Մամուլի տեսություն 17.09.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111554-Մամուլի_տեսություն_17.09.2019
Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները Անկարայի նիստում կարևորել են ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու հարցում կարևորել են տնտեսական համագործակցության անհրաժեշտությունը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Սեպտեմբեր 17, 2019 14:04 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17.09.2019

Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները Անկարայի նիստում կարևորել են ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու հարցում կարևորել են տնտեսական համագործակցության անհրաժեշտությունը:

«Մարդոմսալարի»

Իրանը նախագծում է չորրորդ քայլը

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է.«ՄԱԿ-ի ԳԱ-ին առնթեր Նյու Յորքում Իրանի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպման ծրագիր գոյություն չունի»:

Մամլո ասուլիսում պատասխանելով Իրանի կողմից ՀԳՀԾ-ի պարտավորությունների նվազեցման երրորդ քայլի իրագործման հետ կապված հարցմանը Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է.«Իրանը երրորդ քայլի գործադրման հարցում վճռական մոտեցում ունի և գործադրելու է այն, իսկ չորրորդ քայլը նախագծման փուլում է և եթե եվրոպացիները չգործադրեն իրենց հանձնառություններն ու տված խոստումները այս քայլը նույնպես կնախագծվի ու կգործադրվի:

Միևնուն ժամանակ Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հավելել է.«Դեռևս Եվրոպայի կողմից հանձնառությունների գործադրման հարցում քայլ չի կատարվել, որպեսզի մենք էլ վերանայենք մեր որոշումները»:

«Քեյհան»

Պուտինին հանդիպելու համար երեք ժամ տևած Նեթանյահուի սպասումը նվաստացուցիչ էր ընտրություններում

 Սիոնիստական ռեժիմի օրաթերթերը այդ ռեժիմի վարչապետի ՌԴ կատարած այցը «ամոթալի» են բնութագրել: Լրատվամիջոցներից մեկը իր հաղորդումներից մի բանում գրել է.«Ռուսները Նեթայահույի արյունը բաժակի մեջ են լցրել»: Կարես թե Նեթանյահուն Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար ավելի քան 3 ժամ սպասել է: «Վալելա» լրատվական կայքի հաղորդմամբ «Իսրայելը մեր տուն» կուսակցության ղեկավար և ընտրություններում Նեթանյահույի լուրջ մրցակիցներից Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է.«Սուչի կատարած այցի ընթացքում ռուսների միջոցով Նեթանյահույին 3 ժամ սպասեցնելը պատահական չէր .... ՌԴ կատարած Նեթանյահույի այցը լիովին ընտրական բնույթ ուներ, ոչ թե քաղաքական ու անվտանգության: Նեթնայահուն ռուսներին խոստացել է, որ չխախտել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, սակայն Թել-Ավիվ վերադարձից հետո հակառակը ներկայացրեց»:

«Խորասան»

Խորհրդակցություններ ռուսական swift-ի և Թուրքիայի հետ  ֆինանսական փոխանակումների ավելացման մասին

Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի ղեկավաների 5-րդ նիստը, որ անցկացվեց երեկ, դարձավ հարթակ Անկարայի ու Մոսկվայի հետ Թեհրանի երկկողմ բանակցությունների համար: Հատկապես երբ անցած տարիների ընթացքում ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի դեմ սպառնալիքների առկայությամբ Մոսկվան ձգտում է ստեղծել ռուսական swift կոչվող ֆինասական փոխանակումների համակարգը և այս առումով որպես ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված երկիր Իրանին նույնպես հրավիրել են միանալ swift ֆինանսական փոխանակումների համակարգին: Միջազգային հարցերով Պուտինի օգնական Յուրի Ուշակովը անդրադառնալով Ռոհանի-Պուտին բանակցություններին հայտարարել է.«Իրանն ու ՌԴ-ն ձգտում են swift-ի փոխարինող համակարգ ստեղծել ֆինանսական փոխանակումների համար»:

Ուշակովը նույնպես հայտնել է, որ 2019թ. 17 տոկոսով աճել են Իրան ՌԴ փոխանակումները: ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, չնայած որ ԱՄՆ-ն մինչ այժմ ՌԴ-ին չի հանել swift համակարգից, սակայն շատերը համոզված են, որ ռուսական swift-ի շահարկումը գործնականում պատճառ է դարձել, որ ֆինանսական փոխանակման նոր ուղի ստեղծվի աշխարհում:

«Ջոմհուրի Էսլամի»

Զանգանե.«Հարավային Փարսից արդյունահանման առումով, առաջին անգամ Իրանը գերազանցում է Կատարին»

Նշելով, որ Հարավային Փարսի փուլերի կատարելագործմամբ Իրանն առաջին անգամ այդ համատեղ գազադաշտից արդյունահանման առումով կգերազանցի Կատարին, Իրանի նավթի նախարարը հավելել է.«Այս հիմունքով այս գազադաշտից Իրանի օրական արտադրությունը կկազմի 790 մլն խմ. մինչդեռ Կատարը արտադրում է 620 մլն. խմ.»:

armenpress.am

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին որոշում է կայացրել մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ  խափանման միջոց կալանքը վերացնելու և  քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սեպտեմբերի 12-ին կայացել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը:

Նիստի ընթացքում Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Ամիսներ առաջ պաշտպանները ներկայացրել են նաև գրավի կիրառման վերաբերյալ միջնորդությունը, որը քննության չի առնվել:

Փաստաբաններ Արամ Օրբելյանը և Արամ Վարդևանյանը, հղում անելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին կայացրած որոշմանը, նշել էին, որ Քոչարյանի կալանքը հիմնավոր չէ:

Մեղադրող կողմի կարծիքով՝ ՍԴ որոշումը այս գործին վերաբերելի չէ, պաշտոնաթող նախագահին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից, հետևաբար, Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով  «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն ՀՀ դրամին համարժեք 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք:

Գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվում են  նաև 2008 թվականին ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը: Բացի այդ, Արմեն Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ:

armenpress.am

Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ կմեկնարկի Լոս Անջելեսից. կիրակի օրը՝ սեպտեմբերի 22-ին, վարչապետը կմասնակցի Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում նախատեսված հանրահավաքին, որտեղ հանդես կգա ելույթով: Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպումներ կունենա Քալիֆորնիայի և Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ արևելյան ափի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների և հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է գործարար համաժողով, որին կմասնակցեն տեղի գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Լոս Անջելեսից վարչապետը կայցելի Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ, որտեղ կհանդիպի բարձր տեխնոլոգիաների ոլորտի  ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հայազգի մասնագետների հետ:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով: Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ: Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես և Կոլումբիայի համալսարան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի շրջանակում նախատեսվում են համագործակցության մասին հուշագրերի ստորագրում:

news.am

Փաշինյանն արձագանքեց՝ իր հնարավոր վաղաժամկետ հրաժարականի մասին հարցին

Վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողն այսօր հետաքրքվեց, թե ո՞ր դեպքում ու ի՞նչ պայմաններում վարչապետը վաղաժամ հրաժարական կտա:

«Հարցը չեմ հասկանում», - ասաց Փաշինյանը, ապա ավելացրեց. «Իսկ ինչո՞ւ է այդպիսի հացր ծագում»:

«Ստեղծված ներքաղաքական իրավիճակից», - արձագանքեց լրագրողը:

«Իսկ ի՞նչ իրավիճակ է  ստեղծվել, կարո՞ղ եք բացատրել: Խոստանում եմ, որ թե այդպիսի իրավիճակ ծագի, գաղտնի չեմ պահի, դուք կիմանաք», - ասաց Փաշինյանը:

News.am

«Հրապարակ». Վանեցյանից հետո պաշտոնից կազատվեն նաեւ Դավիթ Տոնոյանը եւ Օսիպյանը. ովքեր են հավակնորդները

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ որոշ տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանի հրաժարականով մեկնարկելու է պաշտոնանկությունների շքերթ։ Ազատվելու են նաեւ Դավիթ Տոնոյանը, Վալերի Օսիպյանը։

Պատահական չէ, որ ԱԺ-ում երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց ուժայինների ղեկավարների պաշտոնի ցենզի փոփոխությունը, որը հնարավորություն կտա վարչապետին ոստիկանապետ, ԱԱԾ ղեկավար նշանակել ոչ թե համակարգից, այլ 25 տարին լրացած ցանկացած ՀՀ քաղաքացու, որը 4 տարի մշտապես բնակվել է երկրում։

Ըստ իշխանական աղբյուրների՝ ԱԱԾ տնօրենի ամենահավանական թեկնածուն Վահե Ղազարյանն է՝ Նիկոլ Փաշինյանի ընկերը, ով այժմ ոստիկանության զորքերի հրամանատարն է, ոստիկանապետի տեղակալը, թեեւ շրջանառվում է նաեւ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը։ Իսկ ոստիկանապետի պաշտոնում քննարկվում է ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը՝ ֆեյսբուքյան Նավակ ճոճողի, ով չի թաքցնում իր հավակնությունները»: