Մամուլի տեսություն 27.09.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111909-Մամուլի_տեսություն_27.09.2019
ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանում Իրանի պատվիրակության անդամները նշել են, որ Իրանը ոչ է ասում ԱՄՆ-ի հետ ճնշումների պայմաններում բանակցություններին և ընդգծում է տարածաշրջանի խաղաղությունը պահպանելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Սեպտեմբեր 27, 2019 13:41 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27.09.2019

ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանում Իրանի պատվիրակության անդամները նշել են, որ Իրանը ոչ է ասում ԱՄՆ-ի հետ ճնշումների պայմաններում բանակցություններին և ընդգծում է տարածաշրջանի խաղաղությունը պահպանելու անհրաժեշտությունը:

Ջամե Ջամ օրաթերթ

Ոչ բանակցություններին և կոչ՝ խաղաղություն հաստատել  տարածաշրջանում

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանում ունեցած ելույթում նշել է, որ ՀԳՀԾ-ն թուլացել է: Նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ չի բանակցի պատժամիջոցնրի առկայության պայմաններում: Եվ հարց է ծագում, թե արդյոք այս պայմաններում, Իրանի ներկայացրած «Հորմուզի խաղաղության» նախաձեռնությունը հաջողություն կունենա՞:

Ռոհանու ելույթը բաղկացած էր երկու հիմնական բաժիններից: ԻԻՀ նախագահը նախ դատապարտել է  ՀԳՀԾ-ի ԱՄՆ-ի դուրս գալը  և ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի խախտումը, ինչպես նաև համաձայնության եվրոպական անդամների կողմից դրա 11 կետերին հավատարիմ չմնալը: Այնուհետև, դիմելով հարևան այդ թվում՝ Պարսից ծոցի առափնյա երկրներին, Ռոհանին կոչ է արել ձևավորել կոալիցիա և անվտանգության դաշինք՝ տարածաշրջանի  խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար:

 

Լավրովը ՄԱԿ-ին կոչ է արել տեղափոխել իր գրասենյակն ԱՄՆ-ից

Դատապարտելով ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանին մասնակցելու համար ՌԴ պատվիրակության 10 անդամներին ԱՄՆ-ի կողմից մուտքի վիզա չտրամադրելու քայլը, ՌԴ ԱԳՆ Սերգել Լավրովը, կառույցի ղեկավարներին կոչ է արել ՄԱԿ-ի կենտրոնակայանը տեղափոխել ԱՄՆ-ից:

Հինգշաբթի օրը, Կոմերսանտ օրաթերթին տված հարցազրուցյում, Սերգեյ Լավրովը հայտարարել է. «ԱՄՆ-ը քայլ առ քայլ խախտում է որպես ՄԱԿ-ի հյուրընկալ կողմ իր պարտավորությունները, մինչդեռ ՌԴ Սոչի քաղաքը նույնպես կարող է ՄԱԿ-ի կենտրոնակայանի համար հարմար վայր լինել»:

ԱՄՆ-ը, չարաշահելով ՄԱԿ-ի հյուրընկալ երկիր լինելու իր դիրքը, մուտքի վիզա չի տրամադրում այն երկրների պատվիրակությունների անդամներին, որոնք քաղաքական խնդիրներ ունեն Վաշինգտոնի հետ: Հրապարակված լուրերը վկայում են, որ Վաշինգտոնը հրաժարվել է մուտքի արտոնագիր տրամադրել Իրանի տավիրակության անդամներից մեկ երրորդին:

 

Էթեմադ օրաթերթ

Էրդողան. Թուրքիան կշարունակի Իրանից նավթ ու գազ գնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում, հինգշաբթի օրը հայտարարել է, որ  Իրանից նավթի և գազի գնումները դադարեցնելն անհնար է և Անկարայի հետ Թեհրանի առևտրային հարաբերությունների ծավալն աճելու է:

Նա հավելել է, որ Անկարանչի վախենում ԱՄՆ-ի հավանական պատժամիջոցներից և չի ցանկանում դադարեցնել Իրանի հետ  համագործակցությունը:  

 

armenpress.am

Մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը

Նյու Յորքում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Նյու Յորքում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը»,- գրել է Նաղդալյանը:

 

armenpress.am

Առնվազն յոթ մարդ Է զոհվել հունական կղզու մոտ միգրանտների փոխադրող նավի շրջվելու հետեւանքով

Առնվազն յոթ մարդ Է զոհվել Էգեյան ծովում հունական Ինուսես կղզու մոտ միգրանտների փոխադրող նավի խորտակման հետեւանքով: Զոհվածների թվում են մինչեւ վեց տարեկան հինգ երեխա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky հեռուստաալիքը:Սկզբնապես Աթենքի նորությունների մակեդոնական գործակալությունը հայտնել Էր, որ երկու երեխա Է զոհվել ռետինե նավի հետ տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով, որտեղ 18 միգրանտ Է եղել, չորս մարդ անհետ կորած Էր համարվում:Հեռուստաալիքի տվյալներով՝ ընդամենը նավի վրա եղել Է 19 միգրանտ, որոնողափրկարարական գործողության ընթացքում հայտնաբերվել են յոթ զոհվածի, այդ թվում՝ երկու կանանց, նորածնի եւ մինչեւ վեց տարեկան չորս երեխայի մարմիններ:Ինչպես նշում Է գործակալությունը, արտակարգ պատահարը տեղի Է ունեցել սեպտեմբերի 27-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 11:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին) Թուրքիայի ափից 8 կիլոմետր արեւմուտք գտնվող կղզուց ոչ հեռու: Փրկվել Է 12 մարդ, ներառյալ հինգ տղամարդ, երեք կին, մինչեւ վեց տարեկան երեք երեխա եւ տասներկուամյա մի երեխա: Հեռուստաալիքը հայտնել Է, որ նրանք հոսպիտալացվել են Քիոսի հիվանդանոցում:Ճշտվում Է, որ արտակարգ պատահարի մասին հայտնել Է «Նիսոս Ռոդոս» բեռնատար նավի անձնակազմը, որը նույնպես սկսել Է փրկել միգրանտներին: Որոնողափրկարարական գործողությանը ներգրավվել են հունական առափնյա պահպանության եւ Եվրամիության սահմանների հսկողության Frontex գործակալության նավերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panorama.am

Ազգային ժողովում հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողով կստեղծվի

Ազգային ժողովում ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով՝ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականությունն ու արժանահավատությունը ստուգելու համար։

«Ազգային ժողովում իրավունքի ուժով ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով։

Այն կուսումնասիրի մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

 

.panarmenian.net

Էրեբունի-Երևանը»՝ հոկտեմբերի 19-ին

Էրեբունի-Երևան» տոնակատարությունները տեղի կունենան հոկտեմբերի 19-ին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

«Ինչպես արդեն նշել էինք, տոնական միջոցառումները տեղի կունենան համաչափ՝ բոլոր վարչական շրջաններում։ Տոնական միջոցառումների ծրագիրը կհրապարակենք հաջորդ շաբաթ»,-ասվում է գրառման մեջ։

Այս տարի Հայաստանի մայրաքաղաքը կդառնա 2801 տարեկան: Երևանի օրը՝ «Էրեբունի-Երևանը» նշվում է ամեն տարի, դեռևս խորհրդային ժամանակներից: