Մամուլի տեսություն 24.09.2019
ԻԻՀ նախագահը, ով մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին, իր ելույթում ներկայացնելու է Հորմուզի խաղաղության նախագիծը, որի նպատակն է համագործակցել Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ՝ անվտանգություն հաստատելու նպատակով
Մարդոմսալարի օրաթերթ
Հորմուզի նեղուցի խաղաղության նախագիծը
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձում է «Արամքոյի» վնասը ավելի մեծ ներկայացնել քան այն իրականում կա: Նա հավելել է. «Վնասը կարելի է վերականգնել երկու շաբաթում, սակայն այդ ժամկետը ներկայացվում է մեկ ամիս: Նրանց նպատակն է տիրանալ Սաուդյան Արաբիայի արևելքի նավթին: Սակայն այդ կռիվը մեզ չի վերաբերվում: Դա ԱՄՆ-ի ու Չիանստանի կռիվն է և նրանք այդ խնդիրը շահարկում են ու փորձում ձևավորել ռազմական դաշինք և ավելի մեծ ներկայություն ունենալ տարածաշրջանում: Իսկ Իրանը ներկայացրել է «Հորմուզի խաղաղության նախագիծը», որի նպատակն է Պարսից ծոցի երկրների հետ համագործակցությամբ, տարածաշրջանում հաստատել անվտանգություն: Սակայն այս նախագիծը վերաբերում է նաև տնտեսությանն ու քաղաքականությանը»:
Ռոհանիի խոսքերով. «Մենք Պարիսց ծոցի և Հորմուզի նեղուցի տարածաշրջանի բոլոր երկրներին կոչ ենք անում միանալ այս դաշիքնին՝ տարածաշրջանի անվտանգությունը երաշխավորելու նպատակով: Սակայն մեր առաջարկին դեռևս հստակ պատասխաններ չեն եղել: ԱՄՆ-ը հայտարարել է, որ ցանկանում է ծանոթանալ նախագծին: Հույսով եմ այն կներկայացվի ՄԱԿ-ում և մենք աշխարհին կհայտարարենք, որ Իրանը ձգտում է տարածաշրջանում խաղաղություն հաստատել»:
Քեյհան օրաթերթ
Եգիպտոսը՝ նոր հեղափոխության շեմին. Ձերբակալվածների թիվը հասել է 650 հոգու
Եգիպտոսում բողոքի ցույցերի աճին զուգահեռ, Ալ Սիսիի ենթակայության տակ գտնվող ուճերի կողմից աճել են ձերբակալությունները: Վերջին 4 օրերի ընթացքում, ձերբակալվածների թիվը գերազանցել է 650 հոգին: Ձերբակալվածները մասնակցել էին բողոքի ցույցերին և կոչեր վանկարկել ՝վերջերս բացահայտված նախագահ Ալ Սիսիի կոռուպցիոն գործունեության դեմ:
Ջոմհուրի Էսլամի օրաթերթ
Եվրոպական երկու բանկեր միացել են INSTEX-ին
Իրանի ու Եվրոպայի միջև ֆինանսկան հարաբերությունների կարգավորման նպատակով գործադրված մեխանիզմի՝ INSTEX-ի գործադիր տնօրենը հայտարարել է, որ մի եվրոպական բանկ արդեն միացել է համակարգին, իսկ երկրորդի միանալու գործընթացն ընթացքի մեջ է:
Ալի Ասղար Նուրին, Թեհրանում կայացած Առևտրի և կապիտալի շուկայի հանձնաժողովում հայտարարել է. «Հաշվի առնելով Իրանի նավթի վաճառքի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի պատժամիջոցները, մեխանիզմը գրեթե անհնար է ֆինասնավոևել նավթի վաճառքից առաջացած գումարով: Հետևաբար, հիմնադրամը պետք է ֆինասնավորվի այլ աղբյուրներից, այդ թվում՝ ոչ նավթային արտահանումներից առաջացած ֆինանսական միջոցներով: Ներկայումս կողմերը քննարկում են այս առաջարկը»:
Համշահրի օրաթերթ
Ծայրահեղ աջերը Բրիտանիայի ամենամեծ ահաբեկչական սպառնալիքն են
Բրիտանիայի հակաահաբեկչական ոստիկանության պետը հայտարարել է, որ ծայրահեղ աջերն այդ երկրի ամենամեծ ահաբեկչական սպառնալիքն են:
Նիլ Բասուն լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ կառույցի կողմից քննվաող 800 դեպքերի 10 տոկոսը վերաբերում են ծայրահեղ աջակաողմյան խմբավորումներին, և այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է:
armenpress.am
ՀՀ-ում մեկնարկած ռազմավարական զորավարժությանը ներգրավված է մեծաքանակ սպառազինություն և տեխնիկա
ՀՀ-ում անցկացվող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությանը ներգրավված է մեծաքանակ սպառազինություն և ռազմական տեխնիկա:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորավարժությանը մասնակցող 1-ին զորամիավորման ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ և պատրաստ են պայմանական մարտական խնդիրների կատարմանը:
armenpress.am
Սիրիայում հայ սակրավորները 2 ականադաշտ են ականազերծել Ալ Հուսեյնիա բնակավայրի տարածքում
Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել պաշտոնական միջոցառում, որի ընթացքում հայ մասնագետներն ու Հալեպի նահանգապետարանի ներկայացուցիչներն իրականացրել են տեղազննում, որից հետո Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը Հալեպի փոխնահանգապետ Կումեթ Ասի ալ Շեյխին է հանձնել հավաստագրերը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիրիայից հայտնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը։
Համաձայն դրանց՝ համար 1 և համար 2 վտանգավոր տարածքներն ականազերծված են, մաքրված և ստուգազննված։ Հանձնման վկայականով նշված տարածքներն անվտանգ են և պիտանի հետագա նպատակային օգտագործման համար։
Մաքրված երկու ականադաշտերը կազմում են 90 հազար քառակուսի մետր, սակրավորներն աշխատանքների ընթացքում նշված հատվածից ավելի քան 50 հատ պատերազմի պայթուցիկ մնացորդ են հայտնաբերել։
Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և մեծագույն աջակցության համար՝ նշելով, որ պատմական օր է, որը ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ Միջոցառման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով։
panarmenian.net
ՌԴ ԱԳ փոխնախարար. Պուտինը հոկտեմբերի 1-ին Երևան կայցելի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է հոկտեմբերի 1-ին մասնակցել Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ռուսաստանն ու Հայաստանը վստահաբար շարժվում են բազմակողմ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Ընթանում է ինտնեսիվ քաղաքական երկխոսություն բարձր և բարձրագույն մակարդակով: Մեկ շաբաթից՝ հոկտեմբերի 1-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Երևան, մասնակցելու Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին»,-ասել է Ռուդենկոն ՀՀ դեսպանատանը Հայաստանի Անկախության օրվա առթիվ հանդիսավոր ընդունելության ժամանակ: