Մամուլի տեսություն 20.09.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111668-Մամուլի_տեսություն_20.09.2019
Թրամփի վարչակազմի միլիտարիստական նկրտումներն ԱՄՆ-ում նույնպես ընդդիմադիրներ ունեն: Նրանք ասում են, որ հարկատուների վճարած գումարները չպետք է ծախսվեն աննպատակ ավերածությունների համար
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Սեպտեմբեր 20, 2019 09:05 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20.09.2019

Թրամփի վարչակազմի միլիտարիստական նկրտումներն ԱՄՆ-ում նույնպես ընդդիմադիրներ ունեն: Նրանք ասում են, որ հարկատուների վճարած գումարները չպետք է ծախսվեն աննպատակ ավերածությունների համար

Համշահրի օրաթերթ

Սանդերսը, դիմելով Պոմպեոյին, ասել է. «Թույլ չենք, տա, որ ԱՄՆ-ին ներքաշեք Միջին Արևելքում նոր պատերազմի մեջ»:

2021թ ԱՄՆ նախագահական ընտորւթյունների թեկնածու Բերնի Սանդերսը, դիմելով Մայք Պոմպեոյին, ասել է. «Սաուդյան Արաբիայի «Արամքո» նավթային ընկերության երկու օբյեկտների դեմ իրականացված հարձակումն ԱՄՆ-ի դեմ ուղղված հարձակում չէր»:

Սանդերսը հավելել է. «Եթե պատերազմ եք ցանկանում, այդ հարցը բարձրացրեք Կոնգրեսում: Մենք ձեզ թույլ չենք տա ԱՄՆ-ի ժողովրդին ներքաշել մի նոր քաոի մեջ»: Նա հավելել է. «Ձեր պարտականությունն է, դիվանագիտական միջոցներով լուծել հակամարտությունները և ոչ թե պատերազմ հրահրել»:

 

Էթեմադ օրաթերթ

Քուվեյթի բանակը բերվել է պատրաստ վիճակի

Քուվեյթի բանակի ԳՇ հրամանատարությունը հայտարարել է, որ բանակի որոշ ստորաբաժանումներ բերվել են պատրաստ վիճակի:

Հայտարարության մեջ ասված է, որ բանակը ռազմական պատրաստվածության վիճակի է բերվել կանխարգելիչ քայլերի շրջանակներում, տարածաշրջանի ներկա վիճակով պայմանավորված:

Հայտարարության մեջ ասվում է. «Այս քայլով մենք նպատակ ունենք ապահովել մեր ծովային, օդային ու ցամաքային անվտանգությունը հավանական վտանգներից: Դա տեղի է ունենում երկրի անվտանգության և ռազմական ուժերի սերտ շփումների պայմաններում»:

Քուվեյթի բանակի ԳՇ հրամանատարությունը հայտարարել է, որ ներկայումս, բանակն իրականացնում է զորավարժություններ՝ պատրաստվածության բարձրացման նպատակով:

Հայտարարության մեջ երկրի քաղաքացիներին զգուշացվել է ուշադրություն չդարձնել ոչ պաշտոնական աղբյուրներից ստացվող լուրերին և օգտվել միայն հավաստի աղբյուրներից:

 

Իրան օրաթերթ

Օ՝Բրայանը կփոխարինի Ջոն Բոլթոնին

Բոլթոնին պաշտոնանկ անելուց մեկ շաբաթ անց, Թրամփն Օ՝Բրայանին ներկայացրել է որպես Սպիտակ Տան ազգային անվտանգության խորհրդական:

NBC News-ի հաղորդման համաձայն, Ռոբերթ Օ՝Բրայանը նակինում աշխատել է որպես պատանդների հարցով ԱՄՆ ԱԳՆ հատուկ բանագնաց:

ԱՆ նախագահ Դոնլադ Թրամփն իր թուիթերյան էջում գրել է. «Ուրախ եմ տեղեկացնել, որ Ռոբերթ Օ՝Բրայանն իր նախկին աշխատանքում եղել է հաջողակ և հիմա նրան ներկայացնում եմ որպես Սպիտակ Տան ազգային անվտանգության խորհրդատու: Ես նրա հետ աշխատել եմ շատ բարդ պայմաններում  և նա իր աշխատանքը կատարել է լավագույնս»:

 

armenpress.am

Բնապահպան ակտիվիստները բողոքի բազմահազարանոց ակցիաներ են անցկացրել Ավստրալիայի քաղաքներում

School Strike 4 Climate երիտասարդական բնապահպանական կազմակերպության ակտիվիստները սեպտեմբերի 20-ին անցկացրել են բողոքի ակցիա, որն ընդգրկել Է բոլոր վարչական կենտրոններն ու եւս շուրջ 110 քաղաք ամբողջ Ավստրալիայում: Ինչպես ՏԱՍՍ-ին պատմել են կազմկոմիտեում, հաջորդ ցույցը պլանավորված Է սեպտեմբերի 27-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Շարժման ներկայացուցիչներն ընդգծում են, որ բնապահպանական հանրահավաքներն ուղղված չեն հասարակական կարգի դեմ, այլ կոչված են կառավարությանը հարկադրել կատարելու իր պարտականությունները եւ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները մոլորակի պաշտպանության համար կլիմայական փոփոխությունների պայմաններում:«Մենք պահանջում ենք, որ մեր կառավարությունը ձեռնարկի գլոբալ տաքացման դեմ պայքարի շտապ միջոցներ, որոնց կարիքն ունենք մենք բոլորս: Մասնակցելով այս ակցիաներին՝ կարող ենք դառնալ այն ուժը, որն իշխանություններին կհարկադրի փոխել իր քաղաքականությունը»,- ասել Է School Strike 4 Climate-ի կազմկոմիտեի ներկայացուցիչը:Կազմակերպության նախնական հաշվարկներով՝ակցիային մասնակցել Է ավելի քան 100 հազար մարդ ամբողջ երկրում: Բողոքավորները երեք հիմնական պահանջ են առաջադրել Ավստրալիայի կառավարությանը. ածխարդյունահանման եւ նավթի-գազի ոլորտում նոր նախագծերի լիակատար արգելք, անցում Էներգիայի վերականգնվող աղբյուրների եւ մինչեւ 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումների նվազեցում մինչեւ զրո, ինչպես նաեւ աշխատատեղերի ստեղծում այն մասնագետների համար, որոնք զբաղված են հանածո վառելիքի արդյունահանման եւ օգտագործման բնագավառում:The Sydney Morning Herald թերթի տվյալներով՝ միայն Սիդնեյի կենտրոնում բողոքի ակցիայի Է հավաքվել ավելի քան 50 հազար մարդ:

 

armenpress.am

Ընդլայնվում է Հայաստան-Լիբանան պաշտպանական համագործակցությունը

Հայ-լիբանանյան երկկողմ պաշտպանական համագործակցությունը հիմնված է երկու երկրների ժողովուրդների երկարամյա բարեկամությամբ, փոխադարձ օգնության պատրաստակամությամբ և ընդհանուր մոտեցումների վրա, ուստի ունի լուրջ հեռանկարներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  սեպտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նախարարի խոսքով՝ համագործակցությունն ունի ամուր իրավական հիմքեր։

 2018 թվականի նոյեմբերի 9-ին նախարար Տոնոյանի՝ Լիբանան կատարած այցի ընթացքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև համագործակցության մասին համաձայնագիրը, որն այժմ երկու երկրների խորհրդարաններում անցնում է վավերացման գործընթաց։

« Տեղեկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում վավերացումն ավարտված է և մոտակա ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահը կստորագրի այն։  Այս համաձայնագիրը 2001 թվականից գործող համաձայնագրի արդիական տարբերակն է և ընձեռելու է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ավելի լայն շրջանակ»,- ընդգծեց Տոնոյանը։

ՀՀ ՊՆ նախարարը Էլիաս Բու Սաաբի հետ քննարկել է համագործակցության առկա վիճակը և ընդլայնման հնարավորությունները։

«Պայմանավորվել ենք համագործակցություն իրականացնել կանոնավոր պլանավորման ձևաչափով։ Համագործակցության հեռանկարային ոլորտներն ենք համարում փորձի փոխանակումը ռազմատեխնիկական տարբեր ուղղություններով, համատեղ վարժանքները, կրթությունը և վերապատրաստումը և, ամենակարևորը, ճգնաժամային իրավիճակներում  հետախուզական տեղեկատվության փոխանակումը։ Կարևորել ենք երկու երկրների ռազմական մշակույթի և պատմության փոխադարձ իրազեկման միջոցառումների անցկացումը»,- ասաց Տոնոյանը։

ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերոջը ներկայացրել է Սիրիայում հումանիտար առաքելության նպատակներն ու խնդիրները։ Միևնույն ժամանակ նշել է, որ Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայկական զորախումբը ոչ միայն զուտ Հայաստանի միջազգային պարտավորությունների իրականացումն է, այլև  յուրօրինակ պարտքի վերադարձ լիբանանցի ժողովրդին՝ հարատև կայունության և խաղաղության հաստատման իրենց ջանքերում։

«Մեր հանդիպման ընթացքում կրկին անգամ փաստեցինք նաև երկու բարեկամ երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի  հարաբերությունները և վերահաստատեցինք միջազգային  ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումները։  Անդրադարձանք մեր պետությունների հարևանությամբ ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին և համատեղ քայլեր ձեռնարկելու մեր հնարավորություններին»,- եզրափակեց Տոնոյանը։

 

panorama.am

Ջերմուկցիներ. Մենք հստակ մեսիջ ենք ուղարկում կառավարությանը

Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման դեմ փողոց դուրս եկած մարդկանց թիվն ավելանում է։ Ջերմուկցի դպրոցականների ու գործադուլ հայտարարած աշխատակիցներին են միացել նաև հարակից երկու համայնքների՝ Գնդեվազի ու Կեչուտի բնակիչները։«Ջերմուկ հուպ տուր, Լիդիանին կուլ տուր»,-երթի ժամանակ վանկարկում են երեխաները։Ջերմուկցիները նշում են՝ բացի իրենց քաղաքից, մյուս բնակավայրերում էլ բողոքի ակցիաները բնական են, քանի որ հանքը գտնվում է հանրապետությունը սնուցող ջրերի սրտում։ Ասում են՝ պատրաստ են պայքարել այնքան, ինչքան պետք է՝ թեկուզ հինգ տարի։Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը հայտարարեց, որ մարդիկ ինքնաբուխ կերպով դուրս են եկել փողոց՝ կառավարությանը մեսիջ հասցնելու, ու եթե փորձեն հանք շահագործել, մարդիկ մեծից փոքր կանգնելու են հանքի մոտ ու չթողնեն։«Սրանք ուղղված չեն կառավարության դեմ, քաղաքական չէ, մենք ունենք կոնկրետ պահանջ, Ամուլսարի հարցը լուծել ենք մենք, մնում է՝ կառավարությունն այն լեգիմիտացնի»,-ասաց նա։Այսօր Երևանում նույնպես Ամուլսարի շահագործման դեմ ակցիաներ են նախատեսված։Հիշեցնենք, որ ավելի վաղ ջերմուկցիները կառավարությանը 10 օր ժամանակ էին տվել խնդիրը լուծելու համար։

 

panorama.am

Ռուսաստանը Թուրքիային ուղևորատար ինքնաթիռների համատեղ արտադրության առաջարկ է արել

Ռուսաստանի «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» տնօրեն Յուրի Սլյուսարը հայտնել է, որ Ռուսաստանը և Թուրքիան կարող են համագործակցել «MS-21» և «Sukhoi Superjet 100» ուղևորատար ինքնաթիռների արտադրության հարցում: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Ռուսական ավիաշինական կորպորացիայի տնօրենը մասնավորապես նշել է. «Որոշ ավիաընկերությունների հետ արդեն հանդիպել ենք և նշել, որ պատրաստ ենք ներկայացնել «MS-21» և «Sukhoi Superjet 100» ուղևորատար ինքնաթիռները: Բացի այդ Թուրքիան, որպես զարգացած արդյունաբերություն ունեցող երկիր, կարող է հետաքրքրվել համատեղ արտադրության նախագծերով»:

Սլյուսարի փոխանցմամբ` թուրքական և ռուսական կողմերը հանդիպումներ են ունեցել Ստամբուլում կայացած «TEKNOFEST» ավիացիոն, տիեզերագիտական և տեխնոլոգիական փառատոնի շրջանակներում:

Սլյուսարը նաև նկատել է տվել, որ ռուսական արտադրության «MS -21-300» նոր ուղևորատար ինքնաթիռի արտասահմանյան առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Ստամբուլում: