Մամուլի տեսություն 25.09.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111835-Մամուլի_տեսություն_25.09.2019
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, երեկ հանդիպումներ ու բանակցություններ է ունեցել եվրոպական երկրների ղեկավարների հետ: Հանդիպումների ժամանակ, ընդգծվել է ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը: ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նիստում ունեցած ելույթում, Հասան Ռոհանին պաշտպանել է Իրանի իրավունքն ու շահերը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Սեպտեմբեր 25, 2019 10:31 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25.09.2019

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, երեկ հանդիպումներ ու բանակցություններ է ունեցել եվրոպական երկրների ղեկավարների հետ: Հանդիպումների ժամանակ, ընդգծվել է ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը: ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նիստում ունեցած ելույթում, Հասան Ռոհանին պաշտպանել է Իրանի իրավունքն ու շահերը:

Համդելի օրաթերթ

Ռոհանիի բարդ առաքելությունը Նյու Յորքում

Երեշքաբթի օրը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանում: Թվում է, որ նկատի առնելով իրանաֆոբիայի մթնոլորտը որն առաջացել է Արամքոյի դեպքից հետո և այդ միջադեպին Իրանի մասնակցության վերաբերյալ եվրոպական եռյակի մեղադրանքների հետևանքով, ելույթը հոգեբանական ճնշում էր պարունակում:  Հաշվի առնելով բոլոր այս հանգամանքները, Ռոհանին հայտնվել էր երկակի իրավիճակում

 

Մարդոմսալարի օրաթերթ

Պատժամիջոցների պայմաններում, Իրանը կարողանում է ապահովել անհրաժեշտ դեղամիջոցները

ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախարարն անդրադառնալով դեղերի ոլորտում նախարարության քաղաքականությանը, նշել է. «Չնայած Իրանի ժողովուրդը ենթարկվել է ամենախիստ պատժամիջոցներին, սական բարեբախտաբա, դեղերի արտադրության համար անհրաժեշտ հումքի և բուժման համար անհրաժեշտ դեղորայքի ներկրման հարցում խնդիրներ չունենք»:

Իրան ֆարմայի 5-րդ ցուցահանդեսի շրջանակներում, Սաիդ Նամաքին բարձր գնահատելով սրբազան պաշտպանության տարիների զոհերի, այդ թվում նաև դեղորայքի պակասի հետևանքով գրանցված զոհերի հիշատակը, խոսել է դեղագործության ու բուժման ոլորտում նախարարության ռազմավարության մասին: Նա նշել է. «Առաջնահերթ քաղաքանությունը ներքին արտադրությունը զարգացնելն  է և մենք հուսյով ենք, որ այս հարցում կունենանք բոլորի աջակցությունը»:

 

Ջոմհուրի էսլամի օրաթերթ

Չամսկի. Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները պատերազմական գործողություններ են և պետք է դատապարտվեն

Նոամ Չամսկին, անդրադառնալով ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին, նշել է. «Պատժամիջոցները հենց սկբից անօրինական էին, քանի որ դրանք երկրորդական պատժամիջոցներ էին, որ կիրառվում էին միջազգային ֆինանսական համակարգում ԱՄՆ-ի գերակայոթյան պատճառով»:

Նա հավելել է. «Ինչպես ասել եմ նախկինում, իմ կարծիքով, պատժամիջոցներն անօրինական են, քանի որ կիրառվել են այլ երկրների դեմ՝ միջազգային ֆինանսական համակարգում ԱՄՆ-ի ու մի շարք երկրների գերակայության պատճառով: Դրանք տնտեսական շրջափակման մի տեսակ են և միջազգային օրենսդրության համաձայն, կարող են որակվել որպես պատերազմական գործողություն»:

 

armenpress.am

ԱՊՀ-ի ղեկավարներն հռչակագիր կընդունեն ռազմավարական տնտեսական համագործակցության մասին

ԱՊՀ-ի պետությունների ղեկավարները հոկտեմբերի 11-ին Աշգաբադում կայանալիք հերթական գագաթնաժողովում կքննարկեն տնտեսական համագործակցության ռազմավարությանը վերաբերող հռչակագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 25-ին լրագրողներին հայտնել Է Բելառուսում Ուզբեկստանի դեսպան, Համագործակցության կանոնադրային եւ մյուս մարմիններին առընթեր Ուզբեկստանի մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Նասիրջան Յուսուպովը Մինսկում ԱՊՀ-ի երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ:

«Գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 11-ին Աշգաբադում, դրան նախորդելու Է արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որտեղ կքննարկեն այն հարցերը, որոնք այնուհետեւ պետք Է արդեն վերջնականապես քննարկվեն պետությունների ղեկավարների կողմից: Ինչ վերաբերում Է առավել կարեւոր հարցերին, ապա, թուրքմենական կողմի նախաձեռնությամբ, հռչակագիր կընդունվի տնտեսական ու ռազմավարական համագործակցության վերաբերյալ»,-ասել Է Յուսուպովը:

Նրա խոսքով՝ նաեւ կընդունվի ԱՊՀ-ի անդամ երկրների՝ աշխարհի հասարակայնությանն ուղղված դիմումը Հայրենական մեծ պատերազմի ավարտի 75-ամյակի կապակցությամբ: Ռազմավարական տնտեսական համագործակցության հռչակագիրն ընդգծում Է, որ Համագործակցության երկրները շահագրգռված են զարգացնել անդրսահմանային միջմայրցամաքային նախագծեր,պատրաստ են համագործակցել ոչ միայն հետխորհրդային տարածքի շրջանակներում, այլեւ մյուս բոլոր այն պետությունների հետ, որոնք ցանկանում են միանալ կազմակերպությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Չինաստանում կառուցել են աշխարհում ամենաերկար ծովային երկաթուղային-ավտոմոբիլային կամուրջը

Չինաստանն ավարտել Է ծովային նեղուցի վրայով աշխարհում ամենաերկար կամրջի հիմնական կառուցվածքի շինարարությունը, որը նախատեսված Է ինչպես ավտոմոբիլային, այնպես Էլ երկաթուղային տրանսպորտի համար: Ինչպես հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, սեպտեմբերի 25-ի առավոտյան շինարարները տեղադրել են այդ խոշորածավալ կառույցի 473 տոննա քաշով վերջին հեծանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խոսքը վերաբերում Է այն կամրջին, որը Ֆունչժոու քաղաքը (Ֆունցզյանի արեւելյան նահանգ) կմիացնի Պինտանի գավառի հետ: Երկհարկ կառուցվածքի ընդհանուր երկարությունը կկազմի 16,3 կիլոմետր: Վերին մակարդակում կլինի վեցգոտի ճանապարհ ավտոտրանսպորտի համար՝ նախատեսված դրանով ժամում մինչեւ 100 կիլոմետր արագությամբ երթեւեկության համար: Ստորին մակարդակը նախագծված Է երկաթուղային տրանսպորտի համար: Այդ կամրջի կառուցումն սկսվել Է 2013 թվականի նոյեմբերին, իսկ ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում Է 10,9 միլիարդ յուանի (շուրջ 1,5 միլիարդ դոլարի) չափով: Կամուրջը նախատեսված Է շահագործման հանձնել 2020 թվականի առաջին կեսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

.panorama.am

Փարիզում կայացել է «Շառլի հայացքը» ֆիլմի պրեմիերան

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Փարիզում կայացել է «Շառլի հայացքը» ֆիլմի նախնական պրեմիերան, որը նվիրված է ֆրանսահայ մեծանուն շանսոնյեին: Ֆիլմը նկարահանվել է  երգչի կողմից տարիներ շարունակ նկարած սեփական արխիվի հիման վրա։ Այս մասին գրում է Tass-ը։

«Elysées – Biarritz» կինոթատրոնում ֆիլմի առաջին դիտողներն Ազնավուրի հարազատներն ու ընկերներն են եղել:

Շառլ Ազնավուրի կողմից նկարված կադրերն ուղեկցվում են Ազնավուրի լավագույն երգերով։

«1948 թվականին ֆրանսիական շանսոնի թագուհի Էդիթ Պիաֆը նվիրեց Շառլին իր կյանքի առաջին տեսախցիկը, որից Ազնավուրն էլ երբեք չբաժանվեց։ 1980-ականների սկզբին, երբ նկարահանված նյութն արդեն կազմում էր տասնյակ ժամեր, ստեղծվեց յուրահատուկ օրագիր»,-ասել է ֆիլմի ռեժիսոր Մարկ դի Դոմինիկոն։

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը կյանքից հեռացավ 2018թ.-ի հոկտեմբերի 1-ին՝  94 տարեկան հասակում, Ֆրանսիայի իր տանը։