Մամուլի տեսություն 2019-9-15
Չնայած Նեթանյահուի և Պուտինի հանդիպմանը, Թել Ավիվի կողմից Սիրիայում և Իրաքում իրանական թիրախների վրա հարձակման կապակցությամբ Իսրայելի և Ռուսաստանի միջև վեճերը շարունակվում են:
«Քեյհան» օրաթերթ
Ամեն օր, Սիրիա են վերադառնում 1000 փախստականներ
Գնահատեկլով վերջին երկու տարիների ընթացքում Սիրիայում Ռուսաստանի զորուժի գործողություններին. Սերգեյ Շոյգուն ասել է, որ օրական ավելի քան 1000 սիրիացի փախստականներ վերադառնում են երկիր:
Նա ասել է. «2015 թվականին Սիրիայի տարածքի միայն 18 տոկոսն էր գտնվում ահաբեկիչների վերահսկողության տակ, բայց այժմ մենք տեսնում ենք, որ ամեն օր ստեղծվում են տասնյակ նոր սուբյեկտներ, հիվանդանոցներն ու դպրոցները վերսկսել են աշխատանքը, և հազարավոր սիրիացի երեխաներ պատրաստվում են հաճախել դպրոց»:
Սիրիայում ռուսական կենտրոնը հաղոդել է, որ ռազմական խմբավորումները ՄԱԿ-ի ավտոբուսներին թույլ չեն տալիս մուտք գործել ալ-Ռաքբբան ճամբար՝ փախստականներին տեղափոխելու համար:
«Ջավան» օրաթերթ
Պուտինը զգուշացրել է Նեթանյահուին՝ Սիրիայի վրա հարձակումների շարունակման մասին
Արաբալեզու Indipendent օրաթերթը գրել է, որ չնայած Նեթանյահուի և Պուտինի հանդիպմանը, Թել Ավիվի կողմից Սիրիայում և Իրաքում իրանական թիրախների վրա հարձակման կապակցությամբ Իսրայելի և Ռուսաստանի միջև վեճերը շարունակվում են:
Թերթը գրել է, որ վերջերս Ռուսաստանը կանխել է իսրայելական գրոհները սիրիական ռեժիմին առնչվող մի շարք դիրքերի վրա և սպառնացել է, որ Իսրայելի կործանիչների հարձակման դեպքում դրանց կխոցի Ռուսաստանի կործանիչների կամ S-400 ՀՕՊ համակարգով:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Ստորագրվել է 500 միլիոն խմ գազի պայմանագիր
Իրանի «Բելալ» գազային հանքավայրի շահագործման պայմանագիրը ստորագրվել է նախօրեին՝ նավթի նախարարությունում, «Փարս նավթ և գազ» ընկերության և «Պետրոփարս» ընկերության միջև:
Դաշտը տեղակայված է Հարավային Փարս համատեղ գազի դաշտի արևելյան մասում՝ Լավան կղզուց 90 կմ հեռավորության վրա: Համաձայնագիրը նպատակ ունի իրականացնել Հարավային Փարս-ի 11-ից 24-րդ փուլերի ինտեգրված զարգացումը և 34 ամսվա ընթացքում արտադրել օրական 500 միլիոն խորանարդ գազ, 440 միլիոն դոլար արժողությամբ:
«Համշահրի» օրաթերթ
Իրանը և ԱՄՆ-ը, Բոլթոնի հետ կամ առանց նրա
Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ագրեսիվ և արմատական մոտեցումը ավելի սրվեց և արդյունքում, Վաշինգտոնը դուրս եկավ ՀԳՀԾ-ից:
ԱՄՆ-ը խիստ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ և Թեհրանին սպառնում է պատերազմով: Բայց ըստ էության, արտաքին քաղաքականության մեջ դեմոկրատակաների և հանրապետականների մոտեցումներում էական տարբերություն չկա, չնայած նրանք այդ քաղաքականության իրականացման համար օգտագործում են տարբեր գործիքներ :
Դեմոկրատները հիմնականում օգտագործել են փափուկ գործիքներ, ինչպիսիք են մարդու իրավունքները կամ պարտադրված ժողովրդավարությունը, ԱՄՆ ռազմավարությունը իրականացնելու համար, որը շատ դեպքերում կապված է բռնության գործածման հետ: Սակայն հանրապետականներն ավելի հակված են կոշտ գործիքներ օգտագործելուն:
Սնոուդենը ցանկանում է ապաստան ստանալ Ֆրանսիայում
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը քաղաքական ապաստան էր ստացել Ռուսաստանում, հայտարարել է, որ կցանկանար ստանալ Ֆրանսիայի պաշտպանությունը: Այդ մասին նա պատմել է France Inter պարբերականին:
Սնոուդենը պարզաբանել է, որ այդ երկրում ապաստան ստանալու հայց էր ներկայացրել 2013 թվականին: Նա ընդգծել է, որ ուրախ կլիներ, եթե Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնը հաստատեր իր դիմումը:
«Այս պատմության ամենատխուր մասն այն է, որ միակ վայրը, որտեղ ամերիկացի ինֆորմատորը կարողացել է խոսել, դարձել է ոչ թե Եվրոպան, այլ Ռուսաստանը»,-հավելել է Սնոուդենը:
ԱՄՆ վերաքննիչ դատարանը վերսկսել է Սահմանադրությունը խախտելու համար Թրամփի դեմ դատական հայցի քննումը
ԱՄՆ վերաքննիչ դատարանը որոշել է վերսկսել դատական հայցի քննումը, որով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրվում է Սահմանադրությունը խախտելու համար:
Հայցվորների պնդմամբ՝ ԱՄՆ նախագահը խախտել է Սահմանադրությունը՝ շահույթ վաստակելով իր հյուրանոցներից, հանգստավայրերից և ռեստորաններից օգտվող օտարերկրյա և ամերիկացի պաշտոնյաների շնորհիվ, ինչը նախագահին դարձնում է խոցելի արտաքին ազդեցությունից:
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ սահմանադրությունն արգելում է առանց Կոնգրեսի համաձայնության օտարերկրյա կառավարություններից նվերներ կամ վճարումներ ստանալը:
Հաղորդվում է նաև, որ վերաքննիչ դատարանը չեղարկել է ստորին ատյանի դատարանի վճիռը, որը մերժել էր հայցը, քանի որ հայցվորները չէին կարողացել ապացուցել, որ տուժել են Թրամփի գործողություններից:
Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հայտարարել էին հետաքննություն սկսելու մասին՝ կապված այն հրապարակումների հետ, համաձայն որոնց նախագահ Դոնալդ Թրամփը և նրա փաստաբան Ռուդի Ջուլիանին փորձել են ազդել Ուկրաինայի կառավարության վրա:
Խորհրդարանականների կարծիքով ՝ ենթադրյալ մանիպուլյացիայի նպատակը քաղաքական ընդդիմախոսին՝ Ջո Բայդենին վարկաբեկելն է։
Հետաքննության մասին լուրերի ֆոնին մամուլում մի շարք տեղեկությունն էին հայտնվել առ այն, որ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին, որը Թրամփի իրավական հարցերով խորհրդատուն է, ճնշում է գործադրում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա, որպեսզի բացվի հանրապետականների հայցերի քննությունն առ այն, որ Ջո Բայդենն անարդարությունների է դիմել որդուն՝ Հանթերին գործարար հարաբերություններում օգնելու համար։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ջուլիանին այս գործով կապ է պահպանում Կիևի դատախազների հետ, որոնք նշանակվել էին Զելենսկու նախորդների կողմից։
Բեյրութում մահացել է Արամ Ա Կաթողիկոսի մայրը
Բեյրութում մահացել է Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի մայրը։ Այս մասին տեղեկանում ենք Արամ Ա Կաթողիկոսի ֆեյսբուքյան էջից։
Տիրամայր Լուսին Քեշիշյանի (ծնված 1928-ին) հրաժեշտի վերջին արարողությունը կատարվելու է առաջիկա չորեքշաբթի օրը, Անթիլիասի մայրավանքում։
Թրամփը հայտնել է Բեն Լադենի որդուն սպանելու մասին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկացի ուժայինները ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» հիմնադիր Բեն Լադենի որդուն՝ Համզա բեն Լադենին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Համզա բեն Լադենը սպանվել է Աֆղանստանում և Պակիստանում ԱՄՆ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում»,- ասվում է նախագահի հայտարարության մեջ:
Թրամփը հայտնել է, որ Համզա բեն Լադենը պատասխանատու է եղել տարբեր ահաբեկչական խմբավորումների հետ աշխատանքի և ծրագրավորման համար:
ԱՄՆ-ն մեկ միլիոն դոլար պարգև էր խոստացել այն մարդուն, ով տեղեկատվություն կհայթայթի Համզա բեն Լադենի վերաբերյալ: