Մամուլի տեսություն 21.09.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111712-Մամուլի_տեսություն_21.09.2019
Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու համար մեկնել է Նյու Յորք, որպեսզի դիվանագիտական հարթակում ջանքեր գործադրի Իրանի իրավունքները վերականգնելու համար:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Սեպտեմբեր 21, 2019 15:11 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21.09.2019

Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու համար մեկնել է Նյու Յորք, որպեսզի դիվանագիտական հարթակում ջանքեր գործադրի Իրանի իրավունքները վերականգնելու համար:

«Մարդոմսալարի»

Նյու Յորք.«Վաշինգտոնի դեմ Թեհրանի դիվանագիտության պայքարը»

Իրանի ԱԳ նախարարը, ՄԱԿ-ի ԳԱ-ի 74-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով, մեկնել է Նյու Յորք: Այցինզ ուգահեռ, ուրբաթ օրը, հակազդելով այն խնդրին, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը Բ խմբի 2 անդամների հետ հանդիպումից հետո Մայք Պոմպեոն փորձում է իրականությունները գլխիվայր ներկայացնել, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն իր թուիթերյան էջում գրել է.«ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն իրականությունները գլխիվայր է ներկայացնում: Իրանը չէ, որ երազում է պատերազմել մինչև վերջին ամերիկացի զինվորի սպանվելը: Իրանը պատերազմի ցանկություն չունի, սակայն ինչպես միշտ պաշտպանելու է իր ժողովրդին ու իր տարածքը»:

 

«Քեյհան»

Քաղաքական փակուղի՝ օկուպացված տարածքներում

Օկուպացված տարածքներում երեքշաբթի օրը կայացան 22-րդ պառլամենտական ընտրությունները՝ ռեժիմին քաղաքական փակուղուց դուսր բերելու նպատակով: Սակայն այդպես չեղավ: Սիոնիստական ռեժիմի ընտրական հանձնաժողովի հայտարարության համաձայն, Բենի Գանցի «Կապույտ-սպիտակ» կուսակցությունը ձեռք է բերել 33 տեղ, իսկ Բենիամին Նեթանյահուի ղեկավարած «Լիքուդ» կուսակցությունը՝ 32: Կառավարության ձևավորման համար անհրաժեշտ է ունենալ Քնեսեթի 121 աթոռներից 61-ը: 

Նեթանկահուն այս ընտրություներում ծանր պարտություն է կրել, սակայն խստացել է մյուս կուսակցությունների հետ կոալիցիա կազմել:

 

«Համշահրի»

Թրամփի համար Ուկրաինայի նախագահի գլխացավանքները

Ջո Բայդենի որդու մասին Թրամփի կողմից Ուկրաինայի նախագահին ներկայացված պահանջի բացահայտումը նոր գլխացավանքներ է ստեղծել ԱՄՆ-ի նախագահի համար:

Վաշինգտոն փոստ օրաթերթը բացահայտել է, որ Թրամփը Ուկրաինայի նախագահ  Վլադիմիր Զելենսկիից պահանջել է արագացնել Ջո Բայդենի որդու կողմից հայտարարված կոռուպցիայի գործի քննության ընթացքը: 2020թ. ԱՄՆ-ի նախագահական ընրտություններում, Ջո Բայդենը   հավանաբար կմրցի Թրամփի հետ:

Արձագանքելով այս իրավիճակին ԱՄՆ նախագահը թուիթերում գրել է.«Եվս մի սուտ հաղորդում տարածվեց: Մի վիճակ, որը կարծես երբեք չի վերջանալու»:

 

«Ջամե Ջամ»

Արամքոյի դեպքից հետո ՌԴ-ին քննադատել է ԱՄՆ-ին

Այն բանից հետո, երբ Եմենի 10 ԱԹՍ-երը կարողացան մոտ 1000 կմ. Ճանապարհ անցնելով հարձակման թիրախ դարձնել Սաուդյան Արաբիայի Արամքո ընկերության նավթային օբյեկտները և կիսով չափ կրճատել այդ երկրի նավթի արտադրությունը, բազում անորոշություններ են առաջացել կապված սաուդցիներին ՀՕՊ համակարգերի արդյունավետության հետ:

Համակարգ, որ լիովին ներմուծված է և կառավարվում է ԱՄՆ-ի խորհրդատուների կողմից:

Այս կապակցությամբ, հղում անելով հայտնի ռուս փորձագետ  Իգոր Կորոտչենկոյին, Սպուտնիկ լրատվական գործակալությունը գրել է.«Սաուդյան Արաբիայի նավթային կառույցները պաշտպապնվում են ամերիկյան Փաթրիոթ ՀՕՊ համակարգերի միջոցով: Սակայն բոլորը տեսան, որ Եմենի ԱԹՍ-երը  կոտրեցին այս համակարգերի հեղինակությանը:

Նա հավելել է. «Սիրիայում գտնվող Հայիմիմի ավիաբազան պաշտպանվում է ռուսական  TOR_M2 ՀՕՊ համակարգով և մինչ այժմ ներքին պատերազմի երկար տարիների ընթացքում, մշտական ջանքերով ու արտերկրի օգնություններով հանդերձ, ահաբեկիչների ԱԹՍ-ները չեն կարողացել անցնել այդ համակարգերի պատնեշից»:

 

news.am

Անկախության օր Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 28-րդ տարեդարձը

Այսօր` սեպտեմբերի 21-ին, ողջ աշխարհի հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն Խորհրդի նիստում:

ԽՍՀՄ սահմանադրությանը համապատասխան 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց ԽՍՀՄ–ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիներից 2,042,627-ը (94.39%) Հայաստանի անկախությանը «այո» ասացին։ Դեմ էր ընդամենը 10 հազար մարդ կամ 0,46 տոկոսը:

Հաջորդ օրը հրապարակվեց ՀՀ անդրանիկ անկախ օրենսդիր մարմնի դիմումը հայ ժողովրդին. «Ազատության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ, դա ամենօրյա քննություն է լինելու մեզ համար: Պահպանենք մեր ոգեւորությունը, բայց համակվենք իրապաշտությամբ, շարունակենք մնալ երազող, բայց սթափ դատողությամբ»:

Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչեւ  անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի 14-ին: Ապա 1991 թ. ընթացքում եւս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։

Նշենք, որ այս տարի Անկախության 28-ամյակին նվիրված համապետական տոնակատարությունների կենտրոնը լինելու է Գյումրի քաղաքում: Հետագայում եւս այդ օրվա միջոցառումների զգալի մասը կենտրոնանալու է ՀՀ տասը մարզերից որևէ մեկում:

 

armenpress.am

Էմանուել Մակրոնը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առիթով

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի պարոն Հանրապետության նախագահ,

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները, ինչպես նաեւ հայ ժողովրդին մաղթում երջանկություն և բարօրություն:

Ֆրանսիան և Հայաստանը կարող են հպարտանալ, որ ունեն խորը հարաբերություններ, հիմնված պատմական կապերի, ընդհանուր հիշողության եւ տեսլականի վրա: Այդ հարաբերությունները հարուստ են հնարավորություններով, որ մեր պարտքն է զարգացնել:

Այն պահին, երբ Ձեր երկիրը բռնել է աննախադեպ փոփոխությունների ուղին, ուզում եմ Ձեզ վստահեցնել Ֆրանսիայի աջակցությունը կառավարության կողմից ձեռնարկված ծավալուն բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես մեր պատրաստակամությունը՝ Եվրոպական միության և Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցաբար, պաշտպանելու իրավական պետության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները:

Պատրաստակամ եմ Ձեզ հետ աշխատելու մեր երկու երկրների միջև գերազանց քաղաքական հարաբերությունները խորացնելու և մեր համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ: Շարունակելու եմ իմ աջակցությունը բերել մեր համատեղ ծրագրերին համալսարանական, կրթական, մշակութային և գիտական ոլորտներում: Դրանով մենք կնպաստենք Ձեր երկրի երիտասարդության կրթությանը և կօգնենք Հայաստանին իր տեղն ամրապնդելու ֆրանկոֆոն ընտանիքում, ի շարունակություն Ֆրանկոֆոնիայի Երևանյան 17-րդ գագաթաժողովի հաջողության:

Պարոն նախագահ, կցանկանայի Ձեզ կրկին հայտնել Ֆրանսիայի հանձնառությունը և վճռականությունը, որպես Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տեւական կարգավորմանը՝ ի շահ տարածաշրջանի կայունության և ժողովուրդների բարօրության:

Խնդրում եմ ընդունեք, պարոն նախագահ, հարգանքներիս խորին հավաստիքը»։

 

news.am

ԻՀՊԿ հրամանատարը զգուշացրել է ցանկացած ագրեսիային Իրանի ջախջախիչ հարվածի մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին զգուշացրել է, որ Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողության դեպքում Իրանը ռազմական գործողությունները ագրեսոր երկրների տարածքներ կտեղափոխի այնպես, որ «նրանց հողը ոչ մի տեղ անվտանգ չի լինի», հայտնում է Tasnim-ը:

ԻՀՊԿ կողմից խփված հակառակորդների դրոնների ցուցահանդեսի բացման ժամանակ Սալամին զգուշացրել է, որ ցանկացածը, ով կփորձի խախտել Իրանի սահմանները, ջախջախիչ հարված կստանա:

«Թշնամիներից բխող սպառնալիքները մեզ սովորեցրել են, թե ինչպես ընդլայնենք գործողությունների հեռավորությունը եւ մեծացնենք զենքի ջախջախիչ ուժը»,- ասել է գեներալը՝ ընդգծելով երկրի նվաճումները պաշտպանական արդյունաբերության ոլորտում:

Մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի նավթային ձեռնարկությունների վրա դրոնների հարձակումներին առնչվող ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի մեղադրանքները՝ ԻՀՊԿ հրամանատարը շեշտել է, որ Իրանը խիզախություն ունի հայտարարելու իր ձեռնարկած ցանկացած գործողության համար սեփական պատասխանատվության մասին:

 «Մենք երբեք թույլ չենք տա, որ պատերազմը վարվի մեր տարածքում: Ներխուժմամբ գործը չի սահմանափակվի: Մենք հետապնդում կհայտարարենք եւ մեր ջանքերը չենք դադարեցնի մինչեւ հակառակորդի ոչնչացումը»,- շեշտել է Սալամին: