Մամուլի տեսություն 14.09.2019
Իրանի հետ բանակցելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին որոշ մեկնաբանությունները խոսում են այն մասին, որ հաջորդ տարվա նախագահական ընտրությունների նախօրյակին Թրամփը դիվանագիտական հաղթանակի կարիքն ունի:
Քեյհան
Նյու Յորք Թայմզ.«Նախագահական ընտրություններում հաղթելու համար Թրամփը Թեհրանի հետ բանակցելու կարիքն ունի»
Իրանի հետ բանակցելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին ԱՄՆ-ի պաշտոնյաների արտահայտությունների վերաբերյալ հաղորդման մեջ, Նյու Յորք Թայմզը գրել է, որ նախագահական ընտրությունների նախօրյակին, Թրամփը դիվանագիտական հաղթանակի կարիք ունի:
Նշելով որ Թրամփն իր նոր հայտարարությունների ընթացքում չի հերքել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպելու համար պատժամիջոցների նվազեցման հավանականությունը, օրաթերթը գրել է.«Թրամփը, ով հաջորդ տարվա ընթացքում կանգնած է ընտրությունների մարտահրավերի առջև, Հս. Կորեայի, Վենեսուելլայի, թալիբների ու Աֆղանստանի պես մրցակիցների հետ միասին, ջանքեր է գործադրում հասնելու դիվանագիրական հաղթանակի: Ամռան ընթացքում Իրանի նկատմամբ Թրամփի դիրքորոշման մեջ հայտնվեցին մեղմացման նշաններ»:
Նյու Յորք Թայմզը նույնպես գրել է, որ Թրամփի կառավարության անդամներն այդ թվում պետքարտուղար Մայք Պոմպեոն, այլևս չեն խոսում 12 կետանոց նախապայմանների մասին, որ ավելի վաղ սահմանել էին Իրանի համար:
«Ջոմհուրի Էսլամի»
Իրանի նավթի նախարարի տեղակալ.«Իրանի գազի արտահանման համար լուրջ բանակցություններ ենք անցկացնում Եվրոպայի հետ»
Իրանի նավթի նախարարի տեղակալն ասել է.«Եվրոպական մեծ թվով ընկերությունների հետ բանակցություններ ենք անցկացրել գազի արտահանմանն թեմայով և առայժմ Հունաստանը ավելի լուրջ է այս հարցում»:
Հայտարարելով որ դեպի Եվրեպա Իրանի գազի արտահանումների գործադրման դեպքում Հունաստանը առաջին երկիրն է, որ կստանա իրանական գազը, Հասան Մոնթազեր Թորբաթին նշել է.«Դեպի Եվրոպա գազի արտահանումը լուրջ է և այս գործի իրականացման համար առկա են անհրաժեշտ ենթակառույցները, սակայն միակ խնդիրը քաղաքական արգելքներն են, որոնք պետք է վերացվեն և եթե Եվրոպան ցանկություն ունենա, մենք սահմանափակություններ չունենք:
«Համշահրի»
Բրիտանիայի համայնքների պալատի նախագահը նախազգուշացրել է Ջոնսոնին
Բրիտանիայի համայնքների պալատի պահպանողական նախագահը օրենքին չհնազանդելու համար նախազգուշացրել է այս երկրի վարչապետին: Բրիտանիայի վարչապետը մերժել էր Բրեքզիտի հետաձգման դիմումը: Համայնքների պալատի նախագահը խոստացել է կանխարգելել օրենքի շրջանցման համար իրականացվող ցանկացած քայլ:
Ընթացիկ ամսվա սկզբին Բրիտանիայի պառլամենտը վավերացրել էր օրենք՝ առանց համաձայնություն բրեքզիտը կանխելու համար, սակայն այս երկրի վարչապետ Բերիս Ջոնսոնը պնդում է, որ Բրիտանիան հոկտեմբերի 31-ին համաձայնությամբ կամ առանց դրա, դուրս է գալու ԵՄ-ի կազմից:
Բրիտանիայի համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոն ասել է.«Օրենքի նկատմամբ անհնազանդությունը ամենսարսափելի օրինակն է հասարակության մյուս անդամների համար: Եթե կառավարությունը կամենա խախտել օրենքը, երկրի պառլամենտը կոչնչացնի այդ քայլի հավանականությունը և լրջությամբ գործի կանցնի: Օրենքի անտեսումը և առանց համաձայնության բրեքզիտը նման է բանկից գողություն անելուն»:
«Ջամե Ջամ»
Իրանի հարցերով ԱՄՆ-ի ներկայացուցիչը կպատժվի
Իրանի հարցերով ԱՄՆ-ի բանագնացը կարող է ենթարկվել կարգապահական պատժի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակիցներին աշխատանքից ազատելու հարցում դերակատարության համար:
Այդ մասին The Daily Beast- ին հայտնել են Նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության երկու աղբյուրներ, որոնք Բրայան Հուկի քննության մաս են կազմում: Նրանց ասելով.«ԱՄՆ-ի Պետդեպարտմենտի գլխավոր քննչական գրասենյակը մտադիր է արծարծել ԱՄՆ-ի այս պաշտոնյայի կարգապահական պատժի առաջարկը»: Հուկը մեղադրվում է քաղաքական նկատառումներից ելնելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի որոշ աշխատակիցների աշխատանքից ազատելու համար:
armeniasputnik.am
Պեսկովը պատասխանել է Պուտինի և Քոչարյանի հնարավոր հանդիպման մասին հարցին
Վերջին շրջանում հայկական ԶԼՄ–ներում պարբերաբար արծարծվում է Վլադիմիր Պուտինի և Ռոբերտ Քոչարյանի հնարավոր հանդիպման թեման։ Sputnik Արմենիայի թղթակիցն այդ առնչությամբ հարցում է ուղարկել Ռուսաստանի նախագահի աշխատակազմ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման մասին հարցին։
«Առայժմ չգիտենք», - ասել է նա` ի պատասխան Sputnik Արմենիայի թղթակցի հարցմանը։
Երևանում հոկտեմբերի 1-ին կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Նախատեսվում է, որ նիստին կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահը։ Հաշվի առնելով Հայաստանի երկրորդ նախագահի և Պուտինի մտերիմ հարաբերությունները՝ վերջին շրջանում հաճախ են լուրեր պտտվում հնարավոր հանդիպման մասին։
Հիշեցնենք, որ հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։ Սակայն Առաջին ատյանի դատավորը, որը պետք է քններ Քոչարյանի գործը, Դավիթ Գրիգորյանն է, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Գրիգորյանի դեմ քրգործ էր հարուցվել։ Ավելի ուշ Քոչարյանի գործը մակագրվեց մեկ այլ դատավորի` Աննա Դանիբեկյանի։
Հակոբյան. «Ունենալով իրավական հիմք` Քոչարյանի գործը պահանջելու է քաղաքական որոշում»
Սեպտեմբերի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորը գնաց խորհրդակցական սենյակ` ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը որոշելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17–ին, ժամը 13–ին։
armenpress.am
Իրաքում ձերբակալել են շիաների դեմ ահաբեկչություն ծրագրած անձանց
Իրաքի ուժայինները ձերբակալել են վեց ահաբեկչի, ովքեր ահաբեկչություն են նախապատրաստել ուխտագնաց շիաների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Շիաների ուխտագնացությունը դեպի Արբաին նախատեսվում է իրականացնել հոկտեմբերի 19-20-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրաքում օգոստոսից ձերբակալված է 78 մարդ, ովքեր կասկածվում են Աշուրայի օրերին ահաբեկչություն ծրագրելու մեջ:
armenpress.am
Էրդողանը հայտարարել է Պատրիոտ համակարգերի գնման համար Թրամփի հետ բանակցելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամերիկյան Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար այս ամիս բանակցելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Եվրանյուզ»-ը:
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ երկու շաբաթ առաջ հեռախոսազրույց է ունեցել Թամփի հետ, որի ընթացքում Էրդողանը հայտնել է Պատրիոտ համակարգերը գնելու ցանկության մասին: Ինչպես նաև նշել, որ եթե ԱՄՆ-ը Պատրիոտ համակարգերի համար առաջարկի այն պայմանները, որը Թուրքիային Ռուսաստանն է առաջարկել Ս-400 համակարգերի համար, ապա Թուրքիան հնարավոր է գնի ամերիկյան համակարգերը:
news.am
Եվրախորհրդարանն Էրդողանին կոչ է արել դադարեցնել բռնաճնշումները թուրքական ընդդիմության հանդեպ
Եվրոպական խորհրդարանը բաց նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որով կոչ է արել նրան դադարեցնել հետապնդել երկրի ընդդիմությանը։
«Օգոստոսի 19-ին իշխանությունները պաշտոններից հեռացրին Դիարբեքիր (Ադնան Սելջուք Միզրաքլի), Մարդին (Սհմեթ Թյուրք) եւ Վան (Բեդիա Օզգեքցե Էրթան) քաղաքների քաղաքապետերին եւ նրանց փոխարինեցին կառավարության նշանակած նահանգապետերով։ Ընտրված պաշտոնական անձինք մեղադրվում են ահաբեկչական քարոզչություն տարածելու եւ ահաբեկչությանը ֆինանսավորելու մեջ։ Դրանք կեղծ մեղադրանքներ են։ Մինչեւ այժմ իշխանություններն իրենց հայտարարությունների որեւէ վկայություն չեն ներկայացրել»,- ասվում է Եվրախորհրդարանի նամակում։
Ինչպես նշվում է նամակում, թվում է, թե այդ մեղադրանքները քաղաքապետերի հանդեպ, որոնք ներկայացնում են թուրքական ընդդիմությունը, առաջադրվել են այն պատճառով, որ թուրքական կառավարությունը չի ցանկանում ընդունել տեղական ընտրությունների արդյունքները, որոնցով վերոնշյալ քաղաքներում հաղթել է Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությունը։
«Արդեն այդ նահանգներում ընտրարշավի ժամանակ, որոնք հիմնականում բնակեցված են քրդերով, կային նշաններն այն բանի, որ նախագահ Էրդողանը չի ընդունի Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության հնարավոր հաջողությունը։ Մենք՝ Եվրախորհրդարանի անդամներս, դիմում ենք Ձեզ, որ չափազանց մտահոգ ենք վերջին իրադարձությունների առիթով»-, նշվում է դիմումում։
«Մենք՝ Եվրոպական խորհրդարանի տարբեր կուսակցությունների եւ քաղաքական խմբերի ներկայացուցիչներս, ամուր կանգնած ենք դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերում եւ ցանկանում ենք մեր համերաշխությունը հայտնել Թուրքիայում բռնաճնշումներից տուժած գործընկերներին։ Մենք կոչ ենք անում Ձեզ, թուրքական կառավարություն, դադարեցնել բռնաճնշումները Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության եւ Քրդական աշխատավորական կուսակցության անդամների հանդեպ, ընդունել տեղական ընտրությունների արդյունքները եւ ձեռնպահ մնալ հերթական բռնաճնշումներից Թուրքիայում ընդդիմության հանդեպ»,- ընդգծվում է Եվրախորհրդարանի նամակում։
news.am
Երեւանում շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան խոսել է
Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:
Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա: Փոքրիկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք:
Բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության:
ՀԳ. Երբ Արվինին պատմում էի, որ իրեն օրական հարյուրավոր լավ մաղթանքներ ու աղոթքներ են հղում, կիսատ թողեց խաղը (մի մարդուկ խաղալիք ունի, ոնց հասկացել եմ շատ է սիրում նրան, միշտ կողքին է ) ու կիսաժպտալով ասաց` «Thank you»»,- գրել է նա: