Մամուլի տեսություն 28.09.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111950-Մամուլի_տեսություն_28.09.2019
Մի հաղորդմամբ ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ Իրանի ցենտրիֆուգային համալիրները պատրաստ են պահեստավորել հարստացված ուրանը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Սեպտեմբեր 28, 2019 14:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28.09.2019

Մի հաղորդմամբ ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ Իրանի ցենտրիֆուգային համալիրները պատրաստ են պահեստավորել հարստացված ուրանը:

«Մարդոմսալարի»

Իրանի պատասխանը Եվրոպային

ՄԱԳԱՏԷ-ն մի հաղորդմամբ հաստատել է, որ Իրանի ցենտրիֆուգային համալիրները պատրաստ են պահեստավորել հարստացված ուրանը: ՄԱԳԱՏԷ-ն Իրանի միջուկային գործունեության մասին զեկույց է ներկայացրել ՀԳՀԾ-ի մյուս կողմերին: Այս կապակցությամբ Ռոյտերս լրատվական գործակալությունն ասում է.«2019թ. սեպտեմբերի 25-ին, ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ հետազոտության ու ընդլայնման 2-րդ և 3-րդ գծերի վրա տեղադրված ցենտրիֆուգները պահեստավորում կամ  փորձում են պահեստավորել հարստացված ուրան :

Իրականությունն այն է, որ այնպես ինչպես Ֆեդերիկա Մոգերինին է խոստովանել.«ՀԳՀԾ-ի պահպանումը չափազանց դժվարացել է»: ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանի օրերին անհատական ու հվաքական դիրքորոշումները և կարծիքները ցույց տվեցին, որ «անկարող Եվրոպան» ԱՄՆ-ի կամքից անկախ ցանկացած որշման ընդունման ուժը, ունակությունն ու քաջությունը չունի և միայն փորձում է շարունակել զրո գումարման հաշվով խաղը:

 

«Քեյհան»

8 ամսվա ընթացքում Իրանի պողպատի արտադրությունը գերազանցել է 17 մլն. տոննայի սահմանը

Երկաթի և պողպատի համաշխարհային միությունը իր վերջին հաղորդման ընթացքում հայտնել է անցնող 8 ամիսների ընթացքում Իրանի պողպատի արտադրության 6.4 տոկոսանոց աճի մասին:

Իրանի պողպատի արտադրությունը, որ 2018թ. անցած 8 ամսվա ընթացքում 16.153 մլն. տոննա էր հայտարարվել, ընթացիկ տարվա առաջին 8 ամսվա ընթացքում ավելանալով հասել է 17.188 մլն. տոննայի: Ավելի քան 6 տոկոս Իրանի պողպատի արտադրության աճը տեղի է ունենում այն դեպքում, երբ ԱՄՆ-ի կառավարությունը դուրս գալով ՀԳՀԾ-ից վերականգնել է Իրանի տնտեսության դեպ պատժամիջոցները այդ թվում պողպատի արդյունաբերության դեմ պատժամիջացները:

2019թ. մայիս ամսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այդ ամսի 8-ին արձակած գորրծնական հրամանագրով պատժամիջոցներ է սահմանել Իրանի մետաղի արդյունաբերության եկամուտների դեմ:

 

«Ջոմհուրի Էսլամի»

ԱՄՆ-ի օրաթերթ.«Սաուդյան Արաբիան Եմենին հրադադարի առաջարկ է արել»

Վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, ԱՄՆ-ի «Wall street Journal» օրաթերթը գրել է, որ Սաուդյան Արաբիան Եմենի ազգային փրկություն կառավարությանը հրադադարի առաջարկ է տվել:

Ուրբաթ օրը, հղում անելով իրազեկ աղբյուրներին «Wall street Journal» օրաթերթը գրել է, որ Սաուդյան Արաբիան այս առաջարկը տվել է Եմենի ազգային փրկություն կառավարության նախաձեռնությունից հետո: Այս օրաթերթը Ռիադի առաջարկած հրադադարը «մասնակի հրադադար» է անվանել և գրել է, որ հրադադարը գործադրվելու է 4 առանցնքներում այդ թվում Եմենի մայրաքաղաք Սանաա քաղաքում:

 

«Էբթեքար»

ԵՄ-ն Իրանին սպառնացել է, որ դուրս կգա ՀԳՀԾ-ից. Մի քայլ մինչև ՀԳՀԾ-ի ավարտը

Բրիտանիայի Գարդիան օրաթերթը մի հաղորդմամբ անդրադառնալով Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ ԵՄ-ի համաձայնությանը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը Նյու Յորքում գումարված Իրանի ու «4+1» խմբի հետ արտահերթ նիստի ընթացքում, եվրոպացիները նախազգուշացրել են, որ եթե Իրանի 4-րդ քայլը զգալի լինի, ԵՄ-ը նույնպես կլքի ՀԳՀԾ-ն: ԵՄ-ը ՀԳՀԾ-ն համարում է իր դիվանագիտական ժառանգությունը և հստակեցնում է, որ այս համաձայնությունը պետք է պահպանվի:

 

armenpress.am

Զինծառայող Արման Լևոնյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Սեպտեմբերի 28-ին ժամը 06:50-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արման Արմենի Լևոնյանի՝ կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ

:

armenpress.am

Զորամասերից մեկում անցկացվեցին զորավարժություններ բացառապես պահեստազորայինների ներգրավմամբ

Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող «Զինված ուժերի ծավալումը հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ հանրապետական ռազմավարական զորավարժության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում սեպտեմբերի 28-ին անցկացվեցին զորավարժություններ պահեստազորայինների՝ սակրավորների ներգրավմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ պլանավորվել էին այն գործողությունները, որոնք մարտի դաշտում երաշխավորված կերպով առաջանում են։ Մասնավորապես, ականադաշտերի տեղադրումը և ականազերծումը, ռազմական նշանակության ճանապարհների վերակառուցումը, վերանորոգումը, պայթեցված կամուրջների մոտակայքով ճանապարհների ապահովումը՝ կիրառելով բարդ տեխնիկա։ Զորավարժություններին մասնակցում էին բացառապես պահեստազորայինները։ Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ մայոր Իշխան Մաթևոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս ռազմավարական զորավարժությունը դիտարկում են որպես առանցքային միջոցառում։

«Առանցքային ենք համարում ոչ միայն զինված ուժերի, այլև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների համար։ Այդ կառույցներն առաջին փուլում ընդգրկված էին մեծ ծավալով։ Զորավարժությունների շրջանակում զորահավաք անցկացնելն ամենաբարդ գործն է, սակայն կարող եմ ասել, որ աշխատանքն իրականացվեց շատ լավ»,-֊ասաց Իշխան Մաթևոսյանը։ Նա ընդգծեց, որ մեր պահեստազորայինները զորահավաքներին իրենց մասնակցությունը գնահատեցին ոչ թե պարտադրանք, այլ որպես հնարավորություն կատարելագործելու սեփական հմտությունները։

 

«Իհարկե, ընթացքում մենք մասնագիտական աչքով նկատեցինք որոշ շեղումներ, սակայն դրանք համարում եմ օբյեկտիվ և որևէ ազդեցություն չեն թողել ընդհանուր գործի վրա։ Պահեստազորայինները, որոշակի աննշան փորձ ձեռքբերելուց հետո, վստահաբար կարող ենք ասել, որ անհրաժեշտության դեպքում կարող են ընդգրկվել մարտական խնդիրների կատարմանը»,-֊ասաց նա։

Զորավարժություններն ավարտվեցին պարգևատրումներով։ Պարգևատրվողներից շարքային Արմեն Ամիրխանյանն արդեն երկրորդ անգամ է մասնակցում զորավարժություններին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մեծ ոգևորությամբ է եկել։

«Մեծ սիրով ու ուրախությամբ մասնակցել եմ։ Գիտակցում եմ, որ երկրի կայունության, անվտանգության հիմքը նաև այս զորավարժություններն են։ Մեր մասնագիտության ոլորտում ժամանակի հետ նորարարություններ են լինում և շատ կարևոր է նման զորավարժությունների միջոցով դրանց ծանոթանալը, գիտելիքները թարմացնելը։ Դրանից բացի վերհիշում ենք մեր ծառայության օրերը։ Այս ընթացքում զինվորի օրակարգով, զինվորի հաց ու ջրով ենք ապրել»,-֊ասաց Արմեն Ամիրխանյանը։

Ավագ ենթասպա Արմեն Շադյանը, ով նույնպես պարգևատրվեց, նշեց, որ զորավարժությունները բավական արդյունավետ էին։

 «Ես 20 տարի ծառայել եմ ու անցել եմ թոշակի։ Որպես պահեստազորային առաջին անգամ եմ մասնակցում, իսկապես, տպավորված եմ։ Շատ հետաքրքիր էր ու շատ ուսանելի»,֊-ասաց Արմեն Շադյանը։

 

armenpress.am

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարին

ՄԱԿ կենտրոնակայանում սեպտեբերի 27-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հանդիպումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է Իրանի հետ հաստատված բարձր մակարդակի երկխոսությունը և բարեկամական հարաբերություները։ Որպես երկու ժողովուրդներին և պետություններին միավորող ամուր կամուրջ ընդգծվեց Իրանի հայ համայնքի կարևոր դերը:

ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զարիֆն անդրադարձ կատարեցին հայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերի, բարձր գնահատեցին տարբեր մակարդակներում հանդիպումների և շփումների պարբերականությունը: Այս առնչությամբ անդրադարձ կատարվեց Հայաստանում հյուրընկալվելիք Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովի աշխատանքներին և դրանցում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի մասնակցությանը:

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները միմյանց տեղեկացրեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ դիրքորոշումների և մոտեցումների մասին: Երկուստեք կարևորվեց միջազգային և տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ամրապնդումը:

 

armeniasputnik.am

Ընդամենը 24 ժամվա ընթացքում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ. Փաշինյան

 

Հանրապետության պատմության համար աննախադեպ մասշտաբի զորավարժությունների արդյունքներն ավելի քան գոհացուցիչ են։

Ընդամենը 24 ժամվա ընթացքում ՀՀ-ում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է նրա պաշտոնական կայքը։

Տեղեկացրել էինք, որ վարչապետն այցելել է Սիսիան, ծանոթացել զորավարժությունների ընթացքին։

«Այս օրերին ՀՀ–ում տեղի են ունենում մեր հանրապետության պատմության համար աննախադեպ մասշտաբի զորավարժություններ:  Դրանց գործնական նպատակը գնահատելն է ոչ միայն մեր ԶՈՒ–ի, այլև ընդհանրապես, մեր հանրության մարտունակության աստիճանը: Կարող ենք արձանագրել, որ դրանց արդյունքներն ավելի քան գոհացուցիչ են»,–ասել է նա։

Վարչապետի խոսքով`  ընդամենը 24 ժամվա ընթացքում ՀՀ–ում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ, այսինքն` Զինված ուժերի թվաքանակը կրկնապատկվել է: Եվ դա, ըստ նրա, տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ ՀՀ պահեստազորում գրանցված քաղաքացիները շատ արագ, պատրաստակամորեն և վճռական արձագանքել են կառավարության կոչին և զինվորագրվել ՀՀ պաշտպանությանը:

Նա նշել է, որ զորավարժությունների մեկնարկից հետո 24 ժամվա ընթացքում ՀՀ զինկոմիսարիատներում քաղաքացիների հերթեր են գոյացել, որոնք շտապել են իրենց պարտքը կատարել հայրենիքի առաջ:

«Սա չափազանց կարևոր է, որովհետև արդեն կարող ենք ասել, որ այս զորավարժությունները մեզ տվեցին վստահություն, որ ՀՀ ԶՈՒ–ն մարտունակ է, ՀՀ հանրությունը մարտունակ է։ Եվ մենք միասին կարող ենք լուծել մեր առաջ դրված խնդիրները՝ ՀՀ՝ մեր հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու հարցում»,–ասել է նա։

Նա նկատել է, որ զորավարժությունների մասնակիցները բարձր մարտական տրամադրություն ունեն։ Վարչապետը մաղթել է, որ բոլոր կրակոցները՝ ուղղված պայմանական հակառակորդին, խոցեն պայմանական թիրախները:

Հիշեցնենք, որ ՀՀ–ում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ռազմավարական զորավարժություններ են անցկացվում։

 

armtimes.com

Անցնող շաբաթ ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1600 կրակոց

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում սեպտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց:

Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմանում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

Ինչպես տեղեկացրին ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ դիրքապահ անձնակազմի հմուտ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:

Շաբաթվա ընթացքում հակառակորդը դիմել է նաեւ օդային սադրանքի, որը նույնպես հաջողությամբ կանխվել է ՊԲ զինծառայողների կողմից: Մասնավորապես սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Ակնայի հատվածում խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարքը:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը վստահորեն հսկում են Արցախի օդային եւ ցամաքային սահմանները եւ շարունակում իրենց կամքը պարտադրել հակառակորդին: