Մամուլի տեսություն 23.09.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111766-Մամուլի_տեսություն_23.09.2019
Կիրակի օրը Սրբազան պաշտպանության շաբաթվա մեկնարկի առիթով Թեհրանում կայացած Զինված Ուժերի շքերթի շրջանակում, Իրանը ցուցադրեց ամերիկյան գերարդիական ԱԹՍ-ը խոցած «Խորդադ-3» հակաօդային պաշտպանության համակարգը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Սեպտեմբեր 23, 2019 14:06 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23.09.2019

Կիրակի օրը Սրբազան պաշտպանության շաբաթվա մեկնարկի առիթով Թեհրանում կայացած Զինված Ուժերի շքերթի շրջանակում, Իրանը ցուցադրեց ամերիկյան գերարդիական ԱԹՍ-ը խոցած «Խորդադ-3» հակաօդային պաշտպանության համակարգը:

«Քեյհան» օրաթերթ

Այս տարի զինվորական շքերթի ժամանակ ցուցադրվեց ԱՄՆ-ի արդիական ԱԹՍ-ը խոցած իրանական արտադրության ՀՕՊ համակարգը 

Երեկ Թեհրանում Սրբազան պաշտպանության շաբաթվա մեկնարկի առիթով անցկացված զինվորական շքերթի ժամանակ, ցուցադրվեց ամերիկյան Global Hawk  գերարդիական անօդաչու թռչող սարքը խոցած «Խորդադ-3» հակաօդային պաշտպանության  համակարգը:

Հունիսի 20-ին, վաղ առավոտյան ժամը 14-ին, չնայած ավիացիոն օրենքներին, ԱՄՆ-ի 200 միլիոն դոլարի արժողությամբ  Global Hawk   անօդաչու թռչող սարքն անջատել էր իրեն ներկայացնող բոլոր սարքերը և գաղտնի կերպով Էմիրությունների Աբուդաբի քաղաքի մոտ գտնվող Ալ-Դաֆրա ավիաբազայից երկինք էր բարձրացել և ներխուժել էր Իսլամական Իրանի օդային տարածք:

Ամերիկյան ագրեսոր ԱԹՍ-ը ժամը 04:05-ին   հայտնվել էր  Հորմոզգան նահանգի արևելքում գտնվող  Մոբարաք լեռան տարածքում, որտեղ ոչնչացվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի կողմից:

Իսլամական Իրանի «Խորդադ-3» ՀՕՊ համակարգի միջոցով Ամերիկյան գերարդիական Global Hawk   անօդաչու թռչող սարքի ոչնչացումը զարմացրել է աշխարհի ռազմական ոլորտի մասնագետներին, քանի որ այդ անօդաչուն ռադարախույս էր և ճանաչված էր որպես ամենաարդիական ԱԹՍ-ը: 

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Իրան փլաստ՝ ցուցահանդես պատժամիջոցների դեմ

Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում իր աշխատանքն է սկսել «Իրան Փլաստ» 13-րդ միջազգային ցուցահանդեսը: Այս կարևոր իրադարձությունը Իրանի տնտեսության ոլորտի ձեռքբերումների ցուցադրության ասպարեզն է, որը կարող է թե տնտեսական զգալի աճ արձանագրել և թե նպաստել աշխատատեղերի ստեղծմանը: Այն կարող է առաջացնել տնտեսական զսպում՝ պատժամիջոցների դեմ:

Եթե Իրանի գազի հսկայական պաշարները սերտորեն  հանգուցվեն նավթաքիմիական, պոլիմերային և պլաստիկ արդյունաբերության հետ, երկրում տնտեսական մեծ թռիչք կարձանագրվի: 

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

ՄԱԿ-ը նախազգուշացնում է Գազայի հատվածում առողջապահական և հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ

Միջին Արևելքի խաղաղության հարցերով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Նիկոլայ Մլադինովը հայտարարել է, որ Գազայի հատվածում առողջապահական ու հումանիտար իրավիճակը շատ ծանր է, ինչը շատ մտահոգիչ է: Նիկոլայ Մլադինովը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հերթական նիստի ընթացքում ընդգծել է.«Գազայի հատվածում տիրող անմխիթար իրավիճակը  կարող է բարելավել միայն ապրանքների ներմուծմանն ու անձանց երթևեկությանն ուղղված սահմանափակումների կրճատման դեպքում: 

 

«Իրան» օրաթերթ

Իրանի ուղերձն աշխարհին՝ խաղաղություն և հույս

Աշխարհի ամենամյա քաղաքական հավաքը մեկնարկել է: Աշխարհի երկրների նախագահները, և որոշ վարչապետներ ու ԱԳ նախարարներ, աստիճանաբար մեկնում են դեպի Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայան: 

ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով, երկուշաբթի օրը Նյու-Յորք է մեկնել նաև ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին: Վեհաժողովում Ռոհանին կներկայացնի իր ելույթը՝ «Հույսի կոալիցիա» և «Հորմոզի հաշտության նախաձեռնություն» կարգախոսներով  : 

 

Armenpress.am

Ռուհանին կոչ Է արել Պարսից ծոցի երկրներին համատեղ ապահովել տարածաշրջանի անվտանգությունը

Թեհրանը կոչ Է անում Պարսից ծոցի բոլոր երկրներին մասնակցել տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովման Իրանի նախաձեռնությանը: Այս հայտարարությամբ Իրանի ղեկավար Հասան Ռուհանին սեպտեմբերի 23-ին հանդես Է եկել կառավարության նիստում Նյու Յորք մեկնելուց առաջ, որտեղ նա մասնակցելու Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պարսից ծոցի բոլոր երկրները հրավիրվում են մասնակցելու այդ նախաձեռնությանը»,- ասել Է Ռուհանին, որի ելույթը հեռարձակել Է Իրանի պետական հեռուստատեսությունը: Նա հավելել Է, որ «տարածաշրջանում անվտանգության ապահովման համապատասխան պլանը ներկայացվելու Է ՄԱԿ-ում»:

Նախագահի խոսքով՝ «այդ նախագիծը վերաբերում Է ոչ միայն անվտանգության, այլեւ տնտեսության հարցերին»: «Մենք այն անվանել են Հորմուզի խաղաղ նախաձեռնություն»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Armenpress.am

Տարոն Հովհաննիսյանն անդրադարձել է վերջին տարիներին Ադրբեջանում անցկացված զորավարժություններին

 Ադրբեջանում 2016-2019 թվականներին անցկացված 11 զորավարժություններում չկա ոչ մի արտառոց բան, և ադրբեջանական կողմը փորձում է հոգեբանորեն ճնշում գործադրել Հայաստանի և Արցախի բանակի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

«2016-2019 թվականի սեպտեմբեր Ադրբեջանն անցկացրել է 11 զորավարժություն 10 հազար և ավելի անձնակազմով: 2016 թվականին անց է կացվել երկու, 2017-2019 թվականներին՝ երեքական զորավարժություն: Այս առումով որևէ արտառոց բան չկա, նրանք ուղղակի փորձում են հոգեբանորեն ճնշում գործադրել Հայաստանի և Արցախի բանակի վրա»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այդ զորավարժությունների 30 տոկոսը եղել է հայտարարված հարձակողական, իսկ 70-ը՝ հակահարձակողական սցենարով: Զորավարժություններն անցկացնելով՝ նրանք փորձում են շտկել այն թերությունները, որոնք ունեցել են 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ:

 

Tert.am

Էրդողանը խեղկատակ է անվանել Գյուլենին ու համոզմունք է հայտնել, որ նա ու իր բոլոր կողմնակիցները մի օր դատարանի առաջ կկանգնեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ում իր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Թուրքիան վճռականությամբ լի է պայքարելու ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք  քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլլենի կազմակերպության դեմ, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ գյուլենականները փորձում են ճեղք առաջացնել մահմեդականների միջև և հարվածել միջպետական հարաբերություններին։

«Մենք պատրաստ ենք ամբողջ աշխարհին ցույց տալ ահաբեկչական կազմակերպության իրական դեմքը, որի կողմնակիցների ձեռքով 2016 թվականի հուլիսի 15-ին զոհվեց 251 և վիրավորվեց 2193 քաղաքացի» - նշել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը խեղկատակ է անվանել Գյուլենին ու համոզմունք է հայտնել, որ վերջինս և իր բոլոր կողմնակիցները մի օր դատարանի առաջ կկանգնեն։

Էրդողանը հատուկ ընդգծել է Թուրքիայի արդարադատության և արտաքին գործերի նախարարությունների ջանքերը Գյուլենին արտահանձնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը և նրա կողմնակիցները մեղադրվում են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի համար։

2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («FETO»`«Ծառայություն»)  շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

 

News.am

Գլոբալ տաքացման տեմպերն արագանում են. զեկույց

Գլոբալ տաքացման նշաններն ու ազդեցությունն արագանում է, հաղորդում է BBC-ը՝ հղում կատարելով գիտնականների վերջին զեկույցին կլիմայական փոփոխությունների թեմայով Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի բանակցությունների նախաշեմին:

Ըստ Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ՀՕԿ) ստացած տվյալների՝  2014-2019 թվականներին գրանցվել է ռեկորդային ջերմություն:

Զեկույցի հեղինակները նշում են, որ այդ նույն ժամանակաշրջանում զգալիորեն բարձրացել է ծովի մակարդակը, իսկ ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտում հասել են նոր բարձրության:

ՀՕԿ-ում հայտարարում են ածխաթթվի արտանետումների մակարդակի անհապաղ կրճատման անհրաժեշտության մասին: Հրապարակված զեկույցը նորագույն գիտության եզրակացությունն էր վերջին տարիներին տաքացման աննախադեպ մակարդակի պատճառների եւ աճող ազդեցության մասին:

Փաստաթղթում նշված է, որ գլոբալ ջերմաստիճանը բարձրացել է 1850 թվականից 1.1 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի սանդղակի, իսկ 2011-2015 թվականներին՝ 0.2 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի:

 

168.am

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Այս մասին հայտնում է թուրքական «Միլիեթ» լրատվամիջոցը:

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժնի տարածած հայտարարության համաձայն՝ երկու երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող թեմաներ: