Մամուլի տեսություն 16.09.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111520-Մամուլի_տեսություն_16.09.2019
Եմենի կողմից Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման երկու գործարանների ռմբակոծումից հետո, այդ երկրի նավթի արդյունահանումը կրճատվել է կիսով չափ: Արդյունքում, նավթի համաշխարհային գներն աճել են ավելի քան 11 տոկոսով:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Սեպտեմբեր 16, 2019 13:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 16.09.2019

Եմենի կողմից Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման երկու գործարանների ռմբակոծումից հետո, այդ երկրի նավթի արդյունահանումը կրճատվել է կիսով չափ: Արդյունքում, նավթի համաշխարհային գներն աճել են ավելի քան 11 տոկոսով:

Համշահրի օրաթերթ

«Արամքոյի» նավթային օբյեկտների վրա հարձակման արդյունքում, Brent տեսակի նավթի գներն աճել են 11 տոկոսով

Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա Եմենի հարձակումից և այդ երկրի նավթի արդյունահանման ծավալի կիսով չափ կրճատվելուց հետո, երկուշաբթի օրը, համաշխարհային շուկայում նավթի գներն աճել են 11 տոկոսով:

Շաբաթ օրը, Եմենի բանակը և ժողովրդական ուժերն, ի պատասխան Սաուդյան Արաբիայի ագրեսիայի, 10 ԱԹՍ-երով հարձակում են իրականացրել այդ երկրի նավթի ազգային ընկերության երկու նավթազտարանների՝ Բաիղի և Խարիսի դեմ:

 

Մարդոմսալարի օրաթերթ

Իրանը ինտերնետ օգտագործողների թվով լավագույն 20 երկրների շարքում է

Համաշխարհային վիճակագրության կայքը հրապարակել է լավագույն 20 երկրների ցուցակը, որտեղ օգտվում են ինտերնետից: Տվյալները ստացվել են մինչև 2019թ հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածը:

Զեկույցի համաձայն, Չինաստանն աշխարհում ունի ինտերնետից օգտվողների ամենամեծ թիվը: Չիանստանից հետո, ցուցակում ներառված են Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Ինդոնեզիայի, Ճապոնիայի, Նիգերիայի, Ռուսաստանի, Բանգլադեշի, Մեքսիկայի, Թուրքիայի, Ֆիլիպինների, Վիետնամի և Միացյալ Թագավորությունների անունները:

Իրանն այս ցուցակում զբաղեցնում է 16-րդ տեղը և ինտերնեից օգտվողների քանակով առաջ է Ֆրանսիայից, Թայլանդից, Իտալիայից և Եգիպտոսից:

 

Քեյհան  օրաթերթ

«Դեղին բաճկոնավորների» վերադարձը. Մակրոնը պետք է հեռանա

Ամառային աձակուրդների և տաք օրերի ավարտին զուգահեռ, Ֆրանսիայի «Դեղին բաճկոնավորների» շարժումը նոր թափով վերադարձել է: Բողոքարարները դուրս են եկել փողոցներ և պահանջել, որպեսզի  նախագահ Մակրոնը հրաժարական տա և երկրում վերջ դրվի կապիտալիստական համակարգին: Ցույցերը վերջին շաբաթների ընթացքում անկցացվում էին համեմատաբար ավելի քիչ հաճախականությամբ:

 

Ջոմհուրի Էսլամի օրաթերթ

Mirror. Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության գաղտնի պլանը՝ Ջոնսոնին հեռացնելու և Քորբինին վարչապետ նշանակելու կապակցությամբ

Արևմտյան ԶԼՄ-ները հայտնել են, որ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը գաղտնի պլան է մշակել՝ Ջոնսոնին հեռացնելու և Քորբինին վարչապետ նշանակելու վերաբերյալ:

Ծրագրի իրականացման համար պահանջվում է նաև այլ կուսակցություններից, այդ թվում՝ Լիբերալ-դեմոկրատներից և Պահպանողականներից առանձնացած պատգամավորների աջակցությունը: Դրա համաձայն, խորհրդարանի աշխատանքի վերսկսումից հետո, նախատեսվում է անցկացնել Բորիս Ջոնսոնին վստահություն հայտնելու վերաբերյալ քվերակություն, որի արդյունքում, վերջինս պաշտոնանկ կլինի: Դրանից հետո, Ջերեմի Քորբինը կնշանակվի որպես ժամանակավոր վարչապետ՝ առաջիկա վեց ամիսների ընթացքում, որպեսզի անցկացնի բրեքսիթի վերաբերյալ երկրորդ հանրաքվե, ինչից հետո երկրում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ:

 

Իրան օրաթերթ

Իրանի նավթաքիմիական արտադրության հնարավորությունը կաճի 35 միլիոն տոննայով

Իրանի նավթաքիմիական արդյունաբերությունը պատրաստվում է իրականացնել իր երկրորդ պատմական թռիչքը:  Իսկ ո՞րն է այս թռիչքը:

Դա նշանակում է, որ արտադրության ծավալները կաճեն: Առաջիկա 1.5 տարում  Իրանի նավթաքիմիական արտադրության հնարավորությունը կաճի 35 միլիոն տոննայով, 65 միլիոնից հասնելով 100 միլիոն տոննայի:

 

armenpress.am

Վրաստանի իշխանությունները չեն պաշտպանել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու ընդդիմության գաղափարը

«Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը հանդես Է գալիս «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության նախաձեռնության դեմ, որն առաջարկում Է դիմել ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու կոչով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Գիա Վոլսկին:

«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը պատրաստել Է բանաձեւ, որը ենթադրում Է ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների սահմանում, այդ թվում՝ պատժամիջոցների սահմանում բոլոր այն ընկերությունների նկատմամբ, որոնք տնտեսական գործունեություն են իրականացնում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներում:

«Ցանկացած երկիր, որը ճանաչում Է Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի անկախությունը, հայտնվում Է ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո: Այդ ուղղությամբ լրացուցիչ քայլերը կհանգեցնեն Ռուսաստանի կողմից տնտեսական պատժամիջոցների»,- հայտարարել Է Վոլսկին սեպտեմբերի 16-ին կայացած ճեպազրույցում: Նրա խոսքով՝ ընդդիմադիր կուսակցության նպատակն իրականում ազնիվ նկատառումներից չի բխում եւ այն, որ բանաձեւի ընդունումը լրացուցիչ պատժամիջոցների կհանգեցնի ՌԴ-ի կողմից, ընդդիմադիրներին հայտնի Է:

«Եվրոպայի եւ Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին մեր պայմանագիրը եւ մեր արտահանական շուկայի ընդլայնումն աննախադեպ Է: Սակայն գոյություն ունի նաեւ ռուսաստանյան շուկա, որը նույնպես զգալիորեն պայմանավորում Է ոչ միայն Վրաստանի, այլեւ այն երկրների տնտեսական դրությունը, որոնց հետ մենք առեւտուր ենք անում»,-հավելել Է Վոլսկին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի նախապատրաստումը բնականոն ընթանում է. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի՝ Երևանում կայանալիք նիստի նախապատրաստման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ փուլում են ԲԽ նիստի կազմակերպչական աշխատանքները, և երբ են Հայաստան ժամանելու պատվիրակությունների նախապատրաստական խմբերը:

«Գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներն ամբողջ դաշտով գործընկերների հետ արդեն բավական ժամանակ է՝ ընթանում են: Սովորաբար անվտանգային և արարողակարգային հարցերը տեղում, համապատասխան պատվիրակությունների մասնակցությամբ քննարկվում են նման գագաթաժողովներից առավելագույնը տասը օր առաջ: Ըստ մեր փորձի, նախապատրաստական խմբերը նման միջոցառումների հետ կապված հարցերը քննարկելու համար հրավիրվում են միասնական հանդիպման՝ մեկ օրում, որը մեր կողմից արվել և օրն արդեն իսկ ամրագրվել է։ Նորից կրկնեմ, նախապատրաստական աշխատանքները բնականոն հունով ընթանում են»,- ասաց Նաղդալյանը:

Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, Երևանում: Խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները: Հյուրի կարգավիճակով նիստին հրավիրվել են նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն և Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոն:

 

www.panorama.am

Հանցավոր ու անհայտ ձկնարտադրողի պատճառով արագիլների անկումը շարունակվում է

«Մինչև օրս հստակ տեղեկություն չունենք, թե որն է եղել Արարատի մարզի Հովտաշեն համայնքում  արագիլների աղտոտման առաջացման աղբյուրը։ Դեռ 2016 թվականին ենք ահազանգել նույն տարածքի հետ կապված, փորձել ենք հասկանալ աղտոտման աղբյուրը։ Տեսչական մարմինն ոչինչ չարեց այն ժամանակ, հիմա էլ չի անում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար, բնապահպան Սիլվա Ադամյանը:Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնել էին, որ արագիլների աղտոտվածության պատճառը Հովտաշեն համայնքի շրջակայքի ջրային տարածքներում առկա յուղային շերտի առկայությունն է, սակայն Ս. Ադամյանի խոսքով, որևէ հստակ տվյալ չկա, միայն ենթադրություններ են։ «Չեմ ժխտում, որ կարող է նման բան լինել, բայց խնդիրը հետևյալն է. որևէ մեկը դրանով չի զբաղվել, ոչ պատասխանատվության է բերվել, եթե գիտենք, թե իրական աղտոտման աղբյուրը որտեղից է։ Մինչև այսօր չգիտենք, թե ինչ է քննիչի մոտ։ Հետաքննությունը սկսվել է, բայց դրա վերջը ոնց որ թե չի երևում։ Օրերս ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտնականները ելույթ էին ունեցել, շեշտը դրել էին նրա վրա, որ հստակ տեղեկություն չունեն, թե որտեղից էր աղտոտումը գալիս»,- ասաց բնապահպանը։Նրա խոսքով, այս պահին աղտոտումը դադարեցված է, պրոցեսը կանգնած է, սակայն հետո ինչ կլինի, չեն կարող ասել. «Ինչքա՞ն պետք է մեր  կենդանաբանները, բնապահանները մեկնեն տարածքներ, մաքրեն թռչուններին։ Կարող է անընդհատ պրոցես լինի, անընդհատ կրկնվի այդ իրավիճակը»։Խոսելով աղտոտված ու մարքված արագիլների մասին, Ս. Ադամյանը հույս հայտնեց, որ լավ վիճակում կլինեն, որովհետև մասնագետների կողմից են մաքրվել։«Կարող է խնդիրներ լինի այն մասի հետ, որոնք լավ չեն մաքրվել կամ ուղղակի մեր կամավորները, մասնագետները չեն հայտնաբերել ու մաքրել։ Կենդանաբանները շարունակում են ուսումնասիրել, հետազոտել մաքրված թռչուններին, հետևում են ձագուկներին։ Մաքրված արագիլները կարողանում են թռչել, կերակրվել, իսկ եթե կարողանում են թռչել, կարծում եմ, վտանգ չի սպառնում։ Իհարկե, կարող են լինել առանձնյակներ, որոնք վնասված լինեն, սակայն մասսայական խոսել այն մասին, որ մաքրված կենդանիները վտանգ է սպառնում, չեմ կարծում»։Նա նշեց, որ երբ տեղի բնակիչներն ահազանգել են խնդրի մասին, արդեն նկատել էին 4-5 սատկած առանձյակ հենց աղտոտվածության պատճառով, բներում ձագերի սատկելու դեպքեր նույնպես արձանագրվել են։«Կենդանաբանները բարձրաձայնում են, որ մոտավոր 60 ձագից 30-ն է մնացել։ Չէին կարող ձագերի հետ խնդիրներ չլիներ»,- ասաց նա։Սիլվա Ադամյանն իր խոսքում ընդգծեց, որ այն, ինչ տեղի ունեցավ, բնապահպանական լուրջ աղետ է։«Ուրախ եմ, որ այդքան լավ բնապահպաններ, կենդանասերներ ունենք, մարդիկ ոչ մի շահ չունենալով մեկնել էին թռչուններին օգնելու։ Եթե կամավորական շարժումը չլիներ, մինչև պատկան մարմինները տեղից շարժվեին, ոչինչ չէր մնալու, մեծ կորուստներ կունենայինք։ Բայց այս պրոցեսը կարող է կրկնվել, վտանգը կա»,- ասաց նա։