Մամուլի տեսություն 18.09.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111584-Մամուլի_տեսություն_18.09.2019
ԱՄՆ-ի հետ բանակցությունները մերժելու ԻԻՀ առաջնորդի հայտարարությունն այսօր եղել է իրանական մամուլի գլխագրերում
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Սեպտեմբեր 18, 2019 09:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18.09.2019

ԱՄՆ-ի հետ բանակցությունները մերժելու ԻԻՀ առաջնորդի հայտարարությունն այսօր եղել է իրանական մամուլի գլխագրերում

Ջոմհուրի Էսլամի օրաթերթ

Թրամփը հետ է վերացրել սաուդցիներին անվերապահ աջակցություն ցուցաբերելու խոստումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետ է վերացրել սաուդցիներին անվերապահ աջակցություն ցուցաբերելու խոստումը: Նա ասել է. «Չեմ խոստանում, որ կկարողանամ ռազմական աջակցություն ցուցաբերել սաուդցիներին: Նրանք պարտավոր կլինեն դրա համար ավելի մեծ գումար վճարել»: Թրամփն ի նկատի ունի Սաուդյան Արաբիայի կողմից ԱՄՆ-ից 500 միլիարդ դոլարի զենքի գնումը: Նրա խոսքերով, այս գումարը բավարար չէ,  հաշվի առնելով ներկա իրավիճակը:

Թրամփի այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը վերջին իրադարձությունները դիտարկում է որպես իր պահանջներն ավելացնելու հնարավորություն և ըստ էության, գոհ է Սաուդյան Արբիայում տիրող ճգնաժամից:

 

Իրան օրաթերթ

ԱՄՆ-ի հետ ոչ մի մակարդակում բանակցություն տեղի չի ունենա

Երեքշաբթի օրը, ԻԻՀ առաջնորդը հայտարարել է, որ վերջին 40 տարիների ընթացքում, թշնամիների սադրանքների դիմաց  Իրանի ժողովրդի գիտակցության մակարդակը բարձրացել է: Նա նշել է, որ դժվարությունները հաղթահարելու միակ ճանապարհը ներքին ուժի և երիտասարդների վրա հնեվելն է: Անդրադառնալով ամերիկացիների հետ բանակցության հարցին, Այաթոլլահ Խամենեին նշել է, որ բանակցությունների միջոցով, ԱՄՆ-ը ցանկանում է իր ցանկությունները պարտադրել Իրանին և ապացուցել որ առավելագույն ճնշման քաղաքականությունն արդյունավետ էր: Նա ասել է. «Իրանի ժողովրդի դեմ կիրառված առավելագույն ճնշման քաղաքանությունն աններելի է և Իրանի բոլոր պաշտոնյաները միաձայն ասում են, որ բանակցություն չի լինելու»:

 

Համշահրի օրաթերթ

Իրանը Շվեյցարիայի միջոցով պատգամ է ուղարկել ԱՄՆ-ին

Իրանն ԱՄՆ-ի շահերը ներկայացնող Շվայցարիայի միջոցով, Վաշինգտոնին պատգամ է  փոխանցել՝ Սաուդյան Արաբիայի «Արամքո» նավթային ընկերության երկու օբյեկտների դեմ իրականացված հարձակման կապակցությամբ:

Երկուշաբթի օրը, Իրանի պաշտոնական նամակը Շվեյցարիայի միջոցով փոխանցվել է ԱՄՆ-ին: Նամակում ասվում է, որ Իրանը կպատասխանի իր դեմ ուղղված ԱՄՆ-ի ցանկացած գործողության:

Նամակում ասված է, որ Իրանը որևէ առընչություն չունի «Արամքոյի» նավթային օբյեկտների դեմ իրականացված հարձակման հետ:

Հերքելով այս կապակցությամբ Մայք Պոմպեոյի՝ Իրանի դեմ ուղղված մեղադրանքները, Թեհրանը նամակում նշել է, որ Իրանի դեմ ուղղված ցանկացած գործողություն, կստանա համարժեք պատասխան և ԻԻՀ քայլերը չեն սահմանափակվելու միայն սպառնալիքների հնչեցմամբ:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Հազարավոր սիրիացի փախստականներ վերադառնում են տուն

Սիրիական աղբյուրները հայտարարել են, որ հազարավոր տեղահանվածներ վերադառնում են թաքֆիրական ահաբեկիչներից մաքրված տարածքներ:

Հազարավոր սիրիացի փաստականներ վերադարձել են  Իդլիբի և Հոմայի ծայրամասերի ազատագրված գյուղեր:

Փասխատականները վերադառնում են թաքֆիրական ահաբեկիչներից ու նրանց տեղադրած ականներից տվյալ տարածքների մաքրագործումից հետո:

 

armenpress.am

Կոշտ Brexit-ի վտանգը պահպանվում Է, չնայած Լոնդոնի ձեռնարկած միջոցներին. Յունկեր

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ռիսկը, առանց այդ «ապահարզանի» պայմանների վերաբերյալ վավերացված համաձայնագրի, պահպանվում Է, չնայած երկրի իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցներին: Այդ մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ասել Է Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում, որը հեռարձակվում Է ԵՀ-ի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Պայմանավորվածության բացակայության ռիսկը իրականություն Է մնում»,- նշել Է Յունկերը:Ավելի վաղ Եվրահանձնաժողովը Բրյուսելում հայտարարություն Է տարածել ԵՀ-ի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի միջեւ սեպտեմբերի 16-ին Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ: Դրանում ասված Է, որ Եվրամիությունը դեռեւս Մեծ Բրիտանիայից առաջարկություններ չի ստացել Բրյուսելի եւ Լոնդոնի կողմից հավանության արժանացած 2018 թվականի նոյեմբերի 25-ի գործարքի շրջանակում հանրակցության կազմից Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ:«Նախագահ Յունկերը Ջոնսոնին հիշեցրել Է, որ Մեծ Բրիտանիան պատասխանատու Է այն բանի համար, որ առաջարկի իրավական տեսանկյունից ֆունկցիոնալ որոշումներ, որոնք համատեղելի կլինեն դուրս գալու վերաբերյալ նոյեմբերի 25-ի համաձայնագրի հետ: Նախագահ Յունկերն ընդգծել Է Եվրահանձնաժողովի անփոփոխ պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու՝ այդ առաջարկությունները համապատասխանում են արդյոք «բեքստոպի» (ԵՄ-ի մաքսային միության եւ միասնական եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ժամանակավոր ռեժիմը Brexit-ից հետո) նպատակներին: Նման առաջարկություններ առայժմ չեն ստացվել»,-նշվում Է հաղորդագրության մեջ,Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Յունկերի հետ կայացած հանդիպմանը հավաստել Է, որ մտադիր չԷ Brexit-ի ժամկետի հետաձգում խնդրել: Ղեկավարները պայմանավորվել են բանավեճի ակտիվացման եւ բանակցորդների ամենօրյա հանդիպումների անցկացման շուրջ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/31/ 13.10

 

armenpress.am

Կայծակը ֆուտբոլիստներին հարվածել Է հենց մրցախաղի ժամանակ

Ջամայկայում ֆուտբոլային մրցախաղի ժամանակ դաշտին կայծակ Է հարվածել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Loop Jamaica-ն:Միջադեպը տեղի Է ունեցել «Ուոլմեր Բոյս Սքուլ» եւ «Ջամայկա Քոլեջ» թիմերի հանդիպման ժամանակ: 82-րդ րոպեին երկու ֆուտբոլիստներ ընկել են հանկարծակի բռնկումից հետո: Ինչպես պարզվել Է խոտածածկին կայծակ Է հարվածել:Մարզիկներին տեղափոխել են հիվանդանոց: Նաեւ նշվում Է, որ կայծակի հարվածից տուժել են նաեւ այլ ֆուտբոլիստներ: Նրանց ստացած վնասվածքների չափը չի ճշտվում:

 

panorama.am

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։

Ըստ աղբյուրի, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանը, հանդիսանալով պետ  (հրամանատար) և պաշտոնատար անձ՝ 1997թ. հունիսից  2010 թվականի հոկտեմբերը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /03.02.2007թ.-ից` ռազմական ոստիկանություն/ վարչության պետի, այնուհետև՝ մինչև 2011թ. նոյեմբերը՝ ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ լինելով, որ ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ, համապատասխանաբար,  2001, 2004, և 2009թթ.-ից, նշված զորամասում հրամանագրված լինելով որպես ռազմական ոստիկան, նշանակման օրվանից չեն ներկայանում զինծառայության, այլ դրա փոխարեն կատարում են այլ աշխատանք, այն է՝ նրանցից մեկը աշխատել է որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, նշված անձանց բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ թույլ է տվել վերը նշված ծառայողներին կատարել իրենց կարգավիճակից  չբխող աշխատանքներ:«Ավելին՝ Վ. Գասպարյանը ցուցում է տվել ենթակա զինծառայողին՝ համապատասխան իրավական ընթացք չտալ այդ հանգամանքներին: Բացի այդ՝ Վլադիմիր Գասպարյանը, 2010 թվականի դեկտեմբերի 3-ին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, 5 տարի ժամկետով երկարաձգել է նշված ծառայողներից մեկի զինծառայության ժամկետը:Արդյունքում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում իր պաշտոնավարման ժամանակահատվածում նշված զինծառայողները, չկատարելով իրենց բուն գործառույթները և չհաճախելով զորամաս,  չեն ազատվել զբաղեցրած պաշտոններից, ինչի հետևանքով նրանց ՀՀ պետական բյուջեից անհիմն վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:Հաշվի առնելով, որ Վլադիմիր Գասպարյանին մեղսագրվում է նաև  ՀՀ ՊՆ փոխնախարարի կարգավիճակում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կատարված հանցավոր արարքի կատարում, քրեական գործը նախատեսվում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նախաքննության իրականացումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարելու հարցը քննարկելու համար»:Նախաքննությունը շարունակվում է:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

panorama.am

Եվրախորհրդարանը հաստատեց Քրիստին Լագարդին ԵՄ Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում

394 կողմ, 206 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Եվրոպական խորհրդարանը հավանություն տվեց Քրիստին Լագարդի թեկնածությանը ԵՄ Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում, որն առաջարկվել է ԵՄ խորհրդի կողմից։

Լագարդը պետք է սկսի իր պարտականությունները նոյեմբերի 1-ից՝ փոխարինելով Մարիո Դրագիին:

Այնուամենայնիվ, ինչպես գրում է euronews-ը, եվրոպացի պատգամավորների քվեարկությունը խորհրդակցական բնույթ է կրում, և վերջնական խոսքը ԵՄ 27 պետությունների ու կառավարությունների ղեկավարներինն է, որոնք գագաթնաժողով են անցկացնելու հոկտեմբերի կեսերին:

Նշենք, որ Լագարդը 2011 թվականից ղեկավարում էր Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)։