Մամուլի տեսություն 26-6-2019
ՄԱԿ-ի ԱԳ-ի նստաշրջանում ունեցած ելույթում, ներկայացնելով Իրանի տարածաշրջանային ու միջազգային դիրքորոշումները. ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ներկայացրել է «Հորմոզի խաղաղության նախաձեռնություն» կամ «Հույսի կոալիցիա» տարածաշրջանային խաղաղության նախագիծը:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Հորմոզի խաղաղության նախաձեռնությունը
Իրանի նախագահը Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում անվտանգության, խաղաղության, կայունության պահպանումը Իրանի պատմական պատասխանատվությունը համարելով, Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի բոլոր երկրներին կոչ է արել միանալ «Հորմոզի խաղաղության նախաձեռնությանը:
Սեպտեմբերի 25-ին, ՄԱԿ-ի ԱԳ-ի նստաշրջանում ունեցած ելույթում, Հասան Ռոհանին ասել է, որ պատերազմի և բռնության մեջ ներդրումներ կատարելու փոխարեն՝ ավելի լավ է ներդրումներ անել ավելի լավ ապագայի համար: Նա հավելել է.«Հույսի կոալիցիա նախաձեռնության նպատակը Հորմուզի նեղուցի երկրների ու ժողովրդների խաղաղության, կայունության ու անվտանգության մակարդակի բարձրացումը և առաջադիմության ապահովումն է, ինչի իրականացման համար անհրաժեշտ է երկրների հաշտություն, փոխհասկացողություն և խաղաղանպատակ հարաբերություններ»:
«Ջոմհուրի Էսլամի»
Դոլարը դուսր է եկել Ռուսաստանի և Թուրքիայի հետ Իրանի ֆինանսական գործարքներից
Իրանի կենտրոնական բանկի ղեկավարն ասել է, որ Ռուսաստանի հետ ԻԻՀ բոլոր ֆինանսական գործարքներըն արդեն կատարվում են երկու երկրների ազգային արժույթի միջոցով: Նա հավելել է որ Թուրքիայի հետ գործարքների մոտ 30-ից 40 տոկոսը նույնպես կատարվում են ազգային արժույթով, իսկ մնացածը ՝ եվրոյով»:
Թուրքիայի և Ռուսաստանի հետ ազգային արժույթներով բանկային և առևտրի վերաբերյալ Աբդոլնասեր Հեմաթին ասել է. «Այս երկրների հետ մենք այժմ դոլարով առևտուր չենք անում: Մենք եվրոն օգտագործում են որպես փոխարկման հիմք, որպեսզի չվնասենք մյուս կողմին»:
«Համշահրի» օրաթերթ
Եգիպտոսում ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ
Եգիպտոսի մարդու իրավունքների կառույցները հայտնում են, որ անցյալ շաբաթ ավելի քան 1000 մարդ ձերբակալվել է Եգիպտոսի տարբերշրջաններում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ:
Աղբյուրները հայտնում են, որ ձերբակալվածների մեջ կա երկու ընդիմադիր ակադեմիկոս:
«Ջամե Ջամ» օրաթերթ
ԱՄՆ-ի գանձապետության նախարարությունը պատժամիջոց է սահմանել մի քանի չինական ընկերությունների և անձանց դեմ
ԱՄՆ-ի գանձապետության նախարարությունը, Իրանի հետ կապ ունենալու մեղադրանքով,պատժամիջոցներ է սահմանել մի խումբ չինացիների և չինական մի քանի կազմակերպությունների դեմ, :
ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը բոյկոտի է ենթարկել «Կասկո» տրանսպորտային ընկերությանը և Չինաստանի Concord նավթային ընկերությանը:
«Թըփեմադ» օրաթերթ
Փելոսի. Թրամփը սպառնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, չորեքշաբթի օրը հակադարձելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահի հեռախոսազրույցի տեքստի հրապարակմանն ասել է.«Թրամփի պահվածքը թուլացրել է ԱՄՆ-ի ընտրությունների և ազգային անվտանգությունը»:
Նենսի Փելոսին ասել է, որ նախագահ Թրամփը փորձել է անօրինականությունը տարածել ԱՄՆ-ում Եվ հիմա այն արտահանում է այլ երկրներ:
84 հյուր 21 երկրից. ԵՊՀ-ն պաշտոնապես ընդունել է օտարերկրյա հյուրերին
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակում այսօր տեղի է ունեցել օտարերկրյա հյուրերի պաշտոնական ընդունելություն՝ ըստ պատվիրակությունների:
Այս տարի ԵՊՀ հարյուրամյակին նվիրված միջոցառումներին մասնակցում է 84 հյուր 21 երկրից՝ Բելառուսից, Բրազիլիայից, Կանադայից, Գերմանիայից, Չեխիայից, Վրաստանից, ԱՄՆ-ից և այլ պետություններից:
Հյուրերին առաջինը ողջունեց ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը, որից հետո նրանք այցելեցին Լ. Ղարիբջանյանի անվան ԵՊՀ պատմության թանգարան և ծանոթացան համալսարանի հիմնադրման պատմությանը: Մեզ հետ զրույցում Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի պրոֆեսոր Քրիստիան Թիթյեն նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել ԵՊՀ հարյուրամյակին նվիրված միջոցառմանը:
Այսօր տեղի է ունենալու նաև ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստ, որի ընթացքում նախատեսվում են ակադեմիական ազատության մասին հռչակագրի ընդունում և պարգևատրման արարողություն:
Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը
Կյանքից հեռացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, հայտնում է France 24-ը` հղում անելով նրա ընտանիքին:
Ժակ Շիրակն 86 տարեկան էր: Նոյեմբերի 29-ին նա կդառնար 87 տարեկան:
Նա Ֆրանսիայի նախագահն է եղել 1995-2007 թվականներին: Մինչ այդ նա եղել է երկրի վարչապետն ու 18 տարի՝ Փարիզի քաղաքապետը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ ներկայացուցիչ Իգոր Պոպովը, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ստեֆան Վիսկոնտին, ԱՄՆ ներկայացուցիչ Էնդրյու Շոֆերը) առաջիկայում կայցելեն Հայաստան ու Ադրբեջան: Այդ մասին ասվում է սեպտեմբերի 25-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում միասնական և անհատական հանդիպումներ են ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Համանախագահները նաև հանդիպել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի, ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Խաշուկջիի սպանության պատասխանատվությունը
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդն ընդունել է Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության հետ կապված միջադեպի պատասխանատվությունը: Այդ մասին ասվում է Frontline ցիկլի վավերագրական ֆիլմի ծանուցման մեջ, որը սեպտեմբերի 26-ին տեղադրվել է ԱՄՆ-ի հանրային հեռարձակման ծառայության (PBS) կայքում:
«Դա տեղի է ունեցել, երբ ես ծառայության մեջ էի (PBS-ի տարբերակում՝ բառացիորեն՝ «իմ հերթափոխի ժամանակ»): Ես ստանձնում եմ ողջ պատասխանատվությունը»,- ասել է արքայազնը, որը երկրում կարևորությամբ երկրորդ դիրքն է զբաղեցնում թագավորից հետո: Նա, սակայն, պնդում է, որ իրազեկված չի եղել Խաշուկջիի հետ կատարվածի մասին: Արքայազնը պարզաբանել է, որ թագավորությունում «20 մլն հպատակ և 3 մլն պետական ծառայող կա», որոնք ունեն իրենց օրակարգն ու խնդիրները, և հնարավոր չէ իմանալ, թե ինչ է անում նրանցից յուրաքանչյուրը:
Aysor.am
Զելենսկի. Թրամփն օգնություն է խոստացել Ղրիմը «վերադարձնելու» հարցում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դունալդ Թրամփն օգնություն է խոստացել Ղրիմը «վերադարձնելու» հարցում:
«Ինձ թվում է, ես դա լսեցի, որ նա համաձայն է, որ դա մեր հայրենի հողն է, և մենք վերադարձնելու ենք այն: Նա ասում է. «Այո՛, ձեզ հարկավոր է աշխատել, և մենք օգնելու ենք ձեզ», - Զելենսկու խոսքը մեջբերել է ՈւՆԻԱՆ գործակալությունը:
Պետությունների ղեկավարները նախօրեին շփվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում:
ԱՄՆ ղեկավարը հանդիպումը որակել է «ֆանտաստիկ», բայց մանրամասներ չի հայտնել: Միայն հայտնի է, որ նա խորհուրդ է տվել Զելենսկուն՝ «շարունակել առաջընթացը» Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ուկրաինայի նախագահն իր հերթին վստահեցրել է, որ չի ցանկանում միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին և պաշտոնակցին հրավիրել է այցելել Կիև:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը՝ բարձր մակարդակով ընթանում է Նյու Յորքում՝ սեպտեմբերի 24-ից 30-ը: