՄՆ-Սաուդյան Արաբիայի միջուկային համագործակցությունը մեծացնելու ուղղությամբ

Միացյալ Նահանգները երկակի մոտեցում ունի Արևմտյան Ասիայում միջուկային տեխնոլոգիաների զարգացման նկատմամբ:

Թրամփի վարչակազմը, Թեհրանի կոցմից միջուկային զենքի հասանելիության  ձգտելու պատրվակով, դեմ է Իրանի խաղաղ միջուկային ծրագրին, երբ  դրական մոտեցում է ցուցաբերում իր տարածաշրջանային դաշնակիցներին, ներառյալ Սաուդյան Արաբիային, միջուկային տեխնոլոգիաներ տրամադրելու հարցին:

ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին հայտարարել է, որ երկուշաբթի օրը Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նոր նախարար Աբդուլազիզ բին Սալմանի հետ հանդիպման ժամանակ, ամենայն հավանականությամբ, կքննարկի Սաուդյան Արաբիայում ատոմակայաններ կառուցելու հարցը: 

ԱՄՆ կառավարության մի պաշտոնյա ասել է, որ հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի նիստի շրջանակներում: Կիրակի օրը Աբդուլ Ազիզ բին Սալմանը փոխարինեց Խալեդ ալ-Ֆալեհին:

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նոր նախարարը հայտարարել է, որ Ռիադն իր միջուկային ծրագրի համար ուրանի հարստացման կարիք ունի:

Այս խնդիրը բարդացնում է միջուկային գործարքի վերաբերյալ և սաուդյան միջուկային ծրագրի հարցում ամերիկյան ընկերությունների դերը՝ Թրամփի վարչակազմի հետ Ռիադի բանակցային գործընթացը:

ԱՄՆ էներգետիկայի նախարարի հայտարարությունը ցույց է տալիս, որ Թրամփի վարչակազմը դրական մոտեցում ունի Սաուդյան Արաբիայի միջուկային զարգացման ծրագրի և այդ  ռեժիմին զանազան ծառայություններ մատուցելու հարցի յկատմամբ: 2019-թ. մարտին հրապարակվեցին զեկույցներ այն մասին, որ Թրամփի վարչակազմը գաղտնի թույլ է տվել ամերիկյան ընկերություններին սկսել միջուկային համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ և ատոմակայանի կառուցման տեխնոլոգիաներ տրամադրել Ռիադին:

Այս կապակցությամբ, ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին համաձայնել է վեց գաղտնի արտոնագրեր տրամադրել ամերիկյան ընկերություններին՝ Սաուդյան Արաբիային միջուկային էներգիայի տեխնոլոգիաներ վաճառելու համար:

Սաուդյան Արաբիան պլանավորում է կառուցել առնվազն երկու ատոմակայան, իսկ Թրամփի վարչակազմը  փորձում է հետ չմնալ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ռուսաստանը և Հարավային Կորեան և անհապաղ սկսել միջուկային համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ: Այնուամենայնիվ, Սաուդյան Արաբիան չի հարգում ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության պահանջները և սաուդացիները մինչ առայժմ հրաժարվել են  ընդունել այնպիսի ստանդարտներ, որոնք խոչընդոտում են ուրանի հարստացմանը և պլուտոնիումի վերամշակմանը:

Հաշվի առնելով ԱՄՆ Կոնգրեսի վերաբերմունքն այս հարցի նկատմամբ, Թրամփի վարչակազմը առերևույթ բացադական դիրքորոշում է որդեգրել այս հարցի նկատմամբ:

Ռիկ Փերին ասել է, որ նախքան Վաշինգտոնի հետ որևէ համաձայնության գալը, Սաուդյան Արաբիան պետք է ընդունի «123-րդ հոդված» կոչվող ստանդարտը՝ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը: 

Թրամփի վարչակազմը նաև փորձում է ատոմակայանների միջոցով էլեկտրաէներգիա արտադրելու պատրվակով, Սաուդյան ռեժիմին տրամադրել միջուկային սարքավորումներ և տեխնոլոգիայներ, և այսպես ոչ միայն խախտում է միջազգային օրենքներն ու նորմերը, ներառյալ ՄԱԳԱՏԷ-ի կանոնակարգերը, այլև գործնականում օգնում է սաուդցիներին պլանավորել ռազմական միջուկային ծրագիր: