Հույսի կոալիցիա՝ Իրանի խաղաղության խոսքը հզորության գագաթնակետին
ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանում ունեցած ելույթում, Իրանի նախագահը բոլոր իրանցիների անունից խոսել է հույսի ու խաղաղության կոալիցիայի մասին, սակայն միևնույն ժամանակ նախազգուշացրել է Իրանի դեմ ցանկացած արկածախնդրության կապակցությամբ:
Չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի ԳԱ-ի 74-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, նշելով որ տարածաշրջանի համար ԱՄՆ-ի նախագծերը դատապարտված են պարտության, Հասան Ռոհանին ասել է.«Անվտանգության ապահովման և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Իրանի տարածաշրջանային օգնություններն ու համագործակցությունները որոշիչ դեր են ունեցել»:
Իրանի դոկտրինան ու քաղաքականությունը շարունակ հիմնված է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում խաղաղության վրա: Ահաբեկիչների դեմ Իրանի լուրջ պայքարը և Հորմուզի ռազմավարական նեղուցում անվտանգության հաստատումն իրականացվել են այս դոկտրինայի շրջանակներում:
Իրանը, հենվելով տեղական ու տարածաշրջանային կարողությունների վրա, տարբեր ելքեր է առաջարկել Պարսից Ծոցի ու Արևմտյան Ասիայի տարածաշրջանում հավաքական կայուն անվտանգության իրականացման համար, որի հիմքը փոխըմբռնման ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված տարածաշրջանային համագործակցություններն են:
Որպես հարևաններ, տարածաշրջանի երկրների համագործակցություններն ու ինտեգրումը ամուր կապված է տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատման հետ: Այսպիսի պայմաններում, առանց հաշվի առնելու այս կարևոր սկզբունքը, ցանկացած կոալիցիայի ձևավորում, կահնգեցնի տարածաշրջանում լարվածության ու բռնության սրման:
Պատմական այս զգայուն պահին, Պարսից Ծոցի տարածաշրջանում Իրանը տարբեր նախագծեր այդ թվում տարածաշրջանային երկխոսության նախագիծ է ներկայացրել: Այժմ էլ, շարունակելով իր խաղաղատենչ քաղաքականությունն Իրանի նախագահը ՄԱԿ-ում, որի առաքելությունը գլոբալ անվտանգության ու խաղաղության պահպանումն է, ներկայացրել է «Հույսի կոալիցիա» նախագիծը:
Ներկայացնելով նախաձեռնությունը և նշելով, որ Իրանի պատմական պատասխանատվությունը Պարսից Ծոցում և Հորմոզի նեղուցում անվտանգության, խաղաղության, կայունության ու առաջադիմության պահպանումն է, Ռոհանին Պարսից Ծոցի ու Հորմուզի նեղուցի զարգացումներից ազդվող բոլոր երկրներին կոչ է արել միանալ «Հույսի կոալիցիային» կամ «Հորմուզի խաղաղություն նախաձեռնությանը»:
Այս նախաձեռնության նպատակը Հորմուզի նեղուցի երկրների ու ժողովրդների խաղաղության, կայունության ու անվտանգության մակարդակի բարձրացումը և առաջադիմության ապահովումն է, ինչի իրականացման համար անհրաժեշտ է երկրների հաշտություն, փոխհասկացողություն և խաղաղանպատակ հարաբերություններ:
Ընդհանուր լեզուն իր մեջ ներառում է փոխհասկացողություն, ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգում, ՄԱԿ-ի կանոնադրության գործադրում, երկխոսություն, միմյանց ներքին հարցերին չմիջամտել և ամենից կարևորը «Հույսի կոալիցիայի» սկզբունքների փոխադարձ ընկալում:
Հույսի կոալիցիայի նպատակներն ու սկզբունքները խոսում են Պարսից Ծոցի ու Հորմուզի նեղուցի տարածաշրջանում հանդարտության, անվտանգության ու մշտական խաղաղության հաստատման հարցում Իրանի գործադրած «առավելագույն ջանքերի» մասին, ինչը Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության, էներգետիկայի անվտանգության ու նավթի ազատ հոսքի ոլորտներում լրացնում է Իրանի քաղաքականությունը:
Իրանի նախաձեռնությունը համապատասխանում է տարածաշրջանային իրականություններին և Պարսից Ծոցի տարածաշրջանի երկրների վճռականությամբ հնարավոր է դրական տեսնել տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության հեռանկարը:
Այս ուղղությամբ, նշելով որ Իրանի հարևանների խաղաղությունը, անվտանգությունն ու անկախությունն Իրանի խաղաղությունը, անվտանգությունն ու անկախությունն է, նախագահ Հասան Ռոհանին շեշտել է. «Իրանը չի ընդունի օտարների հրահրիչ միջամտությունները և կտրուկ պատասխան կտա իր անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած ագրեսիայի»: