Թրամփի վարչակազմի ջանքերը՝ ԱՄՆ-Սաուդյան Արաբիայի միջուկային համագործակցությունը մեծացնելու ուղղությամբ
Միացյալ Նահանգները երկակի մոտեցում ունի Արևմտյան Ասիայում միջուկային տեխնոլոգիաների զարգացման նկատմամբ:
Թրամփի վարչակազմը, Թեհրանի կոցմից միջուկային զենքի հասանելիության ձգտելու պատրվակով, դեմ է Իրանի խաղաղ միջուկային ծրագրին, երբ դրական մոտեցում է ցուցաբերում իր տարածաշրջանային դաշնակիցներին, ներառյալ Սաուդյան Արաբիային, միջուկային տեխնոլոգիաներ տրամադրելու հարցին:
ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին հայտարարել է, որ երկուշաբթի օրը Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նոր նախարար Աբդուլազիզ բին Սալմանի հետ հանդիպման ժամանակ, ամենայն հավանականությամբ, կքննարկի Սաուդյան Արաբիայում ատոմակայաններ կառուցելու հարցը:
ԱՄՆ կառավարության մի պաշտոնյա ասել է, որ հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի նիստի շրջանակներում: Կիրակի օրը Աբդուլ Ազիզ բին Սալմանը փոխարինեց Խալեդ ալ-Ֆալեհին:
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նոր նախարարը հայտարարել է, որ Ռիադն իր միջուկային ծրագրի համար ուրանի հարստացման կարիք ունի:
Այս խնդիրը բարդացնում է միջուկային գործարքի վերաբերյալ և սաուդյան միջուկային ծրագրի հարցում ամերիկյան ընկերությունների դերը՝ Թրամփի վարչակազմի հետ Ռիադի բանակցային գործընթացը:
ԱՄՆ էներգետիկայի նախարարի հայտարարությունը ցույց է տալիս, որ Թրամփի վարչակազմը դրական մոտեցում ունի Սաուդյան Արաբիայի միջուկային զարգացման ծրագրի և այդ ռեժիմին զանազան ծառայություններ մատուցելու հարցի յկատմամբ: 2019-թ. մարտին հրապարակվեցին զեկույցներ այն մասին, որ Թրամփի վարչակազմը գաղտնի թույլ է տվել ամերիկյան ընկերություններին սկսել միջուկային համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ և ատոմակայանի կառուցման տեխնոլոգիաներ տրամադրել Ռիադին:
Այս կապակցությամբ, ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին համաձայնել է վեց գաղտնի արտոնագրեր տրամադրել ամերիկյան ընկերություններին՝ Սաուդյան Արաբիային միջուկային էներգիայի տեխնոլոգիաներ վաճառելու համար:
Սաուդյան Արաբիան պլանավորում է կառուցել առնվազն երկու ատոմակայան, իսկ Թրամփի վարչակազմը փորձում է հետ չմնալ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ռուսաստանը և Հարավային Կորեան և անհապաղ սկսել միջուկային համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ: Այնուամենայնիվ, Սաուդյան Արաբիան չի հարգում ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության պահանջները և սաուդացիները մինչ առայժմ հրաժարվել են ընդունել այնպիսի ստանդարտներ, որոնք խոչընդոտում են ուրանի հարստացմանը և պլուտոնիումի վերամշակմանը:
Հաշվի առնելով ԱՄՆ Կոնգրեսի վերաբերմունքն այս հարցի նկատմամբ, Թրամփի վարչակազմը առերևույթ բացադական դիրքորոշում է որդեգրել այս հարցի նկատմամբ:
Ռիկ Փերին ասել է, որ նախքան Վաշինգտոնի հետ որևէ համաձայնության գալը, Սաուդյան Արաբիան պետք է ընդունի «123-րդ հոդված» կոչվող ստանդարտը՝ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը:
Թրամփի վարչակազմը նաև փորձում է ատոմակայանների միջոցով էլեկտրաէներգիա արտադրելու պատրվակով, Սաուդյան ռեժիմին տրամադրել միջուկային սարքավորումներ և տեխնոլոգիայներ, և այսպես ոչ միայն խախտում է միջազգային օրենքներն ու նորմերը, ներառյալ ՄԱԳԱՏԷ-ի կանոնակարգերը, այլև գործնականում օգնում է սաուդցիներին պլանավորել ռազմական միջուկային ծրագիր: