Մամուլի տեսություն 23.09.2019
Կիրակի օրը Սրբազան պաշտպանության շաբաթվա մեկնարկի առիթով Թեհրանում կայացած Զինված Ուժերի շքերթի շրջանակում, Իրանը ցուցադրեց ամերիկյան գերարդիական ԱԹՍ-ը խոցած «Խորդադ-3» հակաօդային պաշտպանության համակարգը:
«Քեյհան» օրաթերթ
Այս տարի զինվորական շքերթի ժամանակ ցուցադրվեց ԱՄՆ-ի արդիական ԱԹՍ-ը խոցած իրանական արտադրության ՀՕՊ համակարգը
Երեկ Թեհրանում Սրբազան պաշտպանության շաբաթվա մեկնարկի առիթով անցկացված զինվորական շքերթի ժամանակ, ցուցադրվեց ամերիկյան Global Hawk գերարդիական անօդաչու թռչող սարքը խոցած «Խորդադ-3» հակաօդային պաշտպանության համակարգը:
Հունիսի 20-ին, վաղ առավոտյան ժամը 14-ին, չնայած ավիացիոն օրենքներին, ԱՄՆ-ի 200 միլիոն դոլարի արժողությամբ Global Hawk անօդաչու թռչող սարքն անջատել էր իրեն ներկայացնող բոլոր սարքերը և գաղտնի կերպով Էմիրությունների Աբուդաբի քաղաքի մոտ գտնվող Ալ-Դաֆրա ավիաբազայից երկինք էր բարձրացել և ներխուժել էր Իսլամական Իրանի օդային տարածք:
Ամերիկյան ագրեսոր ԱԹՍ-ը ժամը 04:05-ին հայտնվել էր Հորմոզգան նահանգի արևելքում գտնվող Մոբարաք լեռան տարածքում, որտեղ ոչնչացվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի կողմից:
Իսլամական Իրանի «Խորդադ-3» ՀՕՊ համակարգի միջոցով Ամերիկյան գերարդիական Global Hawk անօդաչու թռչող սարքի ոչնչացումը զարմացրել է աշխարհի ռազմական ոլորտի մասնագետներին, քանի որ այդ անօդաչուն ռադարախույս էր և ճանաչված էր որպես ամենաարդիական ԱԹՍ-ը:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Իրան փլաստ՝ ցուցահանդես պատժամիջոցների դեմ
Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում իր աշխատանքն է սկսել «Իրան Փլաստ» 13-րդ միջազգային ցուցահանդեսը: Այս կարևոր իրադարձությունը Իրանի տնտեսության ոլորտի ձեռքբերումների ցուցադրության ասպարեզն է, որը կարող է թե տնտեսական զգալի աճ արձանագրել և թե նպաստել աշխատատեղերի ստեղծմանը: Այն կարող է առաջացնել տնտեսական զսպում՝ պատժամիջոցների դեմ:
Եթե Իրանի գազի հսկայական պաշարները սերտորեն հանգուցվեն նավթաքիմիական, պոլիմերային և պլաստիկ արդյունաբերության հետ, երկրում տնտեսական մեծ թռիչք կարձանագրվի:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
ՄԱԿ-ը նախազգուշացնում է Գազայի հատվածում առողջապահական և հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ
Միջին Արևելքի խաղաղության հարցերով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Նիկոլայ Մլադինովը հայտարարել է, որ Գազայի հատվածում առողջապահական ու հումանիտար իրավիճակը շատ ծանր է, ինչը շատ մտահոգիչ է: Նիկոլայ Մլադինովը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հերթական նիստի ընթացքում ընդգծել է.«Գազայի հատվածում տիրող անմխիթար իրավիճակը կարող է բարելավել միայն ապրանքների ներմուծմանն ու անձանց երթևեկությանն ուղղված սահմանափակումների կրճատման դեպքում:
«Իրան» օրաթերթ
Իրանի ուղերձն աշխարհին՝ խաղաղություն և հույս
Աշխարհի ամենամյա քաղաքական հավաքը մեկնարկել է: Աշխարհի երկրների նախագահները, և որոշ վարչապետներ ու ԱԳ նախարարներ, աստիճանաբար մեկնում են դեպի Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայան:
ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով, երկուշաբթի օրը Նյու-Յորք է մեկնել նաև ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին: Վեհաժողովում Ռոհանին կներկայացնի իր ելույթը՝ «Հույսի կոալիցիա» և «Հորմոզի հաշտության նախաձեռնություն» կարգախոսներով :
Armenpress.am
Ռուհանին կոչ Է արել Պարսից ծոցի երկրներին համատեղ ապահովել տարածաշրջանի անվտանգությունը
Թեհրանը կոչ Է անում Պարսից ծոցի բոլոր երկրներին մասնակցել տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովման Իրանի նախաձեռնությանը: Այս հայտարարությամբ Իրանի ղեկավար Հասան Ռուհանին սեպտեմբերի 23-ին հանդես Է եկել կառավարության նիստում Նյու Յորք մեկնելուց առաջ, որտեղ նա մասնակցելու Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պարսից ծոցի բոլոր երկրները հրավիրվում են մասնակցելու այդ նախաձեռնությանը»,- ասել Է Ռուհանին, որի ելույթը հեռարձակել Է Իրանի պետական հեռուստատեսությունը: Նա հավելել Է, որ «տարածաշրջանում անվտանգության ապահովման համապատասխան պլանը ներկայացվելու Է ՄԱԿ-ում»:
Նախագահի խոսքով՝ «այդ նախագիծը վերաբերում Է ոչ միայն անվտանգության, այլեւ տնտեսության հարցերին»: «Մենք այն անվանել են Հորմուզի խաղաղ նախաձեռնություն»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpress.am
Տարոն Հովհաննիսյանն անդրադարձել է վերջին տարիներին Ադրբեջանում անցկացված զորավարժություններին
Ադրբեջանում 2016-2019 թվականներին անցկացված 11 զորավարժություններում չկա ոչ մի արտառոց բան, և ադրբեջանական կողմը փորձում է հոգեբանորեն ճնշում գործադրել Հայաստանի և Արցախի բանակի վրա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:
«2016-2019 թվականի սեպտեմբեր Ադրբեջանն անցկացրել է 11 զորավարժություն 10 հազար և ավելի անձնակազմով: 2016 թվականին անց է կացվել երկու, 2017-2019 թվականներին՝ երեքական զորավարժություն: Այս առումով որևէ արտառոց բան չկա, նրանք ուղղակի փորձում են հոգեբանորեն ճնշում գործադրել Հայաստանի և Արցախի բանակի վրա»,- նշեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այդ զորավարժությունների 30 տոկոսը եղել է հայտարարված հարձակողական, իսկ 70-ը՝ հակահարձակողական սցենարով: Զորավարժություններն անցկացնելով՝ նրանք փորձում են շտկել այն թերությունները, որոնք ունեցել են 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ:
Tert.am
Էրդողանը խեղկատակ է անվանել Գյուլենին ու համոզմունք է հայտնել, որ նա ու իր բոլոր կողմնակիցները մի օր դատարանի առաջ կկանգնեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ում իր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Թուրքիան վճռականությամբ լի է պայքարելու ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլլենի կազմակերպության դեմ, գրում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ գյուլենականները փորձում են ճեղք առաջացնել մահմեդականների միջև և հարվածել միջպետական հարաբերություններին։
«Մենք պատրաստ ենք ամբողջ աշխարհին ցույց տալ ահաբեկչական կազմակերպության իրական դեմքը, որի կողմնակիցների ձեռքով 2016 թվականի հուլիսի 15-ին զոհվեց 251 և վիրավորվեց 2193 քաղաքացի» - նշել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը խեղկատակ է անվանել Գյուլենին ու համոզմունք է հայտնել, որ վերջինս և իր բոլոր կողմնակիցները մի օր դատարանի առաջ կկանգնեն։
Էրդողանը հատուկ ընդգծել է Թուրքիայի արդարադատության և արտաքին գործերի նախարարությունների ջանքերը Գյուլենին արտահանձնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը և նրա կողմնակիցները մեղադրվում են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի համար։
2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («FETO»`«Ծառայություն») շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
News.am
Գլոբալ տաքացման տեմպերն արագանում են. զեկույց
Գլոբալ տաքացման նշաններն ու ազդեցությունն արագանում է, հաղորդում է BBC-ը՝ հղում կատարելով գիտնականների վերջին զեկույցին կլիմայական փոփոխությունների թեմայով Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի բանակցությունների նախաշեմին:
Ըստ Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ՀՕԿ) ստացած տվյալների՝ 2014-2019 թվականներին գրանցվել է ռեկորդային ջերմություն:
Զեկույցի հեղինակները նշում են, որ այդ նույն ժամանակաշրջանում զգալիորեն բարձրացել է ծովի մակարդակը, իսկ ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտում հասել են նոր բարձրության:
ՀՕԿ-ում հայտարարում են ածխաթթվի արտանետումների մակարդակի անհապաղ կրճատման անհրաժեշտության մասին: Հրապարակված զեկույցը նորագույն գիտության եզրակացությունն էր վերջին տարիներին տաքացման աննախադեպ մակարդակի պատճառների եւ աճող ազդեցության մասին:
Փաստաթղթում նշված է, որ գլոբալ ջերմաստիճանը բարձրացել է 1850 թվականից 1.1 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի սանդղակի, իսկ 2011-2015 թվականներին՝ 0.2 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի:
168.am
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Այս մասին հայտնում է թուրքական «Միլիեթ» լրատվամիջոցը:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժնի տարածած հայտարարության համաձայն՝ երկու երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող թեմաներ: